11/05/2026
👏🏻Այսօրվա գրառմամբ ուզում ենք քեզ գովել ու քեզնով հիանալ։ Ինչու՞։
Որովհետև կարողացար հավատարիմ մնալ քո նպատակներին ու քրտնաջան աշխատեցիր այդ ուղղությամբ։
Կեցցե՜ս, որ չհանձնվեցիր ու թեև դժվարությամբ՝
✅ ավարտեցիր դասընթացը
✅հաջող հանձնեցիր քննությունդ
✅կարողացար համատեղել աշխատանքն ու ուսումդ
✅կարողացար համատեղել ընտանիքդ ու ուսումդ
✅ձեռք բերեցիր նոր մասնագիտություն
✅հաջող անցար աշխատանքի փորձաշրջանը
✅կարողացար նոր ոլորտում կայանալ
✅ինտեգրվեցիր նոր թիմ
✅շարունակում ես սովորել ու կատարելագործվել։
Տպավորիչ հաղթանակ է թեկուզ այս փոքրիկ ձեռքբերումդ։
Իհարկե միայն դու գիտես, թե ինչ դժվարությունների միջով ես անցել։
🎉Այսօր տոնիր այս փոքրիկ ձեռքբերումդ։
Կարևոր է, որ դիմադրեցիր ու դիմակայեցիր։
Եթե տեսար քեզ այդ գրառման մեջ, ապա շնորհավորում ենք ու նորից հիանում քեզնով։
➡️ Կուզեինք իմանալ` որ դեպքն է քոնը․ նշիր ներքևում⬇️
👌Առա՜ջ, դեպի նոր ձեռքբերումներ։
Բարի երկուշաբթի բոլորիս✌
Իսկ եթե չտեսար քեզ այստեղ, ապա շուրջդ նայիր․ հաստատ կտեսնես այդ մարդկանց։
Ոգևորի՛ր, խրախուսիր, մի դրական խոսք ասա նրանց, որ զգան՝ արժեր պայքարել ու հաղթել։
Նշի՛ր նրանց մեկնաբանություններում