Belt and Road export center CJSC

Belt and Road export center CJSC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Belt and Road export center CJSC, Business consultant, 23rd Admiral Isakov Avenue, Yerevan.

Արտահանման զարգացումը ՀՀ տնտեսության առաջընթացի մեջ կարևոր նախապայման է հանդիսանում՝ «Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը» (BREC) Հայաստանը դարձնում է միջազգայնորեն մրցունակ տնտեսություն ունեցող երկիր՝ հանձն առնելով ՀՀ արտահանման խթանումը դեպի Չինաստան

🇨🇳 «Հաջողության պատմություն» ՋԵՐՄՈՒԿ և ԲՅՈՒՐԵՂ ապրանքային նշանները հաջողությամբ գրանցվեցին Չինաստանի Մտավոր սեփականությո...
29/09/2025

🇨🇳 «Հաջողության պատմություն»
ՋԵՐՄՈՒԿ և ԲՅՈՒՐԵՂ ապրանքային նշանները հաջողությամբ գրանցվեցին Չինաստանի Մտավոր սեփականությունում։
#Հայաստան #Չինաստան #արտահանում #Ջերմուկ

🇨🇳 «Հաջողության պատմություն» էջից՝ 2024թ. նոյեմբեր ամսից սկսեցինք ԲՋՆԻ և ԱՐԱԳԱԾ ապրանքային նշանների գրանցումը ՉԺՀ Մտավոր...
28/09/2025

🇨🇳 «Հաջողության պատմություն» էջից՝ 2024թ. նոյեմբեր ամսից սկսեցինք ԲՋՆԻ և ԱՐԱԳԱԾ ապրանքային նշանների գրանցումը ՉԺՀ Մտավոր սեփականության գրասենյակում՝ Ազգային ընթացակարգով գրանցման հայտի ներկայացմամբ։ Այսօր ստացանք գրանցման հավաստագրերը։ Ruzanna Malkhasyan https://www.facebook.com/share/17NiDyHU17/?mibextid=wwXIfr #Հայաստան #Չինաստան #Բջնի #Նոյ

🇨🇳🇦🇲 Փետրվարի 20-ից մարտի 5-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինի «AIBO» ակադեմիայում անցկացվող «BRI ...
21/02/2025

🇨🇳🇦🇲 Փետրվարի 20-ից մարտի 5-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինի «AIBO» ակադեմիայում անցկացվող «BRI գործընկեր երկրների պետական ձեռնարկությունների բարեփոխման և կառավարման վերաբերյալ» սեմինարին Հայաստանից ներկայացված է 9 մասնակից։

Նրանք ընտրվել են Հայաստանի Առևտրաարդունաբերական պալատի և «Գոտի և Ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանի կողմից, ով շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությանը նման սեմինարների կազմակերպման և այսպիսի ծրագրերում Հայաստանին ևս ներգրավվելու համար։

Հայաստանից արտահանումն ունի հսկայական պոտենցիալ։ Ըստ ITC Export Potential Map ռեսուրսի՝ ընդհանուր պոտենցիալը կազմում է $...
18/02/2025

Հայաստանից արտահանումն ունի հսկայական պոտենցիալ։ Ըստ ITC Export Potential Map ռեսուրսի՝ ընդհանուր պոտենցիալը կազմում է $2.6 մլն ԱՄՆ դոլար։

Հետաքրքրական է, որ Հայաստանից իշխան ձկան արտահանման պոտենցիալը 128 մլն դոլար է, որից ռեալիզացված է միայն 44 մլն դոլարը։

Միևնույն ժամանակ՝ սառեցված իշխանի արտահանումը Հայաստանից կազմում է շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար, որը համաշխարհային արտահանման ($523 մլն) 2%-ն է։

Ընդ որում՝ սառեցված իշխան ձկան արտահանման պոտենցիալը 60 մլն դոլար է, այսինքն՝ չռեալիզացված պոտենցիալը կազմում է գրեթե 49 մլն դոլար։

Եվրոպական շուկան հայ արտադրողների համար ունի հսկայական չռեալիզացված պոտենցիալ։Դրանում համոզվում ենք՝ նայելով, օրինակ, Հա...
12/02/2025

Եվրոպական շուկան հայ արտադրողների համար ունի հսկայական չռեալիզացված պոտենցիալ։

Դրանում համոզվում ենք՝ նայելով, օրինակ, Հայաստանից Գերմանիա թանկարժեք մետաղներով զարդերի արտահանման ցուցանիշներին։

Այսպես, արտահանման ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 360 մլն ԱՄՆ դոլար։

Ըստ որում, արտահանման ընդհանուր պոտենցիալը կազմում է 4 մլն ԱՄՆ դոլար։

Այդպիսով, առկա է շուրջ 3.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման պոտենցիալ։

Եթե ցանկանում ենք ձեր ապրանքն արտահանել ԵՄ, ԵԱՏՄ, ՉԺՀ, ապա մանրամասն խորհրդատվության համար կարող եք դիմել «ԳՈՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ» արտահանման կենտրոն։

* Արտահանման ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը՝ intracrn.org տվյալների բազա։

ՀՀ-ՉԺՀ արտահանման-ներմուծման վիճ.տվյալներ📌 Եթե 2019թ. Հայաստանից ՉԺՀ արտահանման չափաբաժինը կազմում էր ՀՀ-ից ամբողջ արտահ...
07/02/2025

ՀՀ-ՉԺՀ արտահանման-ներմուծման վիճ.տվյալներ

📌 Եթե 2019թ. Հայաստանից ՉԺՀ արտահանման չափաբաժինը կազմում էր ՀՀ-ից ամբողջ արտահանման 7.40%-ը (193 մլն ԱՄՆ դոլար), ապա 2023թ. ցուցանիշը նվազել է մինչև 5% չնայած նրան, որ այդ տարի դեպի ՉԺՀ արտահանումը կազմել էր 425 մլն ԱՄՆ դոլա։

📌 Հատկանշական է, որ 2019-ին Հայաստանից Չինաստան ներմուծման չափաբաժինը կազմում էր դեպի ՉԺՀ ամբողջ ներմուծման 0.0094%-ը այն դեպքում, որ 2023թ. այդ ցուցանիշը հասել էր 0.0166%-ի։

Այս ամենը վկայում է այն մասին, որ առկա է ահռելի չռեալիզացված պոտենցիալ։

BREC-ը ձգտում է իր բոլոր ռեսուրսներով աջակցել հայ արտադրողներին գրավելու չինական շուկան։

Խորհրդատվության համար կարող եք գրել մեր էջին։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷՋԻՑ ՉԺՀ մտավոր սեփականության գրասենյակում գրանցվեց ՄՈՒԶԱ ապրանքային նշանը։
06/02/2025

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷՋԻՑ

ՉԺՀ մտավոր սեփականության գրասենյակում գրանցվեց ՄՈՒԶԱ ապրանքային նշանը։

📢 Ի՞նչ առավելություններ է տալիս հայ արտադրողներին Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։🇮🇷🤝🇦🇲 ԵԱՏՄ-Իրան ա...
29/01/2025

📢 Ի՞նչ առավելություններ է տալիս հայ արտադրողներին Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։

🇮🇷🤝🇦🇲 ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը մեծ հնարավորություն է հայկական բիզնեսի համար՝ ընդլայնելու արտահանումը առանց ավելորդ մաքսատուրքերի։

✅ Մաքսատուրքերի նվազեցում կամ վերացում. Հայկական բազմաթիվ ապրանքներ կարող են արտահանվել Իրան առանց լրացուցիչ հարկերի, ինչը թույլ է տալիս մրցունակ գներ առաջարկել։

📈 Արտահանման ծավալի աճ. Պայմանագիրը պարզեցնում է ապրանքների արտահանման գործընթացը՝ նվազեցնելով մաքսային բարդությունները և ծախսերը։

🚀 Մուտք դեպի 85 միլիոնանոց շուկա. Իրանը մեծ պահանջարկ ունի սննդի, գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների նկատմամբ, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական արտադրողների համար։

«Գոտի և Ճանապարհ» արտահանման կենտրոնը հաջողությամբ իրականացրել է «Ջերմուկ» ապրանքանիշի արտահանումը դեպի Չինաստան՝ երկու ...
16/01/2025

«Գոտի և Ճանապարհ» արտահանման կենտրոնը հաջողությամբ իրականացրել է «Ջերմուկ» ապրանքանիշի արտահանումը դեպի Չինաստան՝ երկու անգամ մատակարարելով ապրանքը Սիան և Նինբո քաղաքներ:

Սա կարևոր քայլ է միջազգային շուկայում հայկական արտադրանքի առաջխաղացման և Հայաստանի ու Չինաստանի միջև առևտրային կապերի ամրապնդման գործում:

Սիանը հարուստ պատմություն ունեցող քաղաք է, որը եղել է Չինաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը: Հենց այստեղ է սկսվել մեծ Մետաքսի ճանապարհը, որը կապում էր Արևելքը և Արևմուտքը: Սիան քաղաքը գրավում է զբոսաշրջիկներին իր պատմական մթնոլորտով:

14/01/2025

«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը» (BREC) հիմնադրվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով խթանել և զարգացնել հայ-չինական տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի և տուրիզմի զարգացման համար։

BREC-ը տրամադրում է համալիր ծառայություններ հայկական ապրանքների չինական շուկա արտահանման գործընթացի կազմակերպման համար, ներառյալ՝

Արտահանման ծրագրերի աջակցություն:
Կենտրոնը մշակել է մի շարք լուծումներ, որոնք ապահովում են յուրաքանչյուր արտադրողի երկարաժամկետ գործունեությունը արտաքին շուկաներում։

Պոտենցիալ շուկաների վերլուծություն:
BREC-ը տրամադրում է մասնագիտացված վերլուծական ուսումնասիրություններ՝ օգնելով արտադրողներին հասկանալ և գնահատել չինական շուկայի հնարավորությունները։

Ապրանքային նշանների մշակում:
Կենտրոնը աջակցում է ապրանքների բրենդավորման և փաթեթավորման գործընթացում՝ ապահովելով, որ դրանք համապատասխանեն չինական շուկայի պահանջներին։

Սերտիֆիկացում, հավատարմագրում և լիցենզավորում:
BREC-ը օգնում է արտադրողներին ստանալ անհրաժեշտ սերտիֆիկատներ և լիցենզիաներ՝ ապահովելով ապրանքների համապատասխանությունը չինական շուկայի ստանդարտներին։

Առաջխաղացում արտաքին շուկաներում:
Կենտրոնը կազմակերպում է միջոցառումներ, ցուցահանդեսներ և B2B հանդիպումներ՝ նպաստելով հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը Չինաստանում։

BREC-ի գործունեության հաջող օրինակներից է 2023 թվականի նոյեմբերին MUZA WINE գինու առաջին արտահանումը Չինաստան՝ Սիան քաղաք, որտեղ արտահանվեցին MUZA կարմիր և սպիտակ չոր գինիները։

«Գոտի և Ճանապարհ արտահանման կենտրոնը» վստահելի գործընկեր է հայկական ընկերությունների համար, որոնք նպատակ ունեն ընդլայնել իրենց ներկայությունը չինական շուկայում՝ ապահովելով արտահանման գործընթացի ամբողջական աջակցություն և նվազեցնելով հնարավոր ռիսկերը։

Address

23rd Admiral Isakov Avenue
Yerevan
0004

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Belt and Road export center CJSC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Belt and Road export center CJSC:

Share