E-accounting

E-accounting We offer online accounting, consulting and other financial services in Armenia. We are available 24/7.

We are available 24/7.

Մենք առաջարկում ենք առցանց հաշվապահական, խորհրդատվական և այլ ֆինանսական ծառայություններ Հայաստանում: Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով:

29/07/2020

📢Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց հորդորում է՝ մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և գանձված սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարը ստանալու նպատակով բանկային հաշվի մասին տեղեկությունը՝ ծանուցագրի հետ միասին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով`

✅ովքեր մինչ օրս մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող հաշվեգրված գումարների հետ վերադարձն ապահովելու նպատակով հարկային մարմին չեն ներկայացրել իրենց հաշվեհամարը, ապա պարտադիր կերպով նախընտրած գործատուին պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկություն, որից հետո կծանուցվեն վերադարձվող գումարի առկայության մասին՝ գործատուի կողմից վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի համապատասխան բաժնում լրացում կատարելուց հետո,

✅ծանուցումները ստանալուց հետո, այդ նույն էլեկտրոնային հասցեից բացառապես մասնակցի անվամբ բացված գործող բանկային հաշվի մասին տեղեկությունը ծանուցագրի հետ միասին ուղարկել նախընտրելի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին:

Ավելին՝ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7249

#ՊԵԿ

30/06/2020

✅Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:

📧Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ➡️ https://bit.ly/3dGkVlr

📩Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Ավելին` https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7168

#ՊԵԿ #հիպոթեք

17/06/2020

👨‍💻👩‍💻Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը:

21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.

✅2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.

✅2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

⚠️Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար:

Ավելին` https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7124

#ՊԵԿ

Քիչ առաջ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը
04/06/2020

Քիչ առաջ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

26/05/2020

Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ՝ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ
🖊📘Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 մլն 500 հազար դրամով:
⁉️Հարց 1․ Արդյո՞ք որոշումը ենթակա է փոփոխման այն դեպքում, երբ չվճարված հարկային պարտավորության համար վարչական վարույթ է կիրառվել քաղաքացու նկատմամբ` վերջինիս մեկուսացման մեջ գտնվելու ժամանակ։
☑️Պատասխան․ Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից որդեգրված քաղաքականությունը և 27․04․2020 թվականի հայտարարությունը, հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների հարկադիր գանձման գործողություններ, ինչպես նաև արգելադրման գործողություններ չի իրականացնի։ Հարկ վճարողի պարտավորությունները 1,5 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
🔺Մինչ այդ ՀՀ ՊԵԿ-ի կողմից կայացված վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
📝Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ՝ ներկայացնելով անհրաժեշտ տվյալներ (հարկ վճարողի անվանում, ՀՎՀՀ, անձնական տվյալներ)։
⁉️Հարց 2․ Արդյո՞ք oրենսդրական այս փոփոխությունը վերաբերում է նաև 2019 թվականին hարկ վճարողի պարտավորությունները 1,5 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, հարկային մարմնի կողմից հարուցված վարչական վարույթներին:
☑️Պատասխան․ Սույն օրենսդարական փոփոխությունը վերաբերում է տվյալ պահի դրությամբ առկա մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների հարկադիր գանձման գործողություններին։
⁉️Հարց 3․ Արդյո՞ք արտակարգ դրության ժամակահատվածում հաշվարկվելու են տույժերը և տուգանքները:
☑️Պատասխան․ Հարկի վճարման կարգը և ժամկետները նախատեսված են ՀՀ հարկային օրենսգրքով և այն խախտելու դեպքում հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով պարտավոր է հաշվարկել տույժ և տուգանք։ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՕ-220-Ն օրենքով (ընդունվել է 22․04․2020թ) նախատեսված կարգով, որը տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից հետո ծագած հարաբերությանների վրա: 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0․04 տոկոսի չափով` 0,75 տոկոսի փոխարեն, այդ թվում՝ նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը։

22/05/2020
‼️10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների ...
20/05/2020

‼️10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
Ավելին`

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլե...

20/05/2020

💻«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում:
1️⃣Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք այլևս թղթային տարբերակով չեն ներկայացնի ՊԵԿ։
2️⃣Փոփոխվել է նաև հաշվետվության հրապարակման ժամկետը. հիմնադրամների կողմից հրապարակվող տարեկան գործունեության հաշվետվության վերջնաժամկետ է սահմանվել հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը։
📌2020 թվականի մայիսի 18-ից հիմնադրամների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևը հասանելի է ՀՀ ՊԵԿ hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ➡️ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf (Հաշվետվական ձև՝ 242. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն)։

📌Կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումն ամփոփ.📎17-րդ փաթեթի նպա...
07/05/2020

📌Կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումն ամփոփ.
📎17-րդ փաթեթի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

✅ 3 կարևոր փոփոխություն 8-րդ միջոցառման որոշումներում🔴 Տուժած ոլորտների ցանկում ավելացվեցին ևս 13 գործունեության տեսակնե...
30/04/2020

✅ 3 կարևոր փոփոխություն 8-րդ միջոցառման որոշումներում
🔴 Տուժած ոլորտների ցանկում ավելացվեցին ևս 13 գործունեության տեսակներ, արդյունքում ևս 21.000 աշխատակիցներ կարող են ստանալ իրենց աշխատավարձի կեսի չափով աջակցություն:
🔴 Միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները:
🔴 Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը, այն արդեն ուղղել են 1776 տնտեսվարողներ, որոնց 6000 աշխատակիցները կօգտվեն ծրագրի աջակցությունից:
Նշված փոփոխությունները լիարժեք կգործեն մայիսի 4-ից:
📝 Տուժած ոլորտների դասակարգիչները՝ https://bit.ly/2zJHFD0
🆗 Կայքում ՀՎՀՀ մուտքագրելով հնարավոր է ստուգել, արդյոք ընկերությունը ներառվել է Տուժած ոլորտների ցանկում` https://bit.ly/2VQ7kSV:

30/04/2020

68-136 հազար դրամի աջակցություն (8-րդ ծրագիր) կստանան նաև հետևյալ ոլորտների 36 հազար աշխատողները.
- հագուստի արտադրություն
- կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն,
- լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
- կահույքի արտադրություն,
- պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն),
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում,
- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում,
- օդային տրանսպորտի գործունեություն,
- կինոթատրոնների գործունեություն,
- Լուսանկարչության բնագավառում գործունեություն,
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ,
-կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում,
- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն:

📌Կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոգացման 14-րդ միջոցառումն ամփոփ.Այն ուղղված է ՀՀ ...
23/04/2020

📌Կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոգացման 14-րդ միջոցառումն ամփոփ.
Այն ուղղված է ՀՀ պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի:

📎Հիշեցնենք, որ կիսամյակային վարձի 100 կամ 75 տոկոս փոխհատուցում կարող են ստանալ հատուկ ցանկում ընդգրակված ԲՈՒՀ-երի ուսանողները։
Այդ ցանկը հետևյալն է.
1.«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
2.«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ
3.«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ
4.«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
5.«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ
6.«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ
7.«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ
8.«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ
9.«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ
10.«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ
11.«Շիրակի Մ. Մալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
12.«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ
13.«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ
14.«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ
15.«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
16.«Գավառի պետական համալսարան» հիմնադրամ
17.«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
18.«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
19.«ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ
20.«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ
21.«Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
ԵՊՀ - Yerevan State University, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի - ՀԱՊՀ - Վանաձորի մասնաճյուղ, Երևանի Մ․ Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, Armenian National Agrarian University / ՀԱԱՀ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համասարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU), Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State University, Շիրակի պետական համալսարան/Shirak State University, State Academy of Fine Arts of Armenia, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Գորիսի պետական համալսարան/Goris State University, Gavar State University (Գավառի Պետական Համալսարան), ՀՀ պետական կառավարման ակադեմիա/Public Administration Academy of RA, International Scientific-Educational Center of NAS RA, Police Educational Complex of RA - ՀՀ ոստիկանության կրթահամալիր, Հ.Հ. Արտակարգ Իրավիճակների Ճգնաժամային Կառավարման Պետական Ակադեմիա, Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia

📌EconoMood-ը ներկայացնում է կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոգացման 14-րդ միջոցառումն ամփոփ.

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when E-accounting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share