YSU Business Incubator

YSU Business Incubator Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from YSU Business Incubator, Business consultant, 52 Abovyan, Yerevan, REPUBLIC OF ARMENIA.

ԵՊՀ Բիզնես Ինկուբատորի նպատակն է տարբեր ֆակուլտետներում ստեղծվող արդյունքների առևտրայնացման միջավայրի ստեղծումը, համալսարանական միջավայրում ծնվող գաղափարների գեներացումը և ակսելերացիան, դրանք գիտակրրթական, տեխնոլոգիական արդյունքի վերածելը։

19/08/2026

[English text below👇]

🚀 Պատրա՞ստ եք ձեռք բերել ապագայի հմտություններ։

💡Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում աշխատաշուկան, ամրապնդել ձեր թվային և կիբեռանվտանգության գիտելիքները, և զարգացնել այն փափուկ հմտությունները, որոնք այսօր փնտրում են գործատուները, ապա այս ծրագիրը հենց Ձեզ համար է։

📈Թվային տեխնոլոգիաների և AI-ի արագ զարգացման հետ մեկտեղ՝ նոր մասնագիտական հնարավորություններ են բացվում գրեթե բոլոր ոլորտներում։ Միևնույն ժամանակ, այս հմտություններին տիրապետողների պահանջարկը շարունակում է աճել, հատկապես մարզերում, որտեղ նման վերապատրաստման հնարավորությունները սահմանափակ են։

📢 «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» (ԻԼՏԿ) հիմնադրամը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ՀՀ ԲՏԱՆ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, մեկնարկում է անվճար ուսումնական ծրագիր՝ նախատեսված 6 մարզերի թիրախային խմբերի համար։

🔹 Ի՞նչ կսովորեք.

💻 Թվային գրագիտություն
- Համակարգիչների և թվային գործիքների վստահ կիրառում,
- Անվտանգ ինտերնետ օգտագործում և առցանց ծառայություններ,
- Արտադրողականության և cloud գործիքներ առօրյա աշխատանքի համար,

🤖 AI գրագիտություն
- Ինչպես է աշխատում արհեստական բանականությունը և ինչի համար կարելի է այն կիրառել,
- Գործնական prompt engineering և AI գործիքների օգտագործում,
- Ծանոթություն AI գործակալներին (AI agents) և դրանց կիրառելիությանը աշխատավայրում,

🔐 Կիբեռանվտանգության իրազեկվածություն
- Անձնական տվյալների և հաշիվների պաշտպանություն,
- Ֆիշինգի և առցանց խարդախությունների ճանաչում,
- Անվտանգ վարքագիծ սոց․ցանցերում և առցանց հարթակներում,

🤝 Փափուկ հմտություններ
- Հաղորդակցություն, թիմային աշխատանք և ինքնավստահության ամրապնդում,
- Քննադատական մտածողություն և խնդիրների լուծման տեխնիկաներ,
- CV պատրաստում և հարցազրույցի նախապատրաստում,
- Ձեռնարկատիրական մտածելակերպի և հնարավորությունների ճանաչման զարգացում:

📅 Ծրագրի մանրամասներ
📍 Վայրեր՝ Սյունիք, Արագածոտն, Տավուշ, Արմավիր, Գեղարքունիք, Երևան
🏘️ Համայնքներ՝ Գորիս (Սյունիք), Օշական/Աշտարակ (Արագածոտն), Դիլիջան (Տավուշ), Արմավիր/Վաղարշապատ (Արմավիր), Գավառ (Գեղարքունիք), Երևան
🕑 Ձևաչափ՝ հիբրիդ (առկա + առցանց), ընդհանուր 32 ժամ
📆 Տևողություն՝ մոտավորապես 2 ամիս
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25, 2026
🎓 Ավարտին՝ ԻԼՏԿ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ վկայական
🗣️ Դասընթացի լեզուն՝ Հայերեն

🔗 Տեղերը սահմանափակ են — դիմե՛ք ՀԻՄԱ հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/SJVtbJ8KVfWTfzwy6

Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ։

-----------------------------------------------------

🚀 Ready to gain the skills of the future?

💡 Want to understand how artificial intelligence is transforming the job market, strengthen your digital and cybersecurity know-how, and build the soft skills employers are looking for today? Then this program is for you.

📈 As digital technologies and AI evolve rapidly, new professional opportunities are opening up across almost every field. At the same time, demand for people equipped with these skills keeps growing — especially in the regions, where such training opportunities remain limited.

📢 The "Innovative Solutions and Technologies Center" (ISTC) Foundation, in cooperation with the Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia (MHTI of the RA) and the United Nations Development Programme (UNDP), is launching a free training program for target groups across 6 regions of Armenia.

🔹 What you'll learn:

💻 Digital Literacy
- Confident use of computers and digital tools,
- Safe internet use and online public and e-government services,
- Productivity and cloud tools for everyday work,

🤖 AI Literacy
- How artificial intelligence works and where it can be applied,
- Practical prompt engineering and hands-on use of AI tools,
- An introduction to AI agents and their applications in the workplace,

🔐 Cybersecurity Awareness
- Protecting personal data and accounts,
- Recognizing phishing and online scams,
- Safe behavior on social media and online platforms,

🤝 Soft Skills
- Communication, teamwork, and building self-confidence,
- Critical thinking and problem-solving techniques,
- CV writing and interview preparation,
- Building an entrepreneurial mindset and recognizing opportunities.

📅 Program Details
📍 Locations: Syunik, Aragatsotn, Tavush, Armavir, Gegharkunik, Yerevan
🏘️ Communities: Goris (Syunik), Oshakan/Ashtarak (Aragatsotn), Dilijan (Tavush), Armavir/Vagharshapat (Armavir), Gavar (Gegharkunik), Yerevan
🕑 Format: hybrid (onsite + online), 32 hours total
📆 Duration: approximately 2 months
📌 Application deadline: August 25, 2026
🎓 Graduates receive a joint ISTC–UNDP certificate
🗣️ Language of Training: Armenian

🔗 Spots are limited — apply NOW via the following link: https://forms.gle/SJVtbJ8KVfWTfzwy6

The project is implemented within the framework of the "NEST: National Ecosystem for Skills and Technologies" initiative, implemented through cooperation between the Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia (MHTI of the RA) and the United Nations Development Programme (UNDP).

«Mini MBA»՝ հոդվածից դեպի բիզնես. ԵՊՀ բիզնես ինկուբատորի երկրորդ ինկուբացիոն ծրագիրն ամփոփվեց նորարարական գաղափարների նե...
27/07/2026

«Mini MBA»՝ հոդվածից դեպի բիզնես. ԵՊՀ բիզնես ինկուբատորի երկրորդ ինկուբացիոն ծրագիրն ամփոփվեց նորարարական գաղափարների ներկայացմամբ

Գիտական հետազոտությունը կարող է դառնալ հաջողակ բիզնես, եթե գաղափարին զուգահեռ ձևավորվեն նաև ձեռնարկատիրական մտածողություն, շուկայի ըմբռնում և այն կյանքի կոչելու գործնական հմտություններ։ Հենց այս գաղափարի շուրջ է ձևավորվել Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի «Mini MBA» ինկուբացիոն ծրագիրը, որի կարգախոսն է ««Mini MBA»՝ հոդվածից դեպի բիզնես»:

Ծրագիրը, որն այս տարի անցկացվեց արդեն երկրորդ անգամ, նպատակ ունի նպաստելու համալսարանում ստեղծվող գիտական արդյունքների, հետազոտությունների և նորարարական գաղափարների առևտրայնացմանը՝ աջակցելով դրանց վերածմանը մրցունակ բիզնես նախաձեռնությունների և ստարտափների։ Միաժամանակ այն ձևավորում է այնպիսի միջավայր, որտեղ ուսանողները, երիտասարդ գիտնականներն ու հետազոտողները ձեռք են բերում ձեռնարկատիրական գիտելիքներ, զարգացնում են բիզնես մտածողությունը և սովորում են իրենց գաղափարները ներկայացնել ներդրողներին ու գործընկերներին։

Մրցութային ընտրության արդյունքում մեկնարկային 26 մասնակիցներից ձևավորվել են թիմեր ու անհատ մասնակիցներ: Վերջիններս հինգ շաբաթ շարունակ մասնակցել են կրթական և ինկուբացիոն ինտենսիվ ծրագրի, որի ընթացքում աշխատել են իրենց գաղափարների կատարելագործման, շուկայի ուսումնասիրության, բիզնես մոդելների մշակման և ներդրումային ներկայացումների պատրաստման ուղղությամբ։

Ծրագրի կրթական բաղադրիչն ընդգրկում էր ժամանակակից ձեռնարկատիրության առանցքային ուղղությունները՝ ձեռնարկատիրական կառավարում, ֆինանսներ, մարքեթինգ, առաջնորդություն և թիմային աշխատանք, ֆոնդհայթայթում, գաղափարների ներկայացման հմտություններ (Pitching), ինչպես նաև ստարտափների ստեղծում և զարգացում՝ արհեստական բանականության (AI) գործիքների կիրառմամբ։ Դասընթացավարներն էին ոլորտի փորձառու մի շարք մասնագետներ, որոնք իրենց գործնական փորձով և անհատական խորհրդատվությամբ աջակցեցին մասնակիցներին գաղափարների զարգացման յուրաքանչյուր փուլում։

Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ վերջինս չէր սահմանափակվում միայն դասախոսություններով։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել իր գաղափարի վրա աշխատելու գործնական ձևաչափով՝ վերանայելով արժեքային առաջարկը, ուսումնասիրելով շուկան և մշակելով զարգացման իրատեսական ռազմավարություն։ Արդյունքում մասնակիցները ներկայացրին ոչ միայն հետաքրքիր գաղափարներ, այլև արդեն ձևավորված բիզնես նախագծեր՝ զարգացման հստակ տեսլականով։

ISTC կենտրոնում տեղի ունեցած ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին ծրագրի շրջանակում մշակած իրենց ստարտափ գաղափարները՝ մատնանշելով դրանց նորարարական լուծումները, թիրախային շուկան, բիզնես մոդելը և զարգացման հեռանկարները։

Այս տարի ներկայացված նախագծերը կրկին առանձնանում էին իրենց թեմատիկ բազմազանությամբ և արդիականությամբ։ Մասնակիցները ներկայացրին Odd.ai, WithU, ReSell, MindBridge, Alpha Lab, Célys Voulmain, Vanq, CareerCompassYSU, «Մաթեմատիկս» և Relationship Lab նախագծերը, որոնք վերաբերում էին արհեստական բանականության, կրթական տեխնոլոգիաների, թվային հարթակների, հոգեկան առողջության, կարիերայի զարգացման, գիտության և տեխնոլոգիաների, ինչպես նաև հասարակական տարբեր խնդիրների լուծմանը։ Ներկայացված գաղափարները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ համալսարանական միջավայրում ձևավորվող գիտելիքն ու հետազոտական ներուժը կարող են վերածվել շուկայական պահանջարկ ունեցող նորարարական լուծումների։

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր՝ որպես հինգշաբաթյա ինկուբացիոն ծրագրի հաջող ավարտի վկայություն։ Ներկայացված գաղափարների գնահատման արդյունքում ծրագրի հաղթող ճանաչվեց Odd.ai նախագիծը, որի հեղինակներն են ԵՊՀ ուսանողներ Վահագն Քոչարյանը, Ալինա Խոջայանը և Ալիսա Խոջայանը:

ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» ծրագիրն այսօր արդեն ձևավորվում է որպես համալսարանի ձեռնարկատիրական էկոհամակարգի կարևոր բաղադրիչ։ Այն հնարավորություն է տալիս գիտական գաղափարներին դուրս գալու լսարաններից և լաբորատորիաներից, ստանալու բիզնես զարգացման անհրաժեշտ գործիքակազմ և վերածվելու իրական շուկայական արժեք ստեղծող նախաձեռնությունների։

ԵՊՀ բիզնես ինկուբատորը շարունակելու է իրականացնել նման ծրագրեր՝ խթանելով համալսարանական գիտելիքի և հետազոտությունների առևտրայնացումը, աջակցելով նորարարական ստարտափների ստեղծմանը և ամրապնդելով համալսարան-բիզնես համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի նորարարական և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։
https://www.ysu.am/news/96650

Գաղափարից դեպի ստարտափԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշակերտները ներկայացրին իրենց նորարարական նախագծերըԵՊՀ բիզնես ինկուբատորի կազմակեր...
25/07/2026

Գաղափարից դեպի ստարտափ
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշակերտները ներկայացրին իրենց նորարարական նախագծերը

ԵՊՀ բիզնես ինկուբատորի կազմակերպած ինկուբացիոն ծրագրի ավարտին ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի աշակերտները ներկայացրին իրենց ավարտական նախագծերը՝ ցուցադրելով ոչ միայն ստեղծարար գաղափարներ, այլև ծրագրի ընթացքում ձեռք բերած ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները։

Մի քանի շաբաթ շարունակ աշակերտները մասնակցել են ինկուբացիոն ինտենսիվ ծրագրի՝ ոլորտի առաջատար մասնագետների աջակցությամբ ուսումնասիրելով ստարտափների ստեղծման և զարգացման կարևոր փուլերը։ «Ստարտափների տնտեսագիտություն», «Ինչպե՞ս գաղափարը դարձնել վաճառելի», «Տեխնոլոգիաների առևտրայնացում», «Ստարտափների ֆինանսավորում», «Նորարարություն և ձեռներեցություն» և «Ստարտափների ներկայացման հմտություններ» դասընթացներին աշակերտները յուրացրել են, թե ինչպես կարելի է գաղափարը վերածել կենսունակ և մրցունակ ստարտափի։

Ծրագրի եզրափակիչ միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին ավարտական նախագծերը՝ հիմնավորելով դրանց նորարարական արժեքը, կիրառական նշանակությունն ու զարգացման ներուժը։ Մասնագիտական հանձնաժողովը, գնահատելով ներկայացումները, արժևորեց մասնակիցների ստեղծարար մտածողությունը, նախաձեռնողականությունն ու ծրագրի ընթացքում արձանագրած առաջընթացը։

ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի դրամաշնորհների արժանացան երկու նախագծեր՝ «Հոմանիշների, հականիշների և համանունների ուսուցումը սեղանի խաղերի միջոցով» և «ՊատՄտակ» սեղանի ժամանցային խաղը, որոնք առանձնացան իրենց կրթական արժեքով, նորարարական մոտեցմամբ և զարգացման հեռանկարներով։

ԵՊՀ բիզնես ինկուբատորի սահմանած խրախուսական դրամական աջակցությանն արժանացան ևս երկու թիմերի նախագծեր՝ «ԿենսաԲառ»-ը՝ կենսաբանական «Alias» սեղանի խաղի գաղափարով, և «HydraSyn»-ը («Հիդրասին»), որը ներկայացրեց ձեռքի փոխամարմնի՝ պրոթեզի նորարարական լուծում։ Այս նախագծերը նույնպես առանձնացան ստեղծագործական մտածողությամբ, կիրառական նշանակությամբ և հետագա զարգացման ներուժով։

Սույն նախաձեռնությունը հերթական անգամ ապացուցում է, որ համապատասխան կրթական միջավայրի, փորձագիտական մենթորության և գործնական գիտելիքների համադրությունը դպրոցականների գաղափարներին կարող է տալ նոր կյանք՝ դրանք վերածելով ապագա հաջողակ ձեռնարկատիրական նախաձեռնությունների։

ԵՊՀ բիզնես ինկուբատորի նպատակն է վաղ տարիքից ձևավորել ձեռնարկատիրական մտածողություն, աջակցել երիտասարդ նորարարներին և ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր հետաքրքիր գաղափար կարող է վերածվել իրական նախագծի, իսկ ապագայում՝ հաջողակ ստարտափի:

https://www.ysu.am/activities/919/68715


10/07/2026
Ամփոփվեց «ԵՊՀ Բիզնես ինկուբատորի» կողմից ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սովորողների համար կազմակերպված երկշաբաթյա դասընթացը։Ծրագրի...
10/07/2026

Ամփոփվեց «ԵՊՀ Բիզնես ինկուբատորի» կողմից ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի սովորողների համար կազմակերպված երկշաբաթյա դասընթացը։

Ծրագրի ընթացքում չորս թիմեր, կիրառելով ձեռք բերած նոր գիտելիքներն ու հմտությունները, մշակեցին իրենց բիզնես-նախագծերը և ներկայացրին դրանք ժյուրիին։

Լավագույն նախագծերը արժանացան դրամաշնորհների.
🏆 I և II մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը ստացան 150,000-ական դրամ,
🥉 III և IV տեղերը զբաղեցրած թիմերը՝ 50,000-ական դրամ։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին ստեղծարար աշխատանքի, նախաձեռնողականության և հաջող ներկայացումների համար։

Ծրագիրը շարունակական է լինելու՝ հնարավորություն տալով նոր գաղափարներին վերածվել իրական նախաձեռնությունների։
#սթեմդպրոց #սթեմ

06/07/2026

#ԵՊՀ #ԲիզնեսԻնկուբատոր #Նորարարություն #Ստարտափ #Ձեռնարկատիրություն #ԳաղափարիցԲիզնես #Երիտասարդներ

06/07/2026

❓ Ինչպե՞ս են տվյալներն ու տեղեկատվությունը փոխակերպվում թվային աշխարհում, և ի՞նչ ազդեցություն ունեն այդ փոփոխությունները մարդու մտածողության և արժեքային ընկալումների վրա։

👉 «ՄետաՄոլոր» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերն են ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանը և ԵՊՀ մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի դոցենտ գործընթացների հոգեբանական ուսումնասիրությունների գիտական խմբի ղեկավար Սոնա Մանուսյանը։

#ԵՊՀ #ՄետաՄոլոր

🏆 ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի առաջին փուլի արդյունքները  ամփոփելուց հետո իրենց աշխատանքների իրա...
06/07/2026

🏆 ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի առաջին փուլի արդյունքները ամփոփելուց հետո իրենց աշխատանքների իրականացման հաշվետվությունները ներկայացրեցին նաև նախորդ Mini MBA ինկուբացիոն ծրագրի հաղթողներ Գևորգ Շահխաթունին և Լիանա Խաչատրյանը:

#ԵՊՀ #ԲիզնեսԻնկուբատոր #Նորարարություն #Ստարտափ #Ձեռնարկատիրություն #ԳաղափարիցԲիզնես #Երիտասարդներ

Address

52 Abovyan, Yerevan
Republic Of Armenia
0025

Telephone

+37460710680

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when YSU Business Incubator posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to YSU Business Incubator:

Shortcuts

Share