06/05/2026
❗️❗️❗️ Չենք մոռանում գրանցվել նաև մեր տելեգրամյան ալիքին՝ taxarmconsulting
«ԿԱՊՄԱՏ» ՍՊԸ-ի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի թիվ 22/4 որոշման համառոտ ամփոփումը։
ՈՐՈՇՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ (26.03.2026թ.)
📜 Գործի էությունը: Ընկերությունը վաճառակետերից հետ է ընդունել ժամկետանց կամ վնասված ապրանքները (կաթնամթերք, մսամթերք) և դրանք ձեռքբերման գնից էժան գնով վաճառել ֆիզիկական անձանց՝ որպես անասնակեր ։
📜 ՊԵԿ-ի դիրքորոշումը: Հարկային մարմինը գտել է, որ այդ ապրանքները պետք է դիտարկվեին որպես «որակական կորուստ» և դուրս գրվեին շրջանառությունից։ Քանի որ դրանց արժեքը գերազանցել է տարեկան համախառն եկամտի 1%-ը, ՊԵԿ-ը չի թույլատրել դրանք ծախսագրել և առաջադրել է լրացուցիչ պարտավորություններ ։
📜 Ընկերության հիմնավորումները:
📌 Օրենսդրությամբ չկա արգելք ժամկետանց ապրանքը որպես անասնակեր ցածր գնով վաճառելու համար։
📌 Որակական կորուստ ճանաչելը հարկատուի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը ։
📌 Ապրանքի վաճառքը (նույնիսկ էժան) լրացուցիչ եկամուտ է բերել, հետևաբար այն չի կարող համարվել շրջանառությունից հանված կորուստ։
📌 Հաշվապահական ծրագրում «խոտան» բառի օգտագործումը սուբյեկտիվ է և չի կարող հիմք հանդիսանալ գործարքը որակական կորուստ համարելու համար ։
✅ Այս գործը կարևոր նախադեպ է ժամկետանց ապրանքների տնօրինման և դրանց հարկային ձևակերպումների (վաճառք և որակական կորուստ) տարանջատման տեսանկյունից:
Հիմք 👇👇👇
www.src.am/storage/appealStatistics/374_vr_bh_2026_26_03_Kapmat_M.pdf