Nurri Consulting

Nurri Consulting Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Nurri Consulting, Consulting Agency, Խորենացի 15, Yerevan.

Ուժի մեջ է մտնում ՀՀ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որի շրջանակում ներդրվում է առողջապահական ծ...
26/12/2025

Ուժի մեջ է մտնում ՀՀ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որի շրջանակում ներդրվում է առողջապահական ծառայություններից օգտվելու պարտադիր ապահովագրության համակարգը։

🔹 200 001–500 000 դրամ աշխատավարձ ստացողների համար 2026 թվականին ապահովագրավճարի գերակշիռ մասը փոխհատուցվելու է պետության կողմից․ «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամը կուղղվի Ապահովագրության հիմնադրամին, կգումարվի նաև սոցիալական կրեդիտի հետվերադարձը, և արդյունքում քաղաքացին կվճարի 300 դրամ։

🔹 500 001–1 000 000 դրամ աշխատավարձ ստացողների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամը կուղղվի Ապահովագրության հիմնադրամին, իսկ մնացած 3300 դրամը կպահվի աշխատավարձից, որը հնարավոր կլինի ստանալ հետ 2027 թվականին՝ եկամտահարկի վերադարձի ձևով։

Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար կարող եք դիմել մեզ։📩

Մեր հասցեն՝ Խորենացի 15, Elite Plaza բիզնես կենտրոն (2-րդ հարկ)

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացա...
20/12/2025

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային ձևաչափով՝ պետական համապատասխան տեղեկատվական համակարգի միջոցով։

🔹 Նոր աշխատողների համար.
այն բոլոր աշխատողները, որոնք կընդունվեն աշխատանքի 2026 թվականի հունվարի 1-ից հետո, իրենց պայմանագրերը կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով։

🔹 Գործող աշխատողների համար.
մինչև 2026 թվականը գործող բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է փոխարինվեն էլեկտրոնային տարբերակի, և գործընթացը պետք է ավարտված լինի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս ընթացքում պայմանագրերը պետք է հաստատվեն աշխատողների կողմից էլեկտրոնային եղանակով։

🔹 Աշխատողների համար անհրաժեշտ է
•ունենալ էլեկտրոնային ստորագրություն
•մուտք դեպի անձնական հաշիվ պետական էլեկտրոնային հարթակում՝ պայմանագրի ծանոթացման և հաստատման համար,
•գործող էլեկտրոնային փոստ՝ համակարգային ծանուցումներ ստանալու համար։

Խորհուրդ💡
Նախապես կազմակերպեք անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական քայլերը, որպեսզի անցումը էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգին լինի հեշտ և առանց խոչընդոտների։

Հետևեք մեր էջին՝ որպեսզի առաջինը տեղեկանաք, 2026 թվականի կարևոր փոփոխություններին։✔️

Մեր հասցեն՝ Խորենացի 15, Elite Plaza բիզնես կենտրոն (2-րդ հարկ)

Անչափահասի մաքսային զննումը մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգման գործընթաց է, որի ընթացքում վերահսկվում են ան...
16/12/2025

Անչափահասի մաքսային զննումը մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգման գործընթաց է, որի ընթացքում վերահսկվում են անչափահասի կողմից տեղափոխվող ապրանքները, իրերը կամ ուղեբեռը՝ մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան 📜🛃։

Զննման ընթացքում պարտադիր ապահովվում է՝
• Անչափահասի օրինական ներկայացուցիչների ներկայությունը՝ ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները 👨‍👩‍👧‍👦
• Նրանց բացակայության դեպքում՝ անչափահասին ուղեկցող անձի մասնակցությունը 👥

Մեր հասցեն՝ Ծովակալ Իսակով 10/16 (Արարատյան մաքսատան հարևանությամբ)

Աշխատանքային օրենսգիրքը պահանջում է, որ պայմանագիրը լուծարելիս աշխատակիցը ստանա իր բոլոր հասանելիք վճարները ժամանակին և ...
10/12/2025

Աշխատանքային օրենսգիրքը պահանջում է, որ պայմանագիրը լուծարելիս աշխատակիցը ստանա իր բոլոր հասանելիք վճարները ժամանակին և ամբողջությամբ։ ✔️

Գործատուն աշխատակցի հետ պետք է հաշվարկի․📝
•չվճարված աշխատավարձը
•հավելավճարները և պարգևավճարները (եթե կան)
•չօգտագործված տարեկան արձակուրդի դրամական հատուցումը
•գիշերային, հավելյալ և տույժով ժամերը (եթե նախատեսված են),
•աշխատանքի վերջին օրվա աշխատավարձը

Վճարման ժամկետը.🗓️
Պայմանագրի լուծարման օրը գործատուն պարտավոր է կատարել ամբողջական վճարում։
Եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, վճարումը կատարվում է աշխատողի գրավոր պահանջից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Ե՞րբ վերջնահաշվարկ չի կատարվում.📑❌
Եթե աշխատակիցը նույն գործատուի կամ իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում է այլ պաշտոնի, վերջնահաշվարկ չի իրականացվում։

Ի՞նչ խնդիրներ են առավել հաճախ հանդիպում ⚠️
— հարկադիր պարապուրդի չարաշահում
— աշխատավարձերի չվճարում կամ ուշացում
— վերջնահաշվարկի չիրականացում
— առանց համաձայնության չվճարվող արձակուրդ ուղարկում
— անհիմն ազատումներ

Խախտումների դեպքում տեսչական մարմինը պահանջում է վերացնել խախտումները և վերականգնել աշխատողների իրավունքները։ 🏛️⚖️

Մեր հասցեն՝ Խորենացի 15, Elite Plaza բիզնես կենտրոն (2-րդ հարկ)

Արտագնա մաքսային ստուգման ավարտը որոշվում է ոչ թե այն օրով, երբ ստուգողը փակում է նոթատետրը և հեռանում ընկերությունից, ա...
04/12/2025

Արտագնա մաքսային ստուգման ավարտը որոշվում է ոչ թե այն օրով, երբ ստուգողը փակում է նոթատետրը և հեռանում ընկերությունից, այլ այն պահից, երբ ստուգման արդյունքները վերածվում են պաշտոնական փաստաթղթի 📄։
Այդ փաստաթղթի կազմման օրն էլ համարվում է ստուգման ավարտը 📅✔️։

Բայց հետաքրքիրն այն է, որ ստուգման ավարտը միշտ չէ, որ նշանակում է «պատմության ավարտ» 🤓։ Հաշվապահի աշխատանքը հաճախ այդ ամենից հետո նոր սկսվում է։

Այդ փաստաթուղթը կարող է դառնալ հիմք՝
•վրիպակների ստուգման կամ շտկելու
•հաշվառման գործընթացները բարելավելու
•որոշ դեպքերում, վարչական պատասխանատվության հիմք ⚠️

📌Ի վերջո, ստուգման ամենակարևոր և վերջնական փաստը ոչ թե այցն է, այլ դրա ձևակերպված եզրակացությունները՝ որոնք կարող են ազդեցություն ունենալ բիզնեսի ապագա քայլերի վրա։

Մեր հասցեն՝ Ծովակալ Իսակով 10/16 (Արարատյան մաքսատան հարևանությամբ)

📲+37433888852

Նոյեմբերի 28,29,30-ին շտապեք դառնալու այն 5 հաջողակներից մեկը, ով կստանա 3 ամսվա հաշվապահություն 50% զեղչով:✨Պարզապես գր...
27/11/2025

Նոյեմբերի 28,29,30-ին շտապեք դառնալու այն 5 հաջողակներից մեկը, ով կստանա 3 ամսվա հաշվապահություն 50% զեղչով:✨

Պարզապես գրեք մեզ:💬

Մեր հասցեն՝ Խորենացի 15, Elite Plaza բիզնես կենտրոն (2-րդ հարկ)
📲 +374 44 888 580
+374 60 653 535

Բիզնեսում որոշ ծախսեր հնարավոր է օրինական կերպով հանել հարկերից։📉1. Առցանց ծառայությունների բաժանորդագրություններ.💻Faceb...
23/11/2025

Բիզնեսում որոշ ծախսեր հնարավոր է օրինական կերպով հանել հարկերից։📉

1. Առցանց ծառայությունների բաժանորդագրություններ.💻
Facebook Ads, Google Workspace, Canva և այլն․ եթե օգտագործում եք բիզնեսի համար, կարող եք ներառել որպես ծախս։

2. Աշխատակիցների վերապատրաստում.🎓
Դասընթացներ, սեմինարներ, ուսումնական նյութեր՝ եթե կապված են աշխատողի աշխատանքին։

3. Փոստային և առաքման ծառայություններ.📦
FedEx, HayPost և այլ առաքման ծախսերը բիզնեսի համար նվազեցվող են։

4. Ապահովագրական վճարներ.🏥
Աշխատակցի առողջապահական ապահովագրությունը ամսական մինչև 10,000 դրամ կարելի է նվազեցնել հարկերից։

5. Ներկայացուցչական ծախսեր.🤝
Բիզնես հանդիպումների, ընդունելությունների և ներկայացման նպատակով կատարած ծախսերը՝ օրենքով սահմանված չափով։

Սահմանված ծախսերը ճիշտ դասակարգելով, կարող եք նվազեցնել հարկային բեռը և ավելի վստահ կառավարել Ձեր բիզնեսի ֆինանսները։💡📊

Մեր հասցեն՝ Խորենացի 15, Elite Plaza բիզնես կենտրոն (2-րդ հարկ)
📲 +374 44 888 580
+374 60 653 535

ԵՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ չուղեկցվող ուղեբեռ են համարվում այն անձնական օգտագործման ապրանքները, որոնք պատկանում են...
18/11/2025

ԵՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ չուղեկցվող ուղեբեռ են համարվում այն անձնական օգտագործման ապրանքները, որոնք պատկանում են ֆիզիկական անձին, սակայն փաստացի նրա կողմից չեն տեղափոխվում։

Այս ապրանքները փոխանցվում են փոխադրողին միջազգային փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրով, և դրանց տեղափոխությունը կապված է տվյալ անձի՝
•ԵՏՄ մաքսային տարածք մուտք գործելու🇪🇺➡️
ԿԱՄ
•ԵՏՄ մաքսային տարածքից հեռանալու հետ⬅️🇪🇺

Ըստ էության, չուղեկցվող ուղեբեռ են համարվում այն անձնական իրերը, որոնք ուղարկվում կամ ընդունվում են առանձին, սակայն ունեն համապատասխան փոխադրման փաստաթղթավորում և կապված են անձի տեղաշարժի հետ։🧳🚶‍♂️

Մեր հասցեն՝ Ծովակալ Իսակով 10/16 (Արարատյան մաքսատան հարևանությամբ)

📲+37433888852

Թիմային լավ հարաբերությունները չեն ձևավորվում ինքնաբերաբար․ դրանք ստեղծվում են կառուցողական և հետևողական գործողություննե...
12/11/2025

Թիմային լավ հարաբերությունները չեն ձևավորվում ինքնաբերաբար․ դրանք ստեղծվում են կառուցողական և հետևողական գործողություններով։ Ներկայացնում ենք 5 քայլ, որոնք կօգնեն Ձեզ ամրապնդել գործընկերների հետ հարաբերությունները։🤝🏻

1️⃣ Ազնվություն և թափանցիկություն
Եղեք անկեղծ և բաց հաղորդակցեք․ սխալները ընդունելը ոչ թե թուլության, այլ պրոֆեսիոնալ մոտեցման նշան է իսկ ծածուկ և փակ մոտեցումը միշտ բերում է վատ հետևանքների։

2️⃣ Խոսեք խնդիրներից
Այն, ինչը մեզ անհանգստացնում է, պետք է անմիջապես պարզաբանել և լուծել։ Հակառակ դեպքում այն կարող է վերաճել այնպիսի մեծ կոնֆլիկտի, որն այլևս հնարավոր չէ լուծել։

3️⃣ Գաղտնիության պահպանում
Պահպանեք թիմային և աշխատանքային տեղեկությունները։ Վստահելիությունը սկսվում է այն պահից, երբ մարդիկ գիտեն, որ կարող են վստահել Ձեզ իրենց հայտնի տեղեկատվությունը։

4️⃣ Փոխադարձություն
Լսեք և ընդունեք գործընկերների կարծիքը, նույնիսկ երբ այն տարբերվում է Ձերից։ Հարգանքը ձևավորվում է այնտեղ, որտեղ կա տարակարծություն։

5️⃣ Քննադատեք Ձեզ այնպես, ինչպես ուրիշներին։
Պարբերաբար վերլուծեք Ձեր քայլերն ու խոսքերը, քանի որ դա միակ ճանապարհն է ադեկվատ և առողջ դատողությունը չկորցնելու։

🌟 Հիշեք․ առողջ հարաբերությունները պահանջում են ոչ թե կատարյալ լինել, այլ լինել հուսալի, անկեղծ և հետևողական։

Մեր հասցեն՝ Խորենացի 15, Elite Plaza բիզնես կենտրոն (2-րդ հարկ)
📲 +374 44 888 580
+374 60 653 535

Ինչպե՞ս մաքսազերծել ավտոկռունկը։Եթե ներմուծումը կատարվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, ապա գործում են հետևյալ մաք...
06/11/2025

Ինչպե՞ս մաքսազերծել ավտոկռունկը։

Եթե ներմուծումը կատարվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից, ապա գործում են հետևյալ մաքսային դրույքաչափերը․
✅ Մաքսատուրք՝ 10%
✅ ԱԱՀ (Ավելացված արժեքի հարկ)՝ կախված տվյալ ԵԱՏՄ երկրի ԱԱՀ-ի դրույքաչափից (մեծամասամբ՝ 18–20%)

Մաքսային որևէ վճար չի կիրառվում, եթե ավտոկռունկը ներմուծվում է ԵԱՏՄ անդամ այլ երկրից (օրինակ՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից կամ Ղրղզստանից)։

📌 Կարևոր է նախապես հաշվարկել մաքսային վճարները՝ կախված ներմուծման երկրից, որպեսզի խուսափեք անսպասելի ծախսերից։

Մեր հասցեն՝ Ծովակալ Իսակով 10/16 (Արարատյան մաքսատան հարևանությամբ)

📲+37433888852

Address

Խորենացի 15
Yerevan
0011

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37444888580

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nurri Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share