Pappa Design Studio

Pappa Design Studio Pappa is a business-minded design studio based in Yerevan. We design for the real world, with real people in mind and the brand at the center.

Green Line-ը Yerevan City սուպերմարկետների ցանցին է պատկանում. առաջարկում է աշխարհի 20-ից ավելի երկրներից ներկրվող էքսկլ...
22/08/2024

Green Line-ը Yerevan City սուպերմարկետների ցանցին է պատկանում. առաջարկում է աշխարհի 20-ից ավելի երկրներից ներկրվող էքսկլյուզիվ և օրգանիկ ապրանքներ:

Մեր թիմի առջև դրված էր ռեբրենդավորումը, որի արդյունքում ստեղծվեց նոր ու առանձնացող բրենդային ինքնություն:

Նպատակ ունենալով ընդգծել Green Line-ի էքսկլյուզիվ և մշտապես թարմ տեսականին՝ վիզուալ ձևավորման մեջ ընտրվեց կանաչ գույնը, որը խորհրդանշում է բնությանը մոտ լինելը և դեպի էկո սպառում տանող մղումները:

Ռեբրենդինգի արդյունքում Green Line-ը էապես տարբերվում է շուկայում առկա սուպերմարկետներից, իսկ ստեղծված վիզուալները, տպագիր նյութերը և մերչերը ևս մեկ անգամ շեշտում են բրենդի բարձրակարգությունը, որակը և ապրանքատեսականու թարմությունն ու բացառիկությունը:

https://www.behance.net/gallery/205188081/Green-Line-Supermarket

Մեզ հետ համագործակցում են իրենց ոլորտում առաջատար ընկերությունները, որոնց վստահությունն էլ հենց խոսում է Pappa թիմի կրեա...
09/02/2023

Մեզ հետ համագործակցում են իրենց ոլորտում առաջատար ընկերությունները, որոնց վստահությունն էլ հենց խոսում է Pappa թիմի կրեատիվ մոտեցման և հարուստ փորձի մասին։
https://pappa.am/portfolio

Pappa թիմը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով նոր մարտահրավերների և դրանց հաջող իրականացման ...
30/12/2022

Pappa թիմը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով նոր մարտահրավերների և դրանց հաջող իրականացման տարի։

Ամփոփելով տարին՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին իրենց շարունակական վստահության և համագործակցության համար։ Մենք էլ ավելի մեծ եռանդով և ստեղծարարությամբ ենք մուտք գործում նոր՝ 2023 թվական, շարունակելով կյանքի կոչել մեր գործընկերների տեսլականը։

Kruzo-ն ֆրիլանս հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի/կազմակերպության գտնել և վարձել լավագույն ֆրիլանս դ...
16/12/2022

Kruzo-ն ֆրիլանս հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի/կազմակերպության գտնել և վարձել լավագույն ֆրիլանս դիզայներին աշխարհի ցանկացած կետից:

Այս պրոյեկտի համար մեր առաքելությունն էր ստեղծել դիզայն կոնցեպտ և կայքի UX/UI դիզայն: Մեր թիմը հիմք ընդունեց բրենդի վիզուալ ինքնությունը և այն զարգացնելով ստեղծեց այքըններ և անիմացիաներ կայքի դիզայնը ստեղծելու համար։ Արդյունքում մենք ստացանք կայք, որը դինամիկ է, գրավիչ և հարմար օգտվողի համար։

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/kruzo

Ցանկացած աշխատանքում մեր նպատակն է ստեղծել արժեք, որը կապում է բրենդն իր լսարանի հետ՝ նպաստելով դրա հաջող զարգացմանը։ Մե...
09/12/2022

Ցանկացած աշխատանքում մեր նպատակն է ստեղծել արժեք, որը կապում է բրենդն իր լսարանի հետ՝ նպաստելով դրա հաջող զարգացմանը։ Մեր գաղափարախոսության կենտրոնում բրենդն է, իրական մարդիկ և ստեղծարարությունը իրական աշխարհի համար։

Հետևեք մեր աշխատանքներին նաև Behance-ում, որտեղ մենք պարբերաբար կիսվում ենք նոր նախագծերով.
https://www.behance.net/pappadesign

Evolution Armenia-ն Evolution Gaming Group-ի հայաստանյան մասնաճյուղն է՝ առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծու...
25/11/2022

Evolution Armenia-ն Evolution Gaming Group-ի հայաստանյան մասնաճյուղն է՝ առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարը:

Մեր նպատակն էր մշակել վիզուալ արշավի կոնցեպտ և այն իրականացնել այնպես, որ աշխատանքն Evolution-ում հետաքրքրություն առաջացներ երիտասարդների շրջանում։ Ուստի մենք համատեղեցինք մեր կողմից արդեն իսկ մշակված կարգախոսը և վիզուալ էլեմենտները՝ ստանալով վիզուալ, որը գրավում և հետաքրքրություն է առաջացնում թիրախային լսարանի մոտ։

Մանրամասն ծանոթացեք այստեղ. https://pappa.am/evolution

SOLARA-ն արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի փորձառու ընկերություններից մեկն է:Մեր նպատակն էր ստեղծել վիզուալ...
28/10/2022

SOLARA-ն արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի փորձառու ընկերություններից մեկն է:

Մեր նպատակն էր ստեղծել վիզուալ արշավ, որը կխթաներ ընկերության ծառայությունները Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Այս նախագծի համար մենք մշակեցինք դիզայն կենցեպտներ՝ նախատեսված մեսիջինիգին համպատասխան: Ադապտացնելով արշավի հիմնական մեսիջը («Օգտվիր Հայաստանի արևից») հայերենի մի քանի բարբառներին՝ մեր թիմը նաև ստեղծեց վիզուալներ տարբեր մարզերի համար։ Արդյունքում ստացանք դիզայն, որը իմաստալից է և ուշադրություն գրավող:

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/solara

Sola Tsaghkadzor-ն իտալական մոտիվներով սրճարան է Ծաղկաձորի սրտում։Մենք առաքելություն ունեինք ստեղծել վիզուալ ինքնություն...
21/10/2022

Sola Tsaghkadzor-ն իտալական մոտիվներով սրճարան է Ծաղկաձորի սրտում։

Մենք առաքելություն ունեինք ստեղծել վիզուալ ինքնություն, որը կարտացոլեր սրճարանի ջերմ մթնոլորտը: Այս նախագծի ողջ դիզայնը ոգեշնչված էր 50-ականների Եվրոպայով՝ հատկապես ժամանակի իտալական մշակույթով: Գունապնակը, մասնավորապես վինտաժ կապույտն ու կարմիրը, և ֆոտոոճը արտացոլում են 50-ականների ռետրո տրամադրությունը: Լոգոյի համար օգտագործել ենք խաղային տառատեսակ, որտեղ «S» տառը հիշեցնում է սպագետիի։ Բրենդային տարը, որը ստեղծել ենք նման է փայլի՝ ինքնության շքեղ տրամադրությունը փոխանցելու համար։ Այն հետագայում օգտագործվել է դիզայնի այլ տարրեր ստեղծելու մեջ: Արդյունքում ստացել ենք ռետրո և գրավիչ դիզայն, որը փոխանցում է սրճարանի նոստալգիկ մթնոլորտը։

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/sola

HayPost+-ը հավելված է, որը թույլ է տալիս օգտվողներին հետևել իրենց առաքանիներին մեկ հպումով: Ակտիվացնելով անձնական էլեկտր...
17/10/2022

HayPost+-ը հավելված է, որը թույլ է տալիս օգտվողներին հետևել իրենց առաքանիներին մեկ հպումով: Ակտիվացնելով անձնական էլեկտրոնային փոստարկղը, օգտվողները կարող են ստանալ պետական և այլ կառույցներից իրենց հասցեագրված նամակների էլեկտրոնային տարբերակները։

Մեր առաքելությունն էր մշակել դիզայն կոնցեպտ, ինչպես նաև ամբողջական UX/UI դիզայն բջջային հավելվածի համար:

Ստեղծելով UX սխեմաներ՝ մենք պարզեցինք, թե ինչպես են ապագա օգտատերերը օգտագործելու հավելվածը և արդյունքում ստեղծեցինք օգտագործողի համար պրակտիկ հավելված: Մեր մշակած վիզուալ կոնցեպտը, ինչպես նաև ավելացված իլյուստրացիաներն ու անիմացիոն վիզուալները ընդհանուր դիզայնը դարձրեցին էլ ավելի հարմարավետ և գրավիչ։

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/haypost

Ameriabank CJSC-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ:Մեր նպ...
12/10/2022

Ameriabank CJSC-ը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ:

Մեր նպատակն էր ստեղծել Ամերիաբանկի տարեկան հաշվետվության դիզայն։ Ուստի մեր թիմը մշակեց ոչ ստանդարտ դիզայն, որը միավորում է բանկային և բնական էկոհամակարգի տարրերը՝ փոխանցելով էկոհամակարգերը պահպանելու կարևորության միտքը: Զեկույցի յուրաքանչյուր գլուխ պարունակում է տարբեր էկոհամակարգերի վիզուալ էլեմենտներ՝ շեշտը դնելով Հայաստանի տեսարժան վայրերի վրա: Արդյունքում ստացանք հաշվետվության դիզայն, որը հեշտ ընթեռնելի է և որտեղ դիզայնի յուրաքանչյուր տարր ունի իմաստային կիրառություն։

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/ameriaReport

Idplus -ը լոյալության հարթակ է, որտեղ մեկտեղված են Հայաստանում գործող բոլոր B2C բիզնեսների կողմից առաջարկվող լոյալության...
06/09/2022

Idplus -ը լոյալության հարթակ է, որտեղ մեկտեղված են Հայաստանում գործող բոլոր B2C բիզնեսների կողմից առաջարկվող լոյալության տարատեսակ առաջարկները։

Մեր նպատակն էր ստեղծել tagline-ներ ծրագրի և հիմնական առաջարկների համար, ինչպես նաև վիզուալ կոնցեպտներ հիմնական գործընկերների առաջարկների համար։

Սկսելով նախագիծը մենք ստեղծեցինք tagline ծրագրի համար–«Պլյուսում են բոլորը»` շեշտելով հավելվածի առաջարկած «պլյուսները»։ Հիմք ընդունելով հավելվածի tagline-ը, մեր թիմը մշակեց ևս վեց tagline հիմնական առաջարկների համար՝ կրկին օգտագործելով անվանման մեջ օգտագործված «պլյուս» բառը (ID+): Բացի այդ մշակվեցին կրեատիվ վիզուալ կոնցեպտներ՝ ըստ տարբեր առաջարկների։ Ընդհանուր առմամբ բոլոր վիզուալների համար ստեղծվել են կոնցեպտներ՝ համադրելով մեծ թրենդային տեքստեր և նկարներ։

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/idplus

Yeranee Products-ը ներկայացնում է տեղական սննդի լավագույն տեսականին և հաճախորդներին հնարավորություն տալիս նախապես պատվիր...
10/08/2022

Yeranee Products-ը ներկայացնում է տեղական սննդի լավագույն տեսականին և հաճախորդներին հնարավորություն տալիս նախապես պատվիրել՝ թույլ տալով նրանց վայելել միայն բնական և թարմ սնունդ:

Մեր առաքելությունն էր ստեղծել բրենդինգի ամբողջական փաթեթ՝ ներառյալ անվանումը, կարգախոսը և վիզուալ ոճը:

Սկսելով անվանումից մենք ստեղծեցինք եզակի անուն՝ Yeranee (Երանի): Կարգախոսի համար որոշեցինք «ինձ, քեզ ու բոլորին» տարբերակը, որը շարունակում է Yeranee անունը՝ ամբողջացնելով նախադասությունը։ Արտադրանքի թարմ, բնական և տեղական լինելու գաղափարը փոխանցելու համար մեր թիմը ստեղծեց մարգագետնային, լեռնային և դաշտային իլյուստրացիաներ: Ընդհանուր խաղաղ զգացողությունը պահպանելու համար ամբողջ վիզուալ ոճը ստեղծվել է ցերեկային տեսարանների հիման վրա: Այս ամենը ներառվել է տպագրական նյութերի և սոցիալական ցանցերի վիզուալների ստեղծման մեջ:

Մանրամասն ծանոթացեք այստեղ․ https://pappa.am/yeranee

Address

Parpetsi Street 24
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477111991

Alerts

Be the first to know and let us send you an email when Pappa Design Studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Pappa Design Studio:

Share