02/10/2026
✨ ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ՎԱՂ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ շարքից
🌻 Earling ծնողները դիմեցին երբ երեխան 2,9 տարեկան էր և 3 ամիս իրականացված լոգոպեդական վաղ միջամտությունը տվեց սպասված արդյունքները 🌱
Երբեմն առաջընթացը մեկ բառը չէ։
Առաջընթացը կարող է լինել մի հայացք, մի ժեստ, ձայնային արձագանք, խոսք հասկանալ կամ շփվելու առաջին փորձը։
Նախախոսքային նախադրյալները երեխայի հաղորդակցման զարգացման կարևոր հիմքն են։ Եվ երբ այդ փոքրիկ հմտությունները սկսում են ձևավորվել, մենք արդեն տեսնում ենք մեծ փոփոխությունների սկիզբը ✨
Յուրաքանչյուր փոքր ու մեծ ձեռքբերում կարևոր է։ Յուրաքանչյուր քայլ մեզ մոտեցնում է շատ սպասված վերբալ խոսքին 🗣️
Քեզ նորանոր հաջողություններ, սիրելի՜ փոքրիկ 💛
Մ.գ.թ. լոգոպեդ՝ Քրիստինա Խառատյան Kristina Kharatyan 🤍