31/03/2025
Սխալներ, որոնցից խուսափում են հաջողակ IT կազմակերպությունները։
Շատ ընկերություններ ձախողում են, ոչ թե գաղափարների կամ ֆինանսական խնդիրների պատճառով, այլ սխալների, որոնք կարելի էր կանխել։
💡 Հաջողակ ընկերությունները խուսափում են այնպիսի սխալներից, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացմանը և վնասել թիմային աշխատանքին։
📉 Ահա մի քանի կարևոր սխալներ, որոնցից պետք է խուսափել։
🔹 Չհստակեցված բիզնես ռազմավարություն։
Առանց հստակ նպատակների և ռազմավարական պլանի
ընկերությունը կկորցնի մրցունակությունը։
🔹 Որակի անտեսում։
Թերի կոդը, բաց թողնված թեստավորումը կարող են մեծ վնաս հասցնել ծրագրերին և ընկերության հեղինակությանը։
🔹 Հաճախորդների կարիքները չհասկանալը
Եթե բիզնեսը չի հասկանում իր օգտատերերի կարիքները և ցանկությունները, ապա նույնիսկ ամենահզոր տեխնոլոգիաները չեն կարող արդյունավետ լինել։
🚀 Ձեր կազմակերպության հաջողությունը կախված է Ձեր ճիշտ որոշումներից։
👉 Ի՞նչ քայլեր եք պատրաստ անել այսօր՝ Ձեր ընկերության հաջողությունն ապահովելու համար։