«Հավատարիմ Գործընկեր» Հաշվապահական Ընկերություն

  • Home
  • Armenia
  • Gavar
  • «Հավատարիմ Գործընկեր» Հաշվապահական Ընկերություն

«Հավատարիմ Գործընկեր» Հաշվապահական Ընկերություն Հաշվապահ I Հաշվապահական ծառայություններ Գավառում
«Հավատարիմ Գործընկեր» Հաշվապահական Ընկերություն` հավատարիմ մեր գործին և գործընկերներին։

«Հավատարիմ Գործընկեր» Հաշվապահական Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի մարտի 5-ին Գավառ քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:

17/08/2026
🌱 Ունե՞ք ջերմատնային տնտեսություն։ Պետությունը կարող է սուբսիդավորել ձեր վարկի տոկոսադրույքը։Եթե զբաղվում եք ջերմատնային...
06/08/2026

🌱 Ունե՞ք ջերմատնային տնտեսություն։ Պետությունը կարող է սուբսիդավորել ձեր վարկի տոկոսադրույքը։

Եթե զբաղվում եք ջերմատնային տնտեսությամբ և կարիք ունեք լրացուցիչ շրջանառու միջոցների, ապա կարող եք օգտվել պետական աջակցության ծրագրից։

📌 Ծրագրի առավելությունները

✅ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ մինչև 12 տոկոսային կետ
✅ Փաստացի տոկոսային բեռ՝ շուրջ 2% (մինչև 14% տոկոսադրույքի դեպքում)
✅ Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր հեկտար ջերմատան համար
✅ 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և տոկոսների վճարման համար
✅ Վարկի մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս
✅ Առանց սպասարկման վճարների և միջնորդավճարների

👤 Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել 1 հեկտար և ավելի մակերեսով ջերմատնային տնտեսություն ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2026 թվականին արտադրել և իրացրել են գյուղատնտեսական արտադրանք։

💼 Վարկը կարող է օգտագործվել՝
• գազի, էլեկտրաէներգիայի և ջրի վճարների,
• հարկերի,
• աշխատավարձերի,
• պարարտանյութերի, սերմերի և սածիլների ձեռքբերման,
• ինչպես նաև այլ շրջանառու ծախսերի ֆինանսավորման համար։

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

⚠️ Ծրագրից կարելի է օգտվել միայն մեկ անգամ, ուստի կարևոր է դիմումը ճիշտ և ամբողջական պատրաստել։

📞 Եթե ցանկանում եք օգտվել ծրագրից կամ ունեք հարցեր, կապ հաստատեք մեզ հետ։ Մեր մասնագետները կօգնեն գնահատել ձեր համապատասխանությունը ծրագրին, նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և ուղեկցել դիմելու գործընթացում։

#ՋերմատնայինՏնտեսություն #ՊետականԱջակցություն #Գյուղատնտեսություն #Ագրոբիզնես #Վարկ #Սուբսիդավորում #ՀաշվապահականԾառայություններ

04/08/2026

🔉Ուշադրություն
Վարսավիրական ծառայություններ մատուցող ԱՁ-ներին և կազմակերպություններին

21/07/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

ՀՀ կառավարության որոշմամբ 2026թ-ի հուլիսի 4-ից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների հետ կապված ավելացել է նոր ստուգաթերթ, որը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությանը։ Բացի այդ, փոխվել է որոշ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման և կանխարգելման նկատմամբ վերահսկողության ստուգաթերթը։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#ՀՀկառավարություն #տեսչականմարմին #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/nvor-stvougatherth-sanitarahigienik-ev-hakahamatcharakayin-bnagavarvoum-2

21/07/2026

✍️Նոր փոփոխություններ Հարկային օրենսգրքում

📢 ԱՐՏԱԱՀԱՆՈ՞ՒՄ ԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 🚛🌍💰 Պետությունը պատրաստ է փոխհատուցել Ձեր ծախսերի մի մասը։✅ Եթե Դուք հանդիսանում եք ՍՊԸ, ԱՁ...
09/07/2026

📢 ԱՐՏԱԱՀԱՆՈ՞ՒՄ ԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 🚛🌍
💰 Պետությունը պատրաստ է փոխհատուցել Ձեր ծախսերի մի մասը։

✅ Եթե Դուք հանդիսանում եք ՍՊԸ, ԱՁ կամ ֆիզիկական անձ և 2026թ. հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արտահանել եք՝

🍑 Թարմ մրգեր
🍇 Խաղողի գինի
🥃 Բրենդի (կոնյակ)
💧 Հանքային ջուր
🍷 Պտղահատապտղային գինի
🥭 Չորացրած մրգեր և բանջարեղեն
🐟 Իշխան կամ թառափ ձուկ

📌 Կարող եք դիմել պետական փոխհատուցման ծրագրին։

📅 Դիմումների վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. սեպտեմբերի 1-ը։

📝 Մենք կօգնենք Ձեզ՝
✔️ Ստուգել համապատասխանությունը ծրագրին
✔️ Պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը
✔️ Կազմել և ներկայացնել դիմումը

📞 Կապվեք մեզ հետ և օգտվեք պետական աջակցության հնարավորությունից։

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢 Հարգելի՛ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ📅 Հիշեցնում ենք, որ ապահովագրավճարի վճարման վերջնաժամկետը 2026 թվականի հու...
08/07/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📢 Հարգելի՛ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ

📅 Հիշեցնում ենք, որ ապահովագրավճարի վճարման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 20-ն է։

✅ Խնդրում ենք կատարել վճարումը մինչև նշված ժամկետը՝ հնարավոր տույժերից և անհարմարություններից խուսափելու համար։

📞 Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ։
+374 96 62 22 85
+374 77 22 22 85
+374 95 32 22 85

Շնորհակալություն համագործակցության համար։

29/06/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ ապրանքների մատակարարման գործարքները 2026 թվականի հուլիսի 1−ից սկսած կարող են ճշգրտվել գործարքի առարկա համարվող ապրանքի վերադարձման ենթակա լինելու բոլոր դեպքերում` անկախ գործարքի առարկա ապրանքը պիտանիության ժամկետ ունենալու հանգամանքից: Հստակեցվել են նաև գործարքի ճշգրտման արդյունքները հարկային հաշվարկներում արտացոլման կարգավորումներին առնչվող դրույթները։ Միաժամանակ, սահմանվել է նաև գործարքների չեղարկման նոր հիմք։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#գործարքիճշգրտում #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/phvophvokhvouthyvounner-gvortsarqi-tchshgrtman-ev-chegharkman-himqervoum

Address

Գ. Լուսավորիչ 20/3
Gavar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477222285

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հավատարիմ Գործընկեր» Հաշվապահական Ընկերություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Հավատարիմ Գործընկեր» Հաշվապահական Ընկերություն:

Shortcuts

Share