22/10/2024
ℹ️ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է CADASTRE MOBILE ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ
#Կադաստր
Հարգելի՛ քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը, ինչն այսուհետ ավելի հասանելի և պարզեցված կդարձնի Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները։
📤Cadastre mobile հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store, Play Store առցանց հավելվածների խանութներից։
📍 Հարթակը կցված է էլեկտրոնային ծառայությունների մատուցման https://www.e-cadastre.am/ հարթակին, և եթե արդեն գրանցված եք համակարգում, կրկնակի գրանցման կարիք չկա։
🔸Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ։
Կոմիտեի մասնագետները պատրաստակամ են քննարկելու համակարգի կատարելագործմանն ուղղված ձեր բոլոր առաջարկությունները։
📧Կարող եք գրել մեզ հավելվածի միջոցով, կամ նամակ ուղարկել [email protected] հասցեին։