Center for Educational Research and Consulting

Center for Educational Research and Consulting Center for educational research and consulting is research company specialized in educational research, youth studies.

For more information on our portfolio please visit www.e-research.am. Center for educational research and consulting is providing following activities: educational researches
sociological researches
sociological consulting
sociological trainings
professional translations

📍 Warsaw | ESA 2026Ուրախ ենք մասնակցել European Sociological Association (ESA) 2026 գիտաժողովին՝ Վարշավայում։Մասնագիտակա...
27/08/2026

📍 Warsaw | ESA 2026

Ուրախ ենք մասնակցել European Sociological Association (ESA) 2026 գիտաժողովին՝ Վարշավայում։

Մասնագիտական քննարկումներ, նոր գիտական կապեր և կարևոր մտքեր՝ սոցիոլոգիայի, երիտասարդության և ժամանակակից հասարակությունների վերաբերյալ։

Հայաստանի երիտասարդության վերաբերյալ մեր հետազոտությունը Մարինա Գալստյանը ներկայացրեց սոցիոլոգիական այս կարևոր միջազգային գիտական հարթակում։ 🇦🇲

🌍 Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրն էԵրիտասարդությունը սոցիոլոգիական հետազոտության մեջ միայն տարիքային խումբ...
12/08/2026

🌍 Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրն է

Երիտասարդությունը սոցիոլոգիական հետազոտության մեջ միայն տարիքային խումբ չէ։ Այն կյանքի փուլ է, որտեղ ձևավորվում են ինքնությունը, ինքնուրույնությունը, կրթական և մասնագիտական ուղիները, սոցիալական կապերը և ապագայի վերաբերյալ պատկերացումները։

«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության հիմքում հենց այս հարցադրումն է՝ ինչպե՞ս են Հայաստանի երիտասարդները կառուցում իրենց կենսագրությունն ու ապագան անորոշության պայմաններում։

2020 թվականի պատերազմը, 2023 թվականի բռնի տեղահանումը, տնտեսական և սոցիալական դժվարությունները խորապես փոխեցին երիտասարդների կյանքի պայմաններն ու ապագայի վերաբերյալ պատկերացումները։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ այս պայմաններում երիտասարդների կենսագրություններում նկատելի են «կենսագրական խզման» և «ժամանակի սեղմման» երևույթները․ երկարաժամկետ ծրագրավորումը դառնում է ավելի բարդ, իսկ ապագան՝ ավելի անկանխատեսելի։
Միևնույն ժամանակ, անորոշությունը չի նշանակում հույսի բացակայություն։
Երիտասարդների փորձառություններում հույսը դրսևորվում է որպես ապագան պատկերացնելու, ընտրություններ կատարելու, հարմարվելու և սեփական կյանքի նկատմամբ որոշակի վերահսկողություն պահպանելու կարողություն և ռեսուրս։

📊 Մենագրության մեջ ներկայացված է նաև երիտասարդների անկախության համաթիվը՝ 4 փոխկապակցված չափումներով՝
ֆինանսական • տնտեսական • մտավոր • առօրյա կյանքի անկախություն։ Մենագրությունում ներկայացված է նաև երիտասարդների տիպաբանությունը։

📚 Այսօր՝ Երիտասարդության միջազգային օրը, կարծում ենք հատկապես կարևոր է երիտասարդներին ոչ միայն դիտարկել որպես «ապագայի սերունդ», այլև հասկանալ նրանց որպես ներկայի սոցիալական դերակատարների, որոնց փորձառությունները կարևոր ցուցիչ են մեր հասարակության փոփոխությունների մասին։
Երիտասարդության մասին հետազոտել նշանակում է ուսումնասիրել այսօրվա այն հասարակությունը, որում ապրում են երիտասարդները։

📖 «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում», Մ.Կ. Գալստյան, Մենագրություն, ԵՊՀ հրատ., 2026

Մենագրության հղումը մեկնաբանությունում։

#ԵրիտասարդությանՄիջազգայինՕր #ՀայաստանիԵրիտասարդները #Երիտասարդություն

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա խորհրդին համահունչ ուրախ ենք քննարկել երիտասարդների վերաբերյալ մենագրութ...
11/08/2026

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա խորհրդին համահունչ ուրախ ենք քննարկել երիտասարդների վերաբերյալ մենագրությունը։

Շնորհակալություն Enlight Studies համագործակցության համար։

📊 Որքանո՞վ են Հայաստանի երիտասարդները անկախ։🇦🇲 Մեր հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի երիտասարդների անկախության ինդե...
23/07/2026

📊 Որքանո՞վ են Հայաստանի երիտասարդները անկախ։

🇦🇲 Մեր հետազոտության արդյունքներով՝ Հայաստանի երիտասարդների անկախության ինդեքսը կազմում է 0.58 (1.00 առավելագույն հնարավոր արժեքի դեպքում)։

📌 Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ Հայաստանի երիտասարդների անցումները դեպի անկախության ոչ գծային, հաճախ խզված և հակասական բնույթի են։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն

22/07/2026

🗳️🙋🙋‍♀️🧩Քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցությունը բնութագրող ցուցանիշները (14 ցուցանիշ) ևս կարևոր մասն են կազմել մեր հետազոտության մեջ։ Չնայած այդ ցուցանիշները չեն ներառվել անկախության ինդեքսի չափման մեջ, սակայն առանց դրանց չափման հնարավոր չէր լինի ստանալ երիտասարդների համալիր բնութագիրը։

📊 Մեր հետազոտության համաձայն՝ քաղաքացիական ակտիվության և մասնակցության ենթացուցանիշը կազմում է ընդամենը 0.26, ինչը ամենացածրն է երիտասարդների անկախության բոլոր ենթացուցանիշների շարքում։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղաքացիական ակտիվության վրա ազդում են սեռը, տարիքը, կրթական մակարդակը և բնակության վայրը.
🔹 Աղջիկների ցուցանիշը (0.29) փոքր-ինչ բարձր է տղաների ցուցանիշից (0.25)։
🔹 Ամենաակտիվը 18–22 տարեկան երիտասարդներն են (0.31), մինչդեռ տարիքի աճին զուգահեռ ակտիվությունը նվազում է։
🔹 Կրթությունն ունի էական նշանակություն. մագիստրոսական կրթություն ունեցող երիտասարդների ցուցանիշը հասնում է 0.39, իսկ բուհերի ուսանողներինը՝ 0.40, մինչդեռ միայն միջնակարգ կրթություն ունեցողների դեպքում այն կազմում է ընդամենը 0.18։
🔹 Բնակավայրերի միջև տարբերությունները մեծ չեն, սակայն Երևանի երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը (0.25) փոքր-ինչ զիջում է քաղաքների (0.28) և գյուղերի (0.27) երիտասարդներին։
📌 Ամենաբարձր քաղաքացիական ակտիվությունը բնորոշ է 18–22 տարեկան քաղաքաբնակ և գյուղաբնակ աղջիկներին, ինչպես նաև քաղաքաբնակ տղաներին, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցվել է 30–35 տարեկան երևանաբնակ տղաների շրջանում։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն

Ուրախ ենք լինում, երբ առիթ և հնարավորություն ենք ունենում երիտասարդներին ներկայացնելու երիտասարդների վերաբերյալ մեր հետա...
21/07/2026

Ուրախ ենք լինում, երբ առիթ և հնարավորություն ենք ունենում երիտասարդներին ներկայացնելու երիտասարդների վերաբերյալ մեր հետազոտության արդյունքները և միասին քննարկելու նրանց կարևոր մեկնաբանությունները։

Շնորհակալ ենք Restart հիմնադրամին այդ առիթի և հնարավորության համար, որը ստեղծվել է հիմնադրամի կողմից իրականացվող Participatory Policy Labs նախագծի շրջանակներում։

Շնորհակալ ենք մասնակից երիտասարդներին կարևոր հարցերի և դիտարկումների համար։

📊 Հայաստանի երիտասարդների առօրյա ինքնուրույնությունը՝ ամենաբարձր ենթացուցանիշըՀայաստանի երիտասարդների անկախության ինդեքս...
20/07/2026

📊 Հայաստանի երիտասարդների առօրյա ինքնուրույնությունը՝ ամենաբարձր ենթացուցանիշը

Հայաստանի երիտասարդների անկախության ինդեքսի շրջանակում ուսումնասիրված ենթացուցանիշներից առօրյա ինքնուրույնությունն ունի ամենաբարձր արժեքը։ Սակայն, 2022 թվականի համեմատ այն որոշակի նվազում է արձանագրել՝ 0.70-ից հասնելով 0.67-ի։

Այս ենթացուցանիշը զգալիորեն պայմանավորված է մի շարք սոցիալ-ժողովրդագրական գործոններով՝ հատկապես սեռով, զբաղվածությամբ, կրթությամբ և բնակության վայրով։

🔹 Առօրյա ինքնուրույնության ամենաբարձր մակարդակը բնորոշ է 30-35 տարեկան գյուղաբնակ և քաղաքաբնակ տղաներին՝ 0.80 ցուցանիշով։

🔹 Ամենացածր ցուցանիշը դիտարկվել է 18-22 տարեկան քաղաքաբնակ և գյուղաբնակ աղջիկների շրջանում՝ կազմելով 0.52։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն
#ինֆոգրաֆիկա61

📊 Մտավոր անկախությունը՝ երիտասարդների ամենահամասեռ ցուցանիշըՀայաստանի երիտասարդների անկախության ինդեքսի շրջանակում ուսու...
17/07/2026

📊 Մտավոր անկախությունը՝ երիտասարդների ամենահամասեռ ցուցանիշը

Հայաստանի երիտասարդների անկախության ինդեքսի շրջանակում ուսումնասիրված ենթացուցանիշներից մտավոր անկախությունն առանձնանում է որպես ամենահամասեռ բաշխված ցուցանիշը։ Անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և այլ սոցիալ-ժողովրդագրական բնութագրերից՝ դրա մակարդակը գրեթե նույնն է երիտասարդների տարբեր խմբերի շրջանում։

Այնուամենայնիվ, որոշ տարբերություններ արձանագրվել են.

🔹 Ամենաբարձր մտավոր անկախությունը դրսևորվել է 18-22 տարեկան քաղաքաբնակ աղջիկների և 30-35 տարեկան երևանաբնակ աղջիկների շրջանում՝ համապատասխանաբար 0.69 և 0.68 ցուցանիշներով։

🔹 Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 23-29 տարեկան գյուղաբնակ աղջիկների և 30-35 տարեկան երևանաբնակ տղաների շրջանում՝ կազմելով 0.59։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն
#ինֆոգրաֆիկա60

📊 Հայաստանի երիտասարդների տնտեսական անկախությունը աճում էՀայաստանի երիտասարդների տնտեսական անկախության ենթացուցանիշը երի...
16/07/2026

📊 Հայաստանի երիտասարդների տնտեսական անկախությունը աճում է

Հայաստանի երիտասարդների տնտեսական անկախության ենթացուցանիշը երիտասարդների անկախության ինդեքսի միակ բաղադրիչն է, որը 2022 թվականի համեմատ արձանագրել է աճ՝ 0.58-ից հասնելով 0.62-ի։

🔹 Տնտեսական անկախության մակարդակը բարձրանում է երիտասարդների կրթական մակարդակին զուգընթաց։

🎓 Միևնույն ժամանակ, ուսանողների տնտեսական անկախության ցուցանիշը ամենացածրերից է՝ 0.32։ Հետազոտության մասնակից ուսանողների միայն մոտ մեկ երրորդն է աշխատում, ինչը զգալի ազդեցություն ունի նրանց տնտեսական ինքնուրույնության վրա։

📍 Ամենաբարձր տնտեսական անկախությունը գրանցվել է Երևանում բնակվող 23-35 տարեկան երիտասարդների շրջանում՝ 0.81 և 0.86։

🌿 Առավել ցածր տնտեսական անկախություն ունեն 18-22 տարեկան գյուղաբնակ և քաղաքաբնակ աղջիկները՝ համապատասխանաբար 0.28 և 0.25։

🔍 Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն
#ինֆոգրաֆիկա59

15/07/2026

✨🇦🇲Շարունակենք ներկայացնել երիտասարդների անկախության ինդեքսը։

💬 Երիտասարդների կյանքի տարբեր ոլորտներում անկախությունը կարող է զարգանալ ոչ համընթաց կամ հակառակ ուղղություններով։ Օրինակ, նրանք կարող են բնակության առումով անկախ լինել իրենց ծնողներից, բայց տնտեսապես կախված լինել նրանցից:
Երիտասարդները կարող են նաև տարբեր նշանակություններ տալ անկախության սուբյեկտիվ իմաստներին։

🤷‍♂️🤷‍♀️🫵Անդրադառնանք Հայաստանի երիտասարդների ֆինանսական անկախության սուբյեկտիվ գնահատականին՝ որքանով է իրեն ֆինանսապես անկախ համարում երիտասարդը։

📊 Ֆինանսական անկախության սուբյեկտիվ ցուցանիշը՝ 0.55

🔹 Ովքե՞ր են իրենց ամենաանկախը համարում

✅ Երևանաբնակ 23–29 տարեկան տղաներ
✅ Գյուղաբնակ 23–29 տարեկան տղաներ
✅ Բոլոր տարիքային խմբերի գյուղաբնակ աղջիկներ

🔹 Ովքե՞ր են իրենց ամենաքիչ անկախը համարում

❗ Քաղաքաբնակ 18–22 տարեկան տղաներ
📉 Սուբյեկտիվ գնահատական՝ 0.45

⚠️ Ամենամեծ տարբերությունը իրականության և ընկալման միջև

👦 18–22 տարեկան գյուղաբնակ տղաներ

💵 Իրական ֆինանսական անկախություն՝ 0.25
🗣️ Ինքնագնահատական՝ 0.55

✅ Ամենահամընկնող գնահատականները

👨 30–35 տարեկան երևանաբնակ տղաներ

💵 Իրական ֆինանսական անկախություն՝ 0.60
🗣️ Ինքնագնահատական՝ 0.58

🔍 Հաջորդող օրերին կներկայացնենք ինդեքսի մյուս ցուցանիշները։ Հետևեք մեզ Երիտասարդների անկախության ինդեքսին ավելի մանրամասն ծանոթանալու համար։

#Երիտասարդականուսումնասիրություն

Address

Vazgen Sargsyan 26/3
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Center for Educational Research and Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share