Armenian Music Network

Armenian Music Network Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Armenian Music Network, Professional Networking, Yerevan.

Armenian Music Network aims to connect music professionals, musicians, producers, educators, cultural workers, entrepreneurs, and institutional partners from Armenia and abroad to form a professional network and a organised Armenian music industry.

We were delighted to welcome H.E. Vassilis Maragos, Ambassador, Head of  EU Delegation to Armenia, to Oberton's and Miqa...
22/06/2026

We were delighted to welcome H.E. Vassilis Maragos, Ambassador, Head of EU Delegation to Armenia, to Oberton's and Miqayel Voskanyan's studio-office.

During the visit, we presented our intercultural initiatives, projects, and programs. We also discussed the Armenian Music Network initiative and its goals of supporting the development of Armenia’s music ecosystem by expanding cooperation with European and international partners.

We sincerely appreciate the visit and the productive discussions.

We’re excited to share that Lusine Voskanyan, Founder & CEO of Oberton and Armenian Music Network, will represent the Ar...
09/04/2026

We’re excited to share that Lusine Voskanyan, Founder & CEO of Oberton and Armenian Music Network, will represent the Armenian music industry at Tallinn Music Week 2026, one of Europe’s leading music industry platforms.

Lusine will join an international panel alongside representatives from Georgia and France, bringing the Armenian music industry into a broader dialogue on how markets develop, connect, and sustain themselves across borders.

The panel will also feature Sevak Avanesyan, Founder and Artistic Director of Kapan International Music Festival, who will offer the perspective of an international festival in Armenia—adding an important dimension to how the country’s music ecosystem is represented.

Together, they will explore what different music industries can learn from each other, how artists and professionals navigate these markets, what support systems exist, and where collaboration can unlock new pathways—highlighting how stronger connections can reshape the wider European music landscape.

Ուրախ ենք հայտնել, որ Օբերտոնի և Հայկական երաժշտացանցի Հիմնադիր տնօրեն Լուսինե Ոսկանյանը կներկայացնի հայկական երաժշտական ոլորտը Tallinn Music Week 2026-ին Եվրոպայի առաջատար երաժշտական մասնագիտական հարթակներից մեկում։

Լուսինեն կմիանա պանելային քննարկմանը՝ Վրաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, ներկայացնելով հայկական երաժշտական ոլորտը՝ շուկաների զարգացման, կապերի հաստատման և միջազգային համագործակցության վերաբերյալ քննարկման շրջանակներում։

Քննարկմանը կմասնակցի նաև Սևակ Ավանեսյանը, Կապանի միջազգային երաժշտական փառատոնի Հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, ով կներկայացնի Հայաստանում միջազգային փառատոնների կազմակերպման փորձն ու դերը։

Մասնակիցներն այս երկխոսությամբ կքննարկեն տարբեր երաժշտական շուկաների փորձը, արվեստագետների ու երաժշտական մասնագետների ազդեցությունը ոլորտի զարգացմանը, առկա աջակցման համակարգերը, և միջազգային համագործակցությունների ստեղծած և ընձեռած հնարավորությունները։

26/03/2026

Մեզ համար առանցքային է, որ ոլորտային հանդիպումները չսահմանափակվեն միայն քննարկումներով, այլ նաև հնարավորություն ստեղծեն անմիջական շփման, փորձի փոխանակման և միջոլորտային հարաբերությունների զարգացման համար։

Շնորհակալություն Karas Wines -ին՝ Հայկական երաժշտացանցին այս հարցում շարունակաբար աջակցելու համար։

Ուրախ ենք հայտնել Օբերտոնի և Հայկական երաժշտացանցի նոր ռազմավարական և տարածաշրջանային համագործակցության մասին Վրաստանի ե...
21/02/2026

Ուրախ ենք հայտնել Օբերտոնի և Հայկական երաժշտացանցի նոր ռազմավարական և տարածաշրջանային համագործակցության մասին Վրաստանի երաժշտության արտահանման գրասենյակի հետ (Music Export Georgia): Նպատակը հայկական և վրացական երաժշտական ոլորտների համագործակցային զարգացումն է և միջազգային երաժշտական ​​շուկաներում ընդլայնվելու հնարավորությունների ստեղծումը։

Այսպիսով՝ ուրախ ենք տեղեկացնել Music Export Georgia-ի առաջին ծրագրի մասին, որը միտված է երաժշտական ոլորտում գործող կանանց կարողությունների զարգացմանն ու հզորացմանը: Մասնակցությունը բաց է նաև Հայաստանից կին երաժիշտների, արվեստագետների, երաժշտական կառավարման մասնագետների ու ոլորտի այլ դերակատարների համար:

6 առցանց հանդիպումներն և աշխատարանները կանցկացնեն ոլորտում առաջատար մասնագետներ՝ երաժշտական կառավարման, երաժշտական իրավունքների և ոլորտային այլ կարևոր թեմաներով: Ծրագիրը կազմակերպվում է Sound City Liverpool-ի, DIACI-ի, Keychange-ի և PRS Foundation-ի հետ համագործակցությամբ և British Council-ի աջակցությամբ։

Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 22-ն է:
Մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ:
Շտապեք գրանցվել հղումով` https://surl.li/rtkqfx

Դասընթացների լեզուն անգլերենն է:

Հայկական երաժշտացանցի երկրորդ պանելային քննարկման թեման էր «Անկախ երաժշտական հարթակների դերը Հայաստանում»:Խոսնակները քնն...
17/02/2026

Հայկական երաժշտացանցի երկրորդ պանելային քննարկման թեման էր «Անկախ երաժշտական հարթակների դերը Հայաստանում»:

Խոսնակները քննարկեցին ու ընդգծեցին անկախ երաժշտական սրահների, հարթակների ու բեմերի յուրահատկությունները՝ որպես մշակույթի կենսական, բայց հաճախ անտեսված զարկերակ: Քննարկեցինք այն ոլորտային, տնտեսական և մշակութային բացերը, որոնց պատճառով այս հարթակները հաճախ գոյատևման պայքարի և անհամապատասխան մրցակցության մեջ են:

Շնորհակալություն պանելային քննարկման խոսնակներին.

Քրիստիան Գինոսյան՝ մոդերատոր, մուլտիմեդիա լրագրող, երաժշտական ռադիո ծրագրերի կազմող

Վարդգես Սայադյան՝ Resonance Armenia ծրագրի ղեկավար

Արմեն Եդիգարյան՝ tonelab.studio -ի հիմնադիր, «Ռոզեն Թալ» խմբի առաջնորդ

Ռիմա Տիգրանյան՝ Ulikhanyan Club -ի հանրային հարցերի ներկայացուցիչ

Անի Սաղոյան՝ Mezzo Production -ի հիմնադիր տնօրեն

Karas Wines AGBU Armenia Oberton

Հայկական երաժշտացանցի առաջին պանելային քննարկման թեման էր «Կա՞ արդյոք երաժշտական ոլորտ Հայաստանում. Երաժշտական կառավարմա...
13/02/2026

Հայկական երաժշտացանցի առաջին պանելային քննարկման թեման էր «Կա՞ արդյոք երաժշտական ոլորտ Հայաստանում. Երաժշտական կառավարման դիտանկյուն»:

Մեզ համար առանցքային է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կարող ենք ոչ միայն խնդիրները վերհանել, այլև լսել տարբեր դիտանկյուններ, որոնց շուրջ կձևավորվեն մտորումներ և նոր կարծիքներ։

Շնորհակալություն պանելային քննարկման խոսնակներին.

Lusin Artsakhee Voskanyan մոդերատոր, Oberton երաժշտական ընկերության և Հայկական երաժշտացանցի հիմնադիր տնօրեն

Տաթև Եղիազարյան. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական թիմի և ծրագրերի ղեկավար

Լևոն Էսկենյան. Գուրջիև անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար

Նունե Խուրշուդյան. Երաժշտական կառավարիչ (նախկինում՝ MPT, Polyarts, Սիրուշո փրադաքշն, Հանրային հեռուստաընկերություն)

Հասմիկ Մովսիսյան. Music of Armenia-ի և Yerevan Music Week ամենամյա միջոցառման հիմնադիր և գեղավեստական ղեկավար

Resonance Armenia AGBU Armenia Karas Wines

09/02/2026

Շնորհակալություն Հայկական երաժշտացանցի երկրորդ միջոցառման մասնակիցներին, խոսնակներին և իհարկե գործընկերներին՝ Ռեզոնանս ծրագիր, ՀԲԸՄ Հայաստան և Կարաս գինիներ:

Մեզ համար առանցքային է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երաժշտական ոլորտի ներկայացուցիչները կարող են հանդիպել, փոխանակվել փորձով և միասին վերհանել այն հարցերը, որոնք պահանջում են համատեղ մտորումներ և նոր մոտեցումներ:

Մասնագիտական բազմազան դիտանկյունների ներկայացումը մեզ համար կարևոր է որպես մեկնակետ համայնքային քննարկման, նոր լուծումների և նոր դիրքորոշումների ձևավորման համար։

Հետևեք մեզ քննարկման թեմաների մասին ավելին իմանալու և հաջորդ հանդիպման վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար:

Karas Wines Resonance Armenia AGBU Armenia Oberton

Ներկայացնում ենք Հայկական երաժշտացանցի հունվարի 30-ին կայանալիք ոլորտային հանդիպման երկրորդ պանելային քննարկման թեման և ...
28/01/2026

Ներկայացնում ենք Հայկական երաժշտացանցի հունվարի 30-ին կայանալիք ոլորտային հանդիպման երկրորդ պանելային քննարկման թեման և խոսնակներին։

«Անկախ երաժշտական հարթակների դերը Հայաստանում»

Խոսնակներ՝

Վարդգես Սայադյանը՝ Resonance Armenia ծրագրի ղեկավար,

Արմեն Եդիգարյանը՝ tonelab.studio-ի հիմնադիր, «Ռոզեն Թալ» խմբի առաջնորդ

Ռիմա Տիգրանյան՝ Ulikhanyan Club -ի հանրային հարցերի ներկայացուցիչ

Անի Սաղոյան՝ Mezzo Production -ի հիմնադիր տնօրենը

Մոդերատոր՝

Քրիստիան Գինոսյանը` մուլտիմեդիա լրագրող, երաժշտական ռադիո ծրագրերի կազմող

Կարող եք նախապես պատրաստել ձեր հարցերը բուռն քննարկման համար։
👉 Մասնակցությունն անվճար է՝ նախապես պարտադիր գրանցմամբ․
https://forms.gle/hhUy4dP1C62JNgqq8

Հատուկ շնորհակալություն՝ -ին, AGBU Armenia-ին և Karas Wines-ին համագործակցության և աջակցության համար։
Հայկական երաժշտացանցը նախաձեռնել էOberton ընկերությունը։

Ներկայացնում ենք Հայկական երաժշտացանցի հունվարի 30-ին կայանալիք ոլորտային հանդիպման առաջին պանելային քննարկման թեման և խ...
26/01/2026

Ներկայացնում ենք Հայկական երաժշտացանցի հունվարի 30-ին կայանալիք ոլորտային հանդիպման առաջին պանելային քննարկման թեման և խոսնակներին:

«Արդյո՞ք Հայաստանում կա երաժշտական ոլորտ. երաժշտական կառավարման դիտանկյուն»

Խոսնակներ՝

Տաթև Եղիազարյան. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական թիմի և ծրագերի ղեկավար, «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից մասնագետ

Լևոն Էսկենյան. Գուրջիև անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար

Նունե Խուրշուդյան. Երաժշտական կառավարիչ (նախկինում՝ MPT, Polyarts, Սիրուշո փրադաքշն, Հանրային հեռուստաընկերություն)

Հասմիկ Մովսիսյան. Music of Armenia-ի և Երևանի երաժշտական շաբաթ ամենամյա միջոցառման հիմնադիր և գեղավեստական ղեկավար

Մոդերատոր՝
Լուսինե Ոսկանյան. Oberton երաժշտական ընկերության և Հայկական երաժշտացանց նախաձեռնության հիմնադիր տնօրեն

Կարող եք նախապես պատրաստել ձեր հարցերը բուռն քննարկման համար:
👉 Մասնակցությունն անվճար է՝ նախապես պարտադիր գրանցմամբ․
https://forms.gle/hhUy4dP1C62JNgqq8

Հատուկ շնորհակալություն՝ Resonance Armenia-ին, AGBU Armenia -ին և Karas Wines -ին համագործակցության և աջակցության համար:

Հայկական երաժշտացանցը նախաձեռնել է Օբերտոն ընկերությունը:

23/01/2026

Հայկական երաժշտացանցի առաջին միջոցառման հյուրասիրության գործընկերն էր Կարաս Գինիները: Թեժ քննարկումներից հետո մասնակիցներն օրն ամփոփեցին Karas Wine Bar-ում՝ ազատ շփման ու ծանոթացման շուրջ՝ գինու հյուրասիրությամբ ու Miqayel Voskanyan-ի խմբի բացօթյա համերգով։

Շնորհակալություն Karas Wines -ին աջակցության և շարունակական համագործակցության համար:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Music Network posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share