Հայաստանի "Բորոդինո" պահածոների գործարան ՍՊԸ

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Հայաստանի "Բորոդինո" պահածոների գործարան ՍՊԸ

Հայաստանի "Բորոդինո" պահածոների գործարան ՍՊԸ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայաստանի "Բորոդինո" պահածոների գործարան ՍՊԸ, Erevan.

Մեր մասին
1960-ական թվականների սկզբին Արարատյան դաշտավայրում աճեցվող պտղի և բանջարեղենի վերամշակման նպատակով կառուցվեց Արարատի պահածոների գործարանը:
Գործունեության առաջին տարիներին գործարանը արտադրում էր տոմատի մածուկ`տարեցտարի ընդլայնելով արտադրության ծավալները:
1970-1990-ական թվականներին գործարանը աշխատել է արտադրական ողջ հզորությամբ`տարեկան վերամշակելով 30-40 հազար տոննա պտուղ և բանջարեղեն:
Պատ

րաստի արտադրանքի նկատելի մասը արտահանվել է միջազգաին շուկա:: 2003թ. Արարտի պահածոների գործարանը վերակազմավորվեց Հայաստանի “Բորոդինո” պահածոների գործարան ՍՊԸ-ի` “Долина вкуса” ապրանքանիշով:
Ներկայումս գործարանը հանրապետության սննդարդյունաբերության ոլորտի առաջատար ձեռնարկություններից է: Իր գործնեության ավելի քան 50 տարիների ընթացքում գործարանը մասնագիտացել է հանրապետությունում մշակվող պտուղ բանջարեղենի ողջ տեսականու վերամշակման գործում, արտադրելով տոմատի մածուկի, մարինադների, ջեմերի, մուրաբաների ութ տասնյակը գերազանցող պահածոներ: Նշված արտադրանքներն առանձնանում են իրենց անկրկնելի համով, արևային բույրով, տնական պայմաններում պահածոյացված մթերքների որակը գերազանցող ցուցանիշներով: Ավելին, գործարանի հագեցված տեխոնոգիական ժամանակակից սարքավորումներն ու հոսքագծերը հնարավորություն են տալիս արտադրելու առողջության համար բացարձակապես անվտանգ և չափազանց օգտակար սննդամթերքի լայն տեսականի: Արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունքում հաջողվել է պատրաստի արտադրանքի շուրջ 70 %-ը արտահանել Արևմտյան, Արևելա-Եվրոպական, ԱՄՆ-ի, Կանադայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ անդամ երկրների շուկաներ:
Գործարանի արտադրանքը ներկայացվել է նաև միջազգային ու հանրապետական տարբեր ցուցահանդեսներում, արժանանալով մասնակիցների ու կազմակերպիչների բարձր գնահատականին: Դրա հաստատումնէ 2008թ. և 2013թ. “Տարվա ապրանքատեսակ”, “Տարվա առաջատար” և “Որակը բարձր է գնից” պատվավոր մրցանակների ստացումը:
Ընկերությունում նպատակային աշխատանք է տարվում արտադրվող պտուղբանջարեղենային պահածոների որակի հետևողական բարձրացման ուղղությամբ, կոլեկտիվը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բավարարի ամենախստապահանջ սպառողների պահանջը:
Ընկերության տնօրինությունը չի սահմանափակվում ունեցած ձեռքբերումներով և ձեռնարկում է արտադրատնտեսական նոր միջոցառումներ, հատկապես՝ ԱՊՀ և արևմտաեվրոպական երկրների շուկաներում արտադրանքի վաճառքների ծավալները մեծացնելու, կոմերցիոն կառույցների հետ համագործակցությունը զարգացնելու, թողարկվող արտադրանքի տեսականին ընդլայնելու և խստապահանջ սպառողների օրեցօր աճող պահանջները բավարարելու ուղղությամբ:
Թողարկվող արտադրանքի որակական հատկանիշների բարձրացման նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ նպատակային աշխատանքներ են տարվում էկոլոգիապես մաքուր, առանց անօրգանական պարարտանյութերի ու թունաքիմիկատների օգտագործման գյուղմթերքների արտադրության կազմակերպման և դրանց վերամշակման արդյունքում օրգանական (օրգանիկ) պահածոների արտադրություն կազմակերպելու և արտահանելու ուղղությամբ:
Ընկերությունում հետևողական աշխատանքներ են իրականացվում նաև բարձր բերքատվություն և որակական հատկանիշներ ունեցող պոմիդորի ու բանջարեղենի հայրենական սելեկցիայի սորտերի արտադրությունում արմատավորելու ուղղությամբ: Թողարկվող արտադրանքի որակի բարելավման ու ինքարժեքի կրճատման նպատակով աշխատանքներ են տարվում նոր սարքավորումների ձեռքբերման, արտադրության վերազինման և առաջավոր արտադրական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:

Address

Erevan
ԷԼ․ՓՈՍՏ՝[email protected]

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

091562113

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի "Բորոդինո" պահածոների գործարան ՍՊԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայաստանի "Բորոդինո" պահածոների գործարան ՍՊԸ:

Share