Copywriters' Club Armenia

Copywriters' Club Armenia Քոփիռայթինգ և քոնթենթ մարքեթինգ. օգտակար տեղեկատվություն

«Ժամանակակից քոփիրայթինգը և ԱԲ-ն» դասընթաց🔵 Ինչու՞ միանալ այս դասընթացին«Ժամանակակից քոփիրայթինգը և ԱԲ-ն» դասընթացը հնար...
16/02/2026

«Ժամանակակից քոփիրայթինգը և ԱԲ-ն» դասընթաց

🔵 Ինչու՞ միանալ այս դասընթացին

«Ժամանակակից քոփիրայթինգը և ԱԲ-ն» դասընթացը հնարավորություն է՝ ստեղծելու գովազդային և վաճառող տեքստեր՝ աշխատելով մարքեթինգի, վաճառքի, նախագծերի կառավարման և շատ այլ թիմերի հետ։

Իրականացնելով լսարանի վերլուծություն՝ դուք կկարողանաք գտնել ձեր թիրախը և լավ տեքստի միջոցով գրավել և իրականացնել վաճառքները։

Այս դասընթացը կօգնի նաև հասկանալ լսարանի հույզերը, զգացմունքները և պահանջները։ Հենց այս կոմպոնենտներով էլ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքների, իրականացնել նոր վաճառքներ։

Սա այն մասնագիտությունն է, որը հնարավորություն է տալիս աշխատել ֆրիլանս և հեռավար ձևաչափերով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաների համար։

Դասընթացի օնլայն ձևաչափը հնարավորություն կտա միանալ ձեզ հարմար վայրից։

🔵 Ո՞վ կարող է միանալ դասընթացին
Ապագա քոփիրայթերները

Դասընթացին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կարիերա սկսել քոփիրայթինգի ոլորտում՝ որպես քոփիրայթեր և կոնտենտի մասնագետ։ Ստացած գիտելիքով դուք կկարողանաք աշխատել թե՛ ֆրիլանս, թե՛ օֆիսային ձևաչափով՝ տեղական և միջազգային շուկայի ընկերությունների համար։

SMM և մարքեթինգի ոլորտի այլ մասնագետները

Դասընթացին կարող են միանալ մարքեթինգի ոլորտի այն մասնագետները, ում անհրաժեշտ է քոփիրայթինգի ժամանակակից գիտելիք, կսովորեն բոլոր այն գործիքներն ու տեխնիկաները, որոնք նոր ձեռքբերումների առիթ կարող են հանդիսանալ։

Երկրորդ մասնագիտություն ձեռք բերող մարդիկ

Write on Medium
Դասընթացին կարող են միանալ նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, աշխատել առցանց կամ ֆրիլանս տարբերակով, ստեղծել գրավիչ և վաճառող կոնտենտ։

Լավագույն ուսանողը կունենա ինթերնշիփի հնարավորություն

🔵 Ի՞նչ կսովորեք այս դասընթացին

Քոփիրայթինգի հիմնական տեխնիկաները
Հոգեբանության դերը քոփիրայթինգում
Քոփիրայթինգ և կոնտենտի ստեղծում
ԱԲ գործիքների կիրառումը քոփիրայթինգում
UX writing
Email մարքեթինգ. քոփիների ստեղծում

🔵 Մանրամասների և դիմելու համար անցեք հետևյալ հղմամբ։
https://bdg.am/hy/courses/modern-copywriting-with-ai-2-2/

Մնացել են հաշված ժամեր։
Շտապե՛ք

Հայերեն AI պրոմտերի հավաքածու 🤩 Այս հավաքածուն ստեղծված է նրանց համար, ովքեր ուզում են․- աշխատել արագ և արդյունավետ,- բա...
26/01/2026

Հայերեն AI պրոմտերի հավաքածու 🤩

Այս հավաքածուն ստեղծված է նրանց համար, ովքեր ուզում են․

- աշխատել արագ և արդյունավետ,
- բարձրացնել իրենց բովանդակության և հաղորդակցության որակը,
- առավելագույն արդյունք ստանալ AI գործիքներից՝ առանց տեխնիկական բարդությունների։

Եթե դու աշխատում ես հայկական շուկայում և ուզում ես, որ AI-ն խոսի քո լեզվով, ապա այս դոկումենտը քո գործիքակազմի պարտադիր մասն է։

Այս պրոմտերի միջոցով դու կկարողանաս․

- գրել ավելի վաճառող և համոզիչ տեքստեր,
- ստեղծել բովանդակություն, որը հասկանալի է հայ լսարանին,
- խնայել ժամեր մտածելու և փորձարկելու վրա,
ստանալ ավելի կոնկրետ և կիրառելի պատասխաններ ChatGPT-ից,
- աշխատել ոչ թե «գուշակելով», այլ համակարգված։

Գտի՛ր հավաքածուն այս հղմամբ՝

Աշխատիր արագ և արդյունավետ, բարձրացրու քո բովանդակության և հաղորդակցության որակը և ստացիր առավելագույն արդյունք AI գործիքներից։

23/01/2026

Շատ բրենդներ այսօր ունեն քոփիրայթինգի միանման ոճ։
Մինիմալը, որ կարելի է անել՝ ուղղակի գրագետ գրել։ Բայց եկեք մի բան պարզենք․ քոփիրայթինգը միայն գրագիտությունը չէ։

Եթե գրագետ գրելն արդեն քոփիրայթինգ լիներ, ապա խմբագիրներին կամ սրբագրիչներին կարող էինք կոչել քոփիրայթեր։

Հիմա շատերը վախենում են, որ AI-ը կփոխարինի իրենց։
Բայց քոփիրայթերները պիտի հիշեն մի կարևոր բան․ AI-ը սովորում է արդեն եղածի վրա։

Իսկ եղածի մեծ մասը ի՞նչ է։
Միանման տեքստեր։ Միանման նախադասություններ։ Միանման «տաք-մոտիվացնող» տոն։
Բրենդներ, որոնք իրար նմանակել են այնքան, մինչև դարձել են նույն ձայնով խոսող մարդիկ՝ տարբեր լոգոներով։

Ու հիմա, երբ AI-ը սկսում է գրել նույնը՝ բոլորը զարմանում են․
«Վայ, մեր տեղը զբաղեցրեց»։

Բայց իրականում AI-ը պարզապես վերցրել է այն, ինչ դուք արդեն գրել եք… ու արել է ավելի արագ։

Քոփիրայթերի արժեքը էնտեղ է, որտեղ կա մտածվածություն, դիտարկում, սուր միտք, ոճ, համարձակություն։
Այնտեղ, որտեղ չես կարող պարզապես «գրել ճիշտ», պետք է կարողանաս ասել ճիշտ։

19/01/2026

AI Քոփիրայթինգ. Ինչո՞ւ չի կարելի գրել «ամեն ինչի մասին»

​Շատերը կարծում են, թե AI-ը (ChatGPT, Claude և այլն) գործիք է բոլորի համար, և այժմ կարելի է վերցնել ցանկացած պատվեր։ Բայց իրականում կհաջողեն նրանք, ովքեր AI-ի նիշա կընտրեն։
​Ուղղակի «տեքստ գրելը» այլևս քիչ է։ Դուք պետք է լինեք փորձագետ, ով գիտի՝ ինչպես ստիպել AI-ին աշխատել կոնկրետ ոլորտի համար (օրինակ՝ AI for SEO, AI for Email Marketing կամ AI for Ad Copy)։

​💁🏻‍♀️ Ինչո՞ւ է AI նիշավորումն այդքան կարևոր
​Հրահանգների ինժեներիա (Prompt Engineering). Յուրաքանչյուր նիշա ունի իր լեզուն։ Եթե դուք մասնագիտանում եք E-commerce-ում, ձեր պրոմտերը կլինեն 10 անգամ ավելի թիրախային, քան ընդհանուր քոփիրայթերինը։

​Որակի վերահսկողություն (AI Editing). Միայն ոլորտի փորձագետը կարող է հասկանալ՝ AI-ը տվել է հանճարեղ տեքստ, թե՞ «ջուր»։ Նիշավորումը թույլ է տալիս ֆիլտրել AI-ի սխալները և ավելացնել այն եզակիությունը, որը ԱԲ֊ն չունի։

​Սուպեր-արագություն. Երբ դուք ունեք ձեր նիշայի համար մշակված AI մոդելներ և պատրաստի պրոմտերի գրադարան, աշխատանքը կատարվում է ոչ թե ժամերի, այլ րոպեների ընթացքում՝ առանց որակի կորստի։

​Հիշե՛ք. Պատվիրատուն այսօր փնտրում է ոչ թե մարդու, ով պարզապես գիտի ChatGPT-ի տեղը, այլ այն մասնագետին, ով գիտի՝ ինչպես AI-ն դարձնել փող աշխատող մեքենա հենց իր բիզնեսի համար։

Արդեն փորձե՞լ եք AI-ը կիրառել կոնկրետ մի նիշայում, թե՞ դեռ փորձարկումների փուլում եք։ ✍️ վերջում նշեք, թե որ ոլորտն է ձեզ ամենաշատը հետաքրքրում։

16/01/2026

Այսօր AI-ով աշխատելիս հեշտ է շփոթության մեջ ընկնել և մոռանալ, թե իրականում ինչ ֆունկցիա է կատարում քոփիրայթրը։

Ո՞րն է ձեր՝ քոփիրայթրի դերը․

Ռազմավարություն։ AI-ը չգիտի, թե ով է ձեր Buyer Persona-ն կամ ձեր բրենդի ռազմավարական նպատակը։ Դուք եք սահմանում այս պարամետրերը (Ձայն, Տոն, Բանաձև)։
Էմպաթիա։ AI-ը չի կարող զգալ մարդկային ցավը կամ ուրախությունը։ Դուք պետք է մարդկային զգացմունքային շերտ ավելացնեք տեքստին։
Խմբագրում և Ստուգում։ AI-ը կարող է «հալյուցինացիա» ունենալ (չճշմարիտ տվյալներ հորինել)։ Միշտ, առանց բացառության, ստուգե՛ք փաստերը, տվյալները և նախադասությունների հոսքը։

Այսպիսով՝ եկեք ֆիքսենք․

Քոփիրայթրը միայն տեքստ գրողը չէ։ Տեքստը քոփիրայթրի համար գործիք է, այլ ոչ նպատակ։
Քոփիրայթրը աշխատում է համակարգը աշխատեցնելու վրա, այլ ոչ թե տեքստ գեներացնելու։ Տեքստ կարող է գրել արհեստական բանականությունը։
📌 Քոփիրայթրի խնդիրը ճիշտ լսարանին ճիշտ տեքստ մատուցելով դրված կոմերցիոն նպատակը իրականացնելն է։

Դուք չեք աշխատում AI-ի փոխարեն, դուք աշխատում եք AI-ի հետ։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Copywriters' Club Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Copywriters' Club Armenia:

Shortcuts

Share