Ashotsk Plato-Archeological project

Ashotsk Plato-Archeological project Աշոցքի սարահարթի ամրաշինական համակարգն ուսումնասիրող հնագիտական նախագիծ։

08/02/2025

«Ինքնություն» ռադիոհաղորդաշարի շրջանակներում խոսել ենք մեր ՀԿ-ի` Հայկական մշակութային լանդշաֆտի ծրագրերի մասին: Մասնավորապես, քննարկման հիմնական նյութը դարձել է 2025 թ. Աշոցքի սարահարթում նախատեսվող աշխատանքները:
https://fb.watch/xDmuu7OhNF/

Միասին բացահայտենք Հայաստանի հյուսիսը:«Աշոցքի սարահարթի ամրաշինական համակարգ» հնագիտական ծրագրի առաջին փուլով՝ «Հայկական...
17/12/2024

Միասին բացահայտենք Հայաստանի հյուսիսը:
«Աշոցքի սարահարթի ամրաշինական համակարգ» հնագիտական ծրագրի առաջին փուլով՝ «Հայկական մշակութային լանդշաֆտ» ՀԿ-ի թիմը նպատակ է դրել օդալուսանկարահանել խնդրո առարկա տարածքի (Ամասիա և Աշոցք համայնքներ) յուրաքանչյուր ամրոց, պատրաստել դրանց թվային արժեքները՝ ստանալով այդ ամրոցների և ամրոցանիստ բլուրների բարձրության թվային մոդելները, օրթոֆոտոպլանները և տեղահանույթները: Այս ամենի հենքով կկազմվեն ամրոցների ճշգրիտ տարածույթը արտահայտող քարտեզներ, ինչը կդյուրացնի ոչ միայն հետագա ուսումնասիրողների, այլև հուշարձանապահպանության գործը:
Ստեղծվելիք թվային շտեմարանը հատկապես կարող է մեծ օգուտ բերել տարածաշրջանի զբոսաշրջության ակտիվության համար, քանի որ կպարունակի բազմաթիվ նորահայտ, կամ թերի հայտնի հուշարձանների մասին ամփոփ տեղեկություններ, որոնք կդառնան նոր երթուղիների հիմք:
Տեսանյութում Ծաղկուտ 4 ամրոցն է, որի օրինակով ցույց է տրված թվայնացման աշխատանքները:
Տեսանյութը պատրաստեց՝ Կարեն Մկրտչյանի:

«Աշոցքի սարահարթի ամրաշինական համակարգ» հնագիտական ծրագրի թվայնացման աշխատանքներ:«Հայկական մշակութային լանդշաֆտ» ՀԿ-ն՝ Աշոցքի սարահարթում (Ամասիա և Աշոցք համ...

23/11/2024

Հարգելի բարեկամներ ուրախ ենք տեղեկացնել, որ «Հայկական մշակութային լանդշաֆտ» ՀԿ-ն՝ Աշոցքի սարահարթում (Ամասիա և Աշոցք համայնքներ) սկսում է գիտական ծրագրերի շարք: Հին Հայաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար, այս գոտին կարծես սունդուկի մեջ մնացած մի «գանձ» է՝ իր մեկուսի և ինքնամփոփ լանդշաֆտի շնորհիվ: Այստեղ դարերի ընթացքում գրեթե չի ձևափոխվել բրոնզ-երկաթիդարյան մշակութային լանդշաֆտը: Ուստի այս գոտու ուսումնասիրությունը ոչ միայն կօգնի հասկանալու Շիրակի, այլև ողջ Հյուսիսային Հայաստանի (Կարս, Արդահան, Տաշիր) բարձր լեռնային հատվածների մշակութային լանդշաֆտների զարգացման գործընթացները բրոնզի և երկաթի դարերի ժամանակաշրջաններում:
Այս փուլով նախատեսել ենք ավարտին հասցնել Աշոցքի սարահարթի ամրաշինական համակարգի թվայնացման և քարտեզագրման աշխատանքները: Վերջնահաշվում ունենալու ենք հրատարակություն՝ խնդրո առարկա գոտու ողջ ամրաշինական համակարգի լիակատար ժողովածույով (կորպուս)՝ Աշոցքի ամրաշինական համակարգը վերնագրով:
Երախտապարտ կլինեմ ցանկացած օժանդակության համար: Միասին բացահայտենք Հայաստանի հյուսիսը:
Հոգաչափ շնորհակալություն reArmenia-ին մեր նախագծին հարթակ տրամադրելու համար:
Շնորհակալություն նաև Mary Mamikonyan-ին` գաղափարները նախագծերի վերածելուն մեծ ներդրում անելու համար։

https://rearmenia.com/hy/fundraisers/fd7456e2-c847-4442-934f-c2b1a476d571?tab=story&fbclid=IwY2xjawGvAq5leHRuA2FlbQIxMQABHWQ8Bpa0FErGaVCM-8ZtVZC-S4bB203VC6tsoCmb7BkAxLhwLADwBvJpog_aem_6Eea6s3Ph5PR-jFXkF-DZA

МИР հեռուստաընկերության անդրադարձը Ջրաձորի պեղումներին։
26/10/2024

МИР հեռուստաընկերության անդրադարձը Ջրաձորի պեղումներին։

. Раскопки проводит экспедиция Ширакского центра арменоведческих исследований. Археологи нашли керамическую посуду и орудия. Открытия они делают чуть ли не кажды....

Հինգ ամրոցների գետահովիտը։Ախուրյանի օժանդակ Հողմիկ գետակի գեղատեսիլ հովտում են գտնվում հինգ ամրոցներ և ամրացված բնակավայ...
17/10/2024

Հինգ ամրոցների գետահովիտը։
Ախուրյանի օժանդակ Հողմիկ գետակի գեղատեսիլ հովտում են գտնվում հինգ ամրոցներ և ամրացված բնակավայրեր։ Ամրոցառատ հովտում են գտնվում Հողմիկի տաճարական համալիրը, բրոնզ-երկաթիդարի տարբեր ժամանակներին վերաբերող Հողմիկ 2-4 ամրոցները և Ախուրյանի միախառնման վայրում տեղակայված Ջրաձորի ամրոցը։
Նկարում, առաջին պլանում՝ Հողմիկ 2 ամրոցը,
հետին պլանում՝ Հողմիկ 3 և 4 ամրոցները։

Մինչ ես դրոնով նորահայտ հուշարձանն էի հավաստում՝ տեղի ՀՕՊ-ը արագ երկինք էր հանել իր սավառնակներին)))Աղավնյաց օդանկար, եր...
12/10/2024

Մինչ ես դրոնով նորահայտ հուշարձանն էի հավաստում՝ տեղի ՀՕՊ-ը արագ երկինք էր հանել իր սավառնակներին)))
Աղավնյաց օդանկար, երբեմնի մոնումենտալ շենքի հետ։

Հողմիկի ՝ Հողմիկի գետահովտում։ Հետին պլանում՝ Ջրաձորի ամրոցը։
09/10/2024

Հողմիկի ՝ Հողմիկի գետահովտում։ Հետին պլանում՝ Ջրաձորի ամրոցը։

Թեպետ տարածքը զմրուխտյա է, սակայն տարածքը հայտնի է որպես Ոսկե ժամ։Շաղիկի հերթական ամրոցն է՝ իր համաժամանակյա և տարաժամակ...
17/09/2024

Թեպետ տարածքը զմրուխտյա է, սակայն տարածքը հայտնի է որպես Ոսկե ժամ։
Շաղիկի հերթական ամրոցն է՝ իր համաժամանակյա և տարաժամակյա բնակավայրերի մնացորդներով։
Շաիկ, Աշոցքի սարահարթ, գեղատեսիլ Պաղակնի (Արփա լիճ) ավազան։

Address

Garnarich

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ashotsk Plato-Archeological project posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share