27/07/2026
LEASING EXPO 2027 🧡⚙️
ԲՈԼՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ։
Արդեն 5-րդ տարին անընդմեջ LEASING EXPO-ն մեկ հարթակում միավորում է բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ սարքավորումները, տեխնիկան և ֆինանսավորման ամենաարդյունավետ լուծումները։
LEASING EXPO 2027-ը մասնագիտացված հարթակ է, որտեղ գործարարները հնարավորություն կունենան՝
⚙️ ծանոթանալու ոլորտային նորագույն սարքավորումներին և տեխնոլոգիաներին,
🏗️ համեմատելու տարբեր արտադրողների ու մատակարարների առաջարկները,
🏦 տեղում ստանալու լիզինգային և ֆինանսավորման անհատական լուծումներ,
🤝 անմիջապես հանդիպելու մատակարարների, լիզինգային ընկերությունների և ֆինանսաբանկային կառույցների ներկայացուցիչներին,
📈 ընտրելու իրենց բիզնեսի զարգացման նպատակներին և հնարավորություններին համապատասխան լավագույն տարբերակը։
Ցուցահանդեսում լիզինգային լուծումներով կներկայացվեն՝
🔸Շինարարական տեխնիկա
🔸Գյուղատնտեսական սարքավորումներ
🔸Արևային վահանակներ
🔸Գինեգործական ոլորտ
🔸Բեռնատարներ
🔸Արտադրական սարքավորումներ
🔸Բժշկական սարքավորումներ
🔸HoReCa սարքավորումներ և տեխնիկա
🔸Սառնարանային տնտեսություն
🔸Ջերմոցային տնտեսություն
🔸և իհարկե Լիզինգային ընկերություններ և ֆինանսաբանկային կառույցներ
Երեք օր՝ սարքավորումները տեսնելու, պայմանները համեմատելու, մասնագետների հետ խորհրդակցելու և բիզնեսի զարգացման համար ճիշտ որոշում կայացնելու համար։
Բոլոր սարքավորումները, տեխնիկան և լիզինգային լուծումները՝ մեկ հարթակում։
📅 Ապրիլի 9 / 10 / 11
📍 Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն
Բիզնեսիդ հաջորդ քայլը սկսվում է LEASING EXPO 2027-ից 🧡
Կազմակերպիչ՝ Big Projects
Համակազմակերպիչ՝ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors' Association of Armenia