Hayk Manukyan/Հայկ Մանուկյան

Hayk Manukyan/Հայկ Մանուկյան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hayk Manukyan/Հայկ Մանուկյան, Business consultant, Yerevan.

13/10/2025

Իմ գործընկերների և ընկերների հետ միասին այցելեցինք «Անուշ» ընկերության արտադրամաս 😎 իսկապես հիշարժան օր էր

💚 171 հեկտար պիստակի այգիների օրինակով ցուցադրվեց, որ Հայաստանում մեծածավալ և արդիական գյուղատնտեսական ծրագրերն իրատեսական են։
💚 Երկու օրվա ընթացքում ընկերության արտադրական հարթակները և այգիներն ընդունեցին գործարար շրջանակի ներկայացուցիչներին՝ «Մանթաշյանց», «Ռեքսուս» ակումբների և «Առաջին բիզնես դպրոցի» անդամներին, ինչը կարևոր հարթակ դարձավ ռազմավարական համագործակցությունների քննարկման համար։

#ՀայկՄանուկյան #ԱնուշԳրուպ #Գյուղատնտեսություն #ԲիզնեսՀայաստանում #Ներդրում #Համագործակցություն #Պիստակ #ՀայկականԱրտադրանք #Գործարարներ Էթիկայի Դպրոց Vahram Mirakyan Mantashyants Business Club

06/10/2025

Մեր հողի վրա ամեն մի քար ոչ միայն անշունչ նյութ է, այլև մեր ճակատագրի տարեգրությունը։ Կան պահեր, երբ ազգի ոգին խոսում է ոչ թե բառերով, այլ սրտի ցավով կերտված խաչքարերով։ Այդ քարերի մեջ մեր անցյալն է՝ լի դառնությամբ ու արյունով 💔, բայց նաև մեր ապագան՝ լուսավորված հույսով ու հավատով։

Խաչքարը մեր ազգի հավերժական մարտահրավերն է ճակատագրին։ Այն հիշեցնում է, որ հայը կարող է խաչվել, բայց երբեք չի կոտրվում։ Նա իր ցավից ստեղծում է արվեստ, իսկ կորստից՝ ոգու հաղթանակի կոթող։ 🗿 Ամեն մի նոր խաչքարով մենք վերահաստատում ենք մեր գոյությունը և ապացուցում, որ մեր հավատքը հողի և հայրենիքի նկատմամբ անսասան է։ 🇦🇲

Թող այս բանաստեղծությունը լինի մի հիշեցում, որ մենք ժառանգներն ենք մի ազգի, որն ապրում և կերտում է հավերժություն՝ նույնիսկ ամենամութ ժամանակներում։ ✨

#Պոեզիա #ՀայՊոեզիա #Խաչքար #Հայրենիք #Հավատ #Ոգի #ՀայկՄանուկյան #Հայաստան #Մտորումներ #ՀայԱզգ

25/09/2025

«Անուշ» ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Մանուկյանի նախաձեռնությամբ կայացած գործարարների շրջայցը ցույց տվեց, թե ինչպես կարող է զարգանալ հայկական գյուղատնտեսությունը։ 🚜🌿

💚 171 հեկտար պիստակի այգիների օրինակով ցուցադրվեց, որ Հայաստանում մեծածավալ և արդիական գյուղատնտեսական ծրագրերն իրատեսական են։

💚 Երկու օրվա ընթացքում ընկերության արտադրական հարթակները և այգիներն ընդունեցին գործարար շրջանակի ներկայացուցիչներին՝ «Մանթաշյանց», «Ռեքսուս» ակումբների և «Առաջին բիզնես դպրոցի» անդամներին, ինչը կարևոր հարթակ դարձավ ռազմավարական համագործակցությունների քննարկման համար։

Հայկ Մանուկյանի գործընկերները փաստում են. «Իրապես հաջող գործարարի հիմքում՝ բարձր արժեքներով առաջնորդվող մարդն է»։ 👏

🔗 Մանրամասները՝ մեր ռեպորտաժում։

#ՀայկՄանուկյան #ԱնուշԳրուպ #Գյուղատնտեսություն #ԲիզնեսՀայաստանում #Ներդրում #Համագործակցություն #Պիստակ #ՀայկականԱրտադրանք #Գործարարներ

Շնորհակալ եմ  .sargsyan -ին հաճելի զրույցի համար 🎙Գործարար ալիք-ի եթերում հնարավորություն ունեցա խոսելու․- Կրթություն, մ...
24/09/2025

Շնորհակալ եմ .sargsyan -ին հաճելի զրույցի համար 🎙

Գործարար ալիք-ի եթերում հնարավորություն ունեցա խոսելու․

- Կրթություն, մասնագիտություն. ճանապարհը մինչ բիզնես գործունեությունը
- Բիզնեսի հնարավորությունները Հայաստանում
- Պիստակի գործարանի հիմնում. տեսլական ( )

🎬 Հաղորդումն ամբողջությամբ՝ https://www.youtube.com/watch?v=51kc4VDI6bo

#գործարարալիք #Գործընկերություն #ԲիզնեսԿապեր #ՀայկՄանուկյան #Մոտիվացիա #պիստակիայգիներ

🤝 Առաջին բիզնես դպրոցի թիմն օրեր առաջ ունեցավ հագեցած բիզնես-այց Արմավիրում գտնվող մեր հյուրընկալ «Անուշ» ապրանքանիշի գո...
24/09/2025

🤝 Առաջին բիզնես դպրոցի թիմն օրեր առաջ ունեցավ հագեցած բիզնես-այց Արմավիրում գտնվող մեր հյուրընկալ «Անուշ» ապրանքանիշի գործարան ☺️🏭

Այցի ընթացքում համահիմնադիր Հայկ Մանուկյանը կիսվեց իր գործարար գիտելիքներով, փորձով և ոլորտի զարգացման հնարավորություններով։ 🍃Բիզնես Դպրոցի Թիմակիցները նաև հետևեցին տնկիների խնամքին և մասնակցեցին բերքահավաքին։

21/09/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և բարեկամներ, 🇦🇲

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ մի կարևոր տոն, որը մեր ժողովրդի կամքի, երազանքների ու միասնականության խորհրդանիշն է: Այս օրը մեզ վերստին հիշեցնում է, որ պետությունը միայն քարտեզային սահմաններով ու պաշտոնական փաստաթղթերով չի սահմանափակվում. այն մեր մտածողության, գործնական նվաճումների, ռազմական, տնտեսական, առողջապահական, մշակութային և գիտական ուժի համադրությունն է:

Մեր բանակը՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը, այսօր անցնում է թվայնացման և արդիականացման ճանապարհով՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունը ժամանակակից մոտեցումներով ու տեխնոլոգիաներով: Բանակի հզորությունը, զինվորի պատրաստվածությունը և ռազմավարական մտածողությունը ուղղակիորեն գտնվում են մեր պետականության հիմքում: 💚

Կրթության որակի բարձրացումը, գիտության զարգացումը և նոր սերնդի սահուն ինտեգրումը տեխնոլոգիական ու ինտելեկտուալ մարտահրավերների մեջ ստեղծում են այն խաղաքարտերը, որոնք Հայաստանին թույլ կտան իր դիրքն ունենալ աշխարհում: Մեր միջազգային իմիջը, հեղինակությունը և արտաքին քաղաքական լծակները կախված են այն բիզնեսային և գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարություններից, որոնց վրա մենք կառուցում ենք մեր պետությունը: 📖

Տնտեսության զարգացումը, ծնելիության բարձրացումը, սոցիալական կայունությունը և նոր բիզնես հնարավորությունները ստեղծում են այն հիմքերը, որոնց վրա կառուցվում է վաղվա Հայաստանը՝ հզոր, մրցունակ, կայուն և անվտանգ: 📈

Ժամանակակից աշխարհին զուգընթաց քայլելով՝ դրա մի մասնիկը լինելով հանդերձ՝ մենք պետք է պահպանենք նաև մեր ազգային ինքնությունն ու դրանից բխող մշակութային արժեքները ՝ դրանք ինտեգրելով ժամանակակից արժեքների հետ:

Այսօր մենք գտնվում ենք պատմության այն կարևորագույն փուլում, երբ անկախությունն այլևս միայն նվաճում չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ոք, ով իր տքնաջան աշխատանքով, ստեղծարար մտքով ու անսասան հավատով ներդրում է կատարում երկրի զարգացման գործում՝ լինի զինվորական, ով պաշտպանում է մեր սահմանները, գիտնական, ով գիտելիքի ուժով է ամրապնդում մեր ապագան, ձեռներեց, ով տնտեսական կենսունակություն է հաղորդում հայրենիքին, թե մշակութային գործիչ, ով ոգեշնչում է մեր ժողովրդին, մեր անկախության իրական կառուցապատող է։

Անկախությունը մեզ պարտավորեցնում է լինել ամուր, մրցունակ և համարձակ՝ կրթությամբ, գիտությամբ, բանակով ու տնտեսությամբ։ Այն ոչ միայն անցյալի վերարժևորումն է, այլև ապագայի տեսլականը և սերունդների նկատմամբ առկա պատասխանատվությունը։

Թո՛ղ Հայաստանի անկախության օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնի, որ միասնականությամբ, աշխատանքով և հավատով մենք կարող ենք մեր հայրենիքը դարձնել հզոր, անվտանգ ու հավերժական։

Թո՛ղ հավերժ լինի և կեցցե՛, կեցցե՛, կեցցե՛ Հայաստանը... 💪

#ՀայկՄանուկյան #Հայաստան #անկախությանտոն #Հայրենիք

12/09/2025

Վերջերս ներկա էի Երևանում տեղի ունեցող Բերքի տոնին, որտեղ հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ հանդիպելու մեր գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն դերակատարների՝ ֆերմերների և արտադրողների հետ։ 🍐🍎🍏🍊🍑

Միջոցառումը ոչ միայն հարթակ է որակյալ արտադրանք ներկայացնելու համար, այլ ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է նման միջավայրում փորձի փոխանակումը։ Բազմաթիվ մարդկանց հետ հանդիպեցինք և քննարկեցինք հնարավոր համագործակցության ուղիներ, որոնք կարող են նոր հնարավորություններ բացել մեր բոլորի առջև։ 🥦🥬🥒🍆🍅

Այս փառատոնը հիշեցրեց, որ հաջողությունը սերտորեն կապված է անընդհատ կրթվելու և զարգանալու հետ։ Մեծ ցանկություն ունեմ ինքս էլ հնարավորինս կրթվել և աջակցել մեր արտադրողներին, քանի որ կարծում եմ՝ մեր ազգի ու պետության ապագան կախված է մեր երկրի ներուժը ճիշտ կրթելու և կապեր ստեղծելու կարողությունից։ 💪

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել փառատոնի հիմնադիր Նունե Սարուխանյանին՝ տասնամյակներ շարունակ կատարած այս հսկայական աշխատանքի համար։

#ԲերքիՏոն #Փառատոն #Գյուղատնտեսություն #Բիզնես #Համագործակցություն #Կրթություն #ՆունեՍարուխանյան #ՀայկՄանուկյան #Հայաստան

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և կրթության նվիրյալներ 🎒❤Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար սկսվող նոր ճանապարհի խորհ...
01/09/2025

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և կրթության նվիրյալներ 🎒❤

Սեպտեմբերի 1-ը բոլորիս համար սկսվող նոր ճանապարհի խորհրդանիշ է․ այն օրը, երբ դասարանները, լսարաններն ու գրադարանները կրկին լցվում են երիտասարդության թարմ շնչով, նոր գիտելիքի ծարավով ու հայրենիքին օգտակար լինելու ձգտումով։

Այս օրը յուրահատուկ տեղ ունի յուրաքանչյուրիս կյանքում, մեկի համար՝ աշակերտական նոր ուսումնական շրջան, մյուսի համար՝ առաջին փորձառություն, մեկի համար՝ ուսուցչական նվիրում, մյուսի համար՝ ծնողական հպարտություն։ Սակայն, անկախ մեր դերից ու կարգավիճակից՝ բոլորիս միավորում է դպրոցը։ Դպրոցն է այն սկիզբը, որի դռներով անցնելով մենք մտել ենք մեծ կյանք։ Եվ անկախ կարգավիճակից՝ այսօր մենք աշակերտ ենք, ուսուցիչ, ծնող, գործարար, թե այլ մասնագետ, բոլորիս հիմքը, մեր արժեքային առանցքը շարունակում է մնալ դպրոցը՝ մեր հիշողության և ինքնության կերտման հավերժական հետադարձ հասցեն: Գիտելիքը մեր ամենահզոր զենքն է, մեր պետության իրական հիմքը։ Ճիշտ կրթությունը ոչ միայն ապահովում է մասնագիտական ու անձնական աճ, այլև ձևավորում է պատասխանատու քաղաքացի՝ կապված իր պատմությանը, դարավոր արժեքներին ու ազգային ինքնությանը։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ ապացուցել է, որ կրթությամբ և մշակույթով կարողացել է պահպանել ինքնությունը։ Այսօր այդ ժառանգությունը մենք պետք է համադրենք ժամանակակից աշխարհի նորարարություններին՝ միավորելով անցյալն ու ապագան։

Այսօրվա աշակերտները վաղվա ուսուցիչներն են, ովքեր սերունդներին կհանձնեն իրենց գիտելիքն ու հավատը։ Նրանք վաղվա մարտունակ զինվորներն են, ովքեր կպահպանեն հայրենիքի սահմանները։ Նրանք նաև հմուտ շինարարներն են, խելացի բժիշկները, գյուտարար ինժեներները, խիզախ օդաչուները, ճանապարհաշինարարներն ու մշակույթի նվիրված մշակները։ Մի խոսքով՝ նրանք մեր ազգի վաղվա ուժն են, ովքեր կկառուցեն մի Հայաստան, որտեղ ավանդները պահպանվում են, իսկ նորարարությունը՝ զարգացվում։ Հետևաբար, բոլորիս պարտքն է լավագույնը ներդնել մեր երեխաների կրթության հիմքում:

Ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան պայծառ է․ այն կառուցվելու է խաղաղության, գիտելիքի և աշխատանքի հիմքերի վրա։ Ուզում եմ մաղթել, որ այս ուսումնական տարին բոլորիս բերի նոր հաջողություններ, նոր գաղափարներ ու նոր նվաճումներ։ Թող յուրաքանչյուր աշակերտ ու ուսանող զգա, որ իր ձեռք բերած գիտելիքը ոչ միայն իր անձնական հաջողության բանալին է, այլև մեր պետության վաղվա հզորության գրավականը։

Լավ կրթությունից առավել է ունենալ նաև ճիշտ դաստիարակություն։ Սերունդների դաստիարակությունը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև արժեքների ու հավատքի սերմանումը։ Այն ճանապարհ է, որով հայրերն ու մայրերը իրենց փորձով ու սիրով գծում են երեխաների հոգու ուղին։ Սերունդը դաստիարակելով՝ մենք կերտում ենք ոչ միայն ընտանիքի, այլև ազգի ապագան։

Թո՛ղ խաղաղություն լինի մեր հայրենիքում, միասնություն մեր հասարակության մեջ, և վստահություն մեր երեխաների ու երիտասարդների ապագայի նկատմամբ։ Թող մեր՝ մեծահասակներիս խոհեմության շնորհիվ ձեր մանկությունը լինի սքանչելի, իսկ մանկությունում կորցրածը՝ խաղալիք:

Շնորհավոր գիտելիքի օր։ 📚✏️🎓

#ԳիտելիքիՕր #Կրթություն #Դպրոց #Հայաստան #ՀայկՄանուկյան #Մոտիվացիա #Հայրենիք #Միասնություն #Սեպտեմբերի1

27/08/2025

«Ախ, այնպես կուզեմ, նայել աչքերիդ, երբ չես մտածում ու չես էլ կեղծում… ու այնտեղ, երբ դեռ խավար չի լցվել, գտնեմ ինձ» ✨

Երբեմն ամենաուժեղ զգացմունքներն ու մտքերը դառնում են բանաստեղծություն։ 📜 Ստեղծագործելու ճանապարհը միշտ որոնում է. այն փնտրում է իրական սերը, այն անկեղծությունը, երբ դիմակները ցած են ընկնում և տեսանելի է դառնում մարդկային հոգու մաքուր լույսը։ 🤍

Մեր «ես»-ը կարող ենք գտնել մեր միակի անկեղծ աչքերի մեջ՝ անխաթար և մաքուր պահերին։

#Սեր #Բանաստեղծություն #Անկեղծություն #ՀայկՄանուկյան #ՍտեղծագործելուՈգի #Մտորումներ #Հոգի

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hayk Manukyan/Հայկ Մանուկյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share