17/06/2026
📊 Նոր աշխատակիցների մոտ 44%-ը, հենց առաջին շաբաթվա ընթացքում, սկսում է կասկածել իր ընտրության վրա կամ արդեն մտածում է հեռանալու մասին (Bamboo HR® հետազոտություն)։
Պատկերացրեք, որ համալրում եք նոր հաստիք՝ աշխատանքի նկարագրություն կազմում, այնուհետև հայտարարություն, մասնագետի որոնում, CV-ների վերանայում, թեստի ու հարցազրույցների փուլեր, պայմանների վերջնական համաձայնեցում, պայմանագրի կնքում, և վերջապես ունեք որակավորված նոր աշխատակից․․․սակայն… նա հեռանում է առաջին 3 ամիսների ընթացքում։ Ծանոթ իրավիճակ է, չէ՞։
Պատճառը շատ հաճախ այն է, որ օնբորդինգը՝
👉 սահմանափակվում է 1-ին օրվա «բարի գալուստ»-ով ու թղթաբանությամբ,
👉 դիտվում է որպես 1 ժամյա կամ 1 օրյա միջոցառում,
👉 դառնում է ոչ թե ինտեգրման, այլ անորոշության և հիասթափության սկիզբ։
🎯 Հունիսի 23-ին սիրով հրավիրում ենք ՄՌ մասնագետներին գործնական վարպետաց դասի՝ միասին քննարկելու․
✅️Ին՞չ է իրական օնբորդինգը և ինչու՞ է կարևոր ճիշտ իրականացնել այն
✅️ Որո՞նք են օնբորդինգի 4 «C»-երը՝ աշխատակցի ինտեգրման ուղին կառուցելիս
✅️ Ինչպե՞ս, ի՞նչ փուլերով կառուցել արդյունավետ օնբորդինգի համակարգ
✅️ Ո՞ր գործիքներն ու մոտեցումներն են աշխատում այսօր
✅️ Ինչպե՞ս են AI լուծումները փոխում նոր աշխատակիցների ինտեգրման փորձառությունը 🤖
👩🏫Դասընթացը կվարի փորձառու ՄՌԿ ղեկավար, ՄՌ խորհրդատու և թրեյներ Նուշիկ Սմբատյանը
💡Եթե ցանկանում եք, որ նոր աշխատակիցները ոչ միայն միանան ձեր թիմին, այլ նաև սահուն ինտեգրվեն, աճեն, արդյունավետ աշխատեն և մնան՝ ապա այս վարպետաց դասը Ձեզ համար է։
📅 Հունիսի 23
⏳ 19:00- 21:00
💵 Արժեքը՝ 7000 դր․
📌 «JEFFREY'S COWORKING» (Բուզանդ 1, Վերնիսաժի հարևանությամբ)
⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Տեղերը խիստ սահմանափակ են
📞 Հարցերի համար զանգահարել՝ 094 552677 հեռախոսահամարով կամ գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/TgfivLCZxtTqas7q8