08/10/2026
Ինչու են Upwork-ում դիմումներդ մերժում ❌
Եթե շատ proposal ես ուղարկում, բայց պատասխան գրեթե չես ստանում, խնդիրը կարող է ոչ թե քո մասնագիտության, այլ հենց դիմումիդ մեջ լինել։
Ահա 5 տարածված պատճառ 👇🏻
1️⃣ Proposal-ը սկսում ես քո մասին երկար պատմելով
Հաճախորդին առաջին հերթին հետաքրքրում է՝
դու ինչպե՞ս կարող ես լուծել իր խնդիրը։
2️⃣ Նույն տեքստն ուղարկում ես բոլորին
Copy-paste proposal-ը շատ հեշտ է նկատել։
Յուրաքանչյուր աշխատանքի համար թեկուզ մի քանի նախադասություն հարմարեցրու կոնկրետ պատվերին։
3️⃣ Չես ցույց տալիս քո փորձը
Մի գրիր միայն՝ «Ես SMM մասնագետ եմ»։
Ցույց տուր՝ ինչ ես արել, ինչ արդյունք ես ստացել կամ ինչ նմանատիպ աշխատանք կարող ես ներկայացնել։
4️⃣ Proposal-ը շատ երկար է
Հաճախորդը տասնյակ դիմումներ է ստանում։
Կարճ, կոնկրետ ու արժեք առաջարկող proposal-ը շատ ավելի արդյունավետ է։
5️⃣ Չես պատասխանում աշխատանքի պահանջին
Եթե հաճախորդը հարցրել է՝
«Ունե՞ս նմանատիպ փորձ» կամ «Ե՞րբ կարող ես սկսել»,
անպայման պատասխանիր հենց այդ հարցին։
💡 Հիշիր․ Upwork-ում շատ proposal ուղարկելը դեռ չի նշանակում, որ պատվեր կստանաս։ Կարևոր է՝ ինչ proposal ես ուղարկում։
📌 Պահպանիր այս post-ը, եթե պատրաստվում ես սկսել կամ զարգացնել աշխատանքդ Upwork-ում։