«Օն Թայմ Հաշվապահություն» Հաշվապահական Գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Sevan
  • «Օն Թայմ Հաշվապահություն» Հաշվապահական Գրասենյակ

«Օն Թայմ Հաշվապահություն» Հաշվապահական Գրասենյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Օն Թայմ Հաշվապահություն» Հաշվապահական Գրասենյակ, Business consultant, ք. Սևան, Սյունյաց 15/26 27, Sevan.
(212)

Հաշվապահական ծառայություններ Սևանում
«Օն Թայմ Հաշվապահություն» հաշվապահական գրասենյակ` խնայում ենք ամենաթանկը ✔

📍 Ք. Սևան, Սյունյաց 15/26 27
📞 (099/55) 02 79 10, (098/93) 12 79 10
✉️ [email protected]

⏰ Երկուշաբթի–Ուրբաթ, 09:00–18:00 «Օն Թայմ Հաշվապահություն» Հաշվապահական Գրասենյակը հիմնադրվել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Սևան քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:

05/09/2026

🔖 Ձեր կնիքը՝ հենց ձեր ուզած ձևով։

Պետք է նոր կնի՞ք ձեր բիզնեսի, կազմակերպության կամ անձնական օգտագործման համար։ Մենք պատրաստում ենք կնիքներ՝ ձեր նախընտրած դիզայնով և ձևաչափով ✨

❕Արագ պատրաստում՝ ընդամենը 1–2 օրում
💮 Ձեր ուզած ձևով և դիզայնով
✅ Կոկիկ, հստակ և որակյալ տպագրություն
📩 Պատվիրելու համար պարզապես գրեք կամ զանգահարեք մեզ` (098) 127-910, (093) 127-910
հեռախոսահամարներով:
#Կնիքներ #ԿնիքներիՊատրաստում #հաշվապահություն #բիզնես #դրոշմակնիք

📌ԻՐԱԶԵԿՈւՄ.Համայնքների կամ դրանց կազմում ընդգրկված բնակավայրերի, ինչպես նաև Երևան համայնքի վարչական շրջանների անվանումնե...
03/09/2026

📌ԻՐԱԶԵԿՈւՄ.
Համայնքների կամ դրանց կազմում ընդգրկված բնակավայրերի, ինչպես նաև Երևան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ֆիրմային անվանում օգտագործելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն։
❗️Տեղական տուրքը սահմանվել է տարեկան 100,000-ից մինչև 300,000 ՀՀ դրամ։
#իրազեկում #հաշվապահություն #բիզնես #օնթայմհաշվապահություն #օրենք

📌 ԻՐԱԶԵԿՈւՄ: Փոփոխություններ տեղական տուրքերի սահմանման կարգում.- 2026 թվականի օգոստոսի 30−ից  ուժի մեջ են մտնում «Տեղակ...
03/09/2026

📌 ԻՐԱԶԵԿՈւՄ: Փոփոխություններ տեղական տուրքերի սահմանման կարգում.
- 2026 թվականի օգոստոսի 30−ից ուժի մեջ են մտնում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում կատարված մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվել են տեղական տուրքի նոր տեսակ և վերանայվել են տեղական տուրքի որոշ տեսակների դրույքաչափերը:
Մասնավորապես, սահմանվել է տեղական տուրքի նոր տեսակ՝ համայնքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտրի կամ ծառայությունների մատուցման գործունեության թույլտվության համար։
❗️Տեղական տուրքը յուրաքանչյուր սարքի համար ամսական կազմում է 10 000-ից մինչև 15 000 ՀՀ դրամ՝ համայնքի ավագանու սահմանած կոնկրետ չափով։
#իրազեկում #փոփոխություն #հաշվապահություն #օնթայմհաշվապահություն #բիզնես

20/08/2026

Փորձառու լինել նշանակում է` բոլորի "մի հատ հարց ունեմ"-ի մշտական հասցեն դառնալ 😅🙌🏼

#հաշվապահ #մասնագետ #օնթայմհաշվապահություն

Պետական աջակցություն տեքստիլ ոլորտի կազմակերպություններին 👕🧵Եթե զբաղվում եք տեքստիլի կամ հագուստի արտադրությամբ և արտահա...
17/07/2026

Պետական աջակցություն տեքստիլ ոլորտի կազմակերպություններին 👕🧵

Եթե զբաղվում եք տեքստիլի կամ հագուստի արտադրությամբ և արտահանում եք ձեր արտադրանքը, կարող եք օգտվել վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ծրագրից՝ հումքի ներկրման նպատակով։

✅ Սուբսիդավորում՝ մինչև 8% (դրամ) և 6% (արտարժույթ)
✅ Վարկի ժամկետ՝ մինչև 36 ամիս
✅ Սուբսիդավորման ժամկետ՝ մինչև 12 ամիս

📞 Ցանկանո՞ւմ եք պարզել՝ համապատասխանում եք ծրագրի պայմաններին։ Կապվեք մեզ հետ, և մենք կօգնենք գնահատել ձեր հնարավորությունները։
#Օնթայմ #հաշվապահություն #օրենք #պետական #Աջակցություն

15/07/2026

Բիզնեսին առնչվող ցանկացած հարցի պատասխան կգտնեք մեզ մոտ: 📥
#օնթայմհաշվապահություն #բիզնես #հաշվապահականծառայություններ #սերտիֆիկացում #պետականգնումներ

📌Արտահանո՞ւմ եք ապրանք Հայաստանից։ Հնարավոր է ստանաք պետական փոխհատուցում։Եթե 2026 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկ...
13/07/2026

📌Արտահանո՞ւմ եք ապրանք Հայաստանից։ Հնարավոր է ստանաք պետական փոխհատուցում։

Եթե 2026 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում արտահանել եք՝

• թարմ մրգեր
• շշալցված խաղողի կամ պտղահատապտղային գինի
• բրենդի (կոնյակ)
• հանքային ջուր
• չորացրած մրգեր և բանջարեղեն
• իշխան կամ թառափ ձուկ,

ապա կարող եք օգտվել ՀՀ կառավարության աջակցության ծրագրից։

Դիմելու իրավունք ունեն ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։

💰 Փոխհատուցման չափը կախված է արտահանված ապրանքից և կարող է կազմել 150-ից մինչև 1350 դրամ՝ յուրաքանչյուր կգ-ի կամ լիտրի հաշվարկով (օրինակ՝ ծիրան՝ 200 դր/կգ, կոնյակ՝ 830 դր/լիտր, թառափի ձուկ՝ 1350 դր/կգ)։

📅 Դիմումները ներկայացվում են մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։

Եթե վստահ չեք՝ համապատասխանում եք ծրագրի պայմաններին, կամ օգնության կարիք ունեք փաստաթղթերի պատրաստման հարցում, կարող եք կապ հաստատել մեզ հետ։ Կօգնենք հասկանալ՝ կարող եք օգտվել ծրագրից, թե ոչ։

07/07/2026

Կարճ` հաշվապահների մասին... 😄👩🏻‍💼

#հաշվապահ #հաշվապահություն #հաշվապահականհաշվառում #օնթայմհաշվապահություն

🔍 ՆՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱԱՀ-ի ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Այս տարվա հուլիսի 1-ից հնարավորություն է տրվել 2022–2025 թվականների ընթա...
03/07/2026

🔍 ՆՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱԱՀ-ի ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Այս տարվա հուլիսի 1-ից հնարավորություն է տրվել 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն չներկայացրած հարկ վճարողներին այդ տարիների համար հաշվառվելու որպես ԱԱՀ վճարող և կատարելու ԱԱՀ-ի հաշվանցումներ:

Այդ նպատակով հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ` հարկային մարմին է ներկայացնում համապատասխան դիմում։
Ներկայացված դիմումում նշված հարկային տարվա համար հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պետք է ներկայացնի հայտարարություն։
Հայտարարության հիման վրա հարկ վճարողը հարկային մարմնում կհաշվառվի ԱԱՀ վճարող և կկատարի ԱԱՀ-ի հաշվանցումներ՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով։

📌 Մանրամասները՝ https://www.src.am/am/getNews/1626

Address

ք. Սևան, Սյունյաց 15/26 27
Sevan

Alerts

Be the first to know and let us send you an email when «Օն Թայմ Հաշվապահություն» Հաշվապահական Գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Օն Թայմ Հաշվապահություն» Հաշվապահական Գրասենյակ:

Shortcuts

Share