«Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Abovyan
  • «Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ

«Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ, Business consultant, Ինտերնացիոնալ 3 շենք, 1/7, Abovyan.
(2)

📍 «Լիդերս Քոմփընի» հաշվապահական հաշվառման գրասենյակ
🏢 ք․Աբովյան, Ինտերնացիոնալ 3 շենք, 1/7
📞 077 252082 | 091 052082

📍 «Լիդերս Քոմփընի» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Գառնի» մասնաճյուղ
🏢 գ․Գառնի, Երևանյան 30/1
📞 077 399008 | 099 399006 «Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Աբովյան քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:

⚠️ ԻՐԱԶԵԿՈՒՄՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԼԱՍՏԻԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՏեղեկացնում ենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մ...
17/09/2026

⚠️ ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԼԱՍՏԻԿ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։

📌 Ի՞ՆՉՆ Է ԱՐԳԵԼՎՈՒՄ

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝

🔹 պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,

🔹 պաստառից կամ փխրունափաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝

• տարաներ
• ափսեներ
• բաժակներ
• բաժակի կափարիչներ
• գդալներ
• պատառաքաղներ
• դանակներ
• ուտելու և խառնելու ձողիկներ

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արգելքը կկիրառվի նաև 50 միավորից ավելի հզորություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։

✅ ՕՐԵՆՔՈՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ՝

🔹 կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,

🔹 երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,

🔹 ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պաստառի տարաների համար։

⚖️ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

ԼԻԴԵՐՍ ՔՈՄՓԸՆԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓ

#ԼիդերսՔոմփընի #պլաստիկ

14/09/2026

Շատ շնորհակալ ենք այսքան ջերմ խոսքերի համար։ 😊 Մեզ համար իսկապես կարևոր է, որ Ձեր բիզնեսը վստահում եք մեզ։ Ձեր վստահությունը մեզ ոգևորում է ամեն օր ավելի լավը լինել։ 🤝

🌏 Ի՞նչ պետք է իմանալ ԵՏՄ մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասինԵՏՄ մաքսային տարածքում հետագծելիությա...
09/09/2026

🌏 Ի՞նչ պետք է իմանալ ԵՏՄ մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասին

ԵՏՄ մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման և տեղափոխության գործարքները պարտադիր փաստաթղթավորվում են էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերով։

🔹 Հետագծելիությունը վերաբերում է ԵՏՄ մաքսային տարածք ներմուծված և «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներին։

🔹 Ներկայումս հետագծելիության ենթակա են հիմնականում կենցաղային սառնարան-սառցարանները և նմանատիպ ապրանքները՝ համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերով։

📋 Հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացվում են՝

• ապրանքի 10-նիշ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,
• չափման միավորը և քանակը,
• նախորդ ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթի տվյալները և ապրանքի հերթական համարը,
• ներմուծողի կողմից օտարման դեպքում՝ մաքսային հայտարարագրի գրանցման համարը և ապրանքի հերթական համարը։

⚠️ ՀՀ տարածք նման ապրանքներ ներմուծող կամ ձեռք բերող տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաև հետագծելիության ենթակա ապրանքների գույքագրման ակտը։

​📞 Մանրամասների կամ խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ Աբովյանում և Գառնիում գործող մեր գրասենյակներում։ 🏢
​
#ԼիդերսՔոմփընի #ԵՏՄ

📌ՀԱՆԴԻՊԱԿԱՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՀանդիպակաց ուսումնասիրությունը արտագնա հարկային ուսումնասիրության տեսակ է, որն իրականացվու...
07/09/2026

📌ՀԱՆԴԻՊԱԿԱՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպակաց ուսումնասիրությունը արտագնա հարկային ուսումնասիրության տեսակ է, որն իրականացվում է հարկ վճարողի մոտ համալիր հարկային ստուգման ընթացքում՝ գործարքի կողմ հանդիսացած այլ հարկ վճարողի մոտ տվյալ գործարքի պայմանները, փաստաթղթերը, դրանց տվյալներն ու տեղեկությունները ճշտելու նպատակով։

📄 Ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա։

📩 Հանձնարարագիրը հարկ վճարողին ներկայացվում է ուսումնասիրությունը սկսելուց առնվազն մեկ աշխատանքային օր առաջ՝ էլեկտրոնային ծանուցման եղանակով։

⏳ Ուսումնասիրության ժամկետը չի կարող գերազանցել 10 անընդմեջ աշխատանքային օրը։

🔎 Կարևոր է իմանալ ձեր իրավունքներն ու պարտականությունները հարկային ուսումնասիրության ընթացքում։

ԼԻԴԵՐՍ ՔՈՄՓԸՆԻ
Ձեր բիզնեսի վստահելի գործընկերը

#ԼիդերսՔոմփընի #Հարկայինստուգումներ

05/09/2026

Շատ շնորհակալ ենք այսքան ջերմ խոսքերի ու վստահության համար։ 😊 Ձեր գոհունակությունը մեզ համար իսկապես շատ կարևոր է։ Միշտ սիրով՝ Ձեր կողքին։ 🤝✨

💰ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ💳 Անկանխիկ ձևով գործառնություն (վճարում) է համարվում, եթե մատակարարված ապր...
03/09/2026

💰ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

💳 Անկանխիկ ձևով գործառնություն (վճարում) է համարվում, եթե մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների) դիմաց վճարման ենթակա գումարը գնորդ կազմակերպության կողմից տրամադրվում է մատակարար կազմակերպության աշխատակցին (ներկայացուցչին), վերջինս տրամադրված գումարը մուտքագրում է մատակարարի բանկային հաշվեհամարին և, միաժամանակ առկա են մատակարարի բանկային հաշվեհամարին գումարների մուտքագրումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը։

ՀՀ-ում մի շարք գործարքներ իրականացվում են բացառապես անկանխիկ եղանակով։

🔹 300,000 դրամը գերազանցող գործարքներ ֆիզիկական անձանց մասնակցությամբ
🔹 ԱՁ-ների, կազմակերպությունների, փաստաբանների և նոտարների միջև գործարքներ
🔹 Օտարերկրյա կազմակերպությունների հետ իրականացվող գործարքներ
🔹 Փաստաբանական և խորհրդատվական ծառայությունների վճարներ
🔹 Պետական և համայնքային բյուջեներին կատարվող վճարումներ
🔹 Օրենքով սահմանված վարկային և ապահովագրական գործառնություններ

⚠️ Անկանխիկ վճարումների պահանջները տարբեր բնակավայրերում կիրառվում են տարբեր ժամկետներով։

ԼԻԴԵՐՍ ՔՈՄՓԸՆԻ
💡Իրավական պահանջների ճիշտ կիրառումը՝ առանց ռիսկերի։

#ԼիդերսՔոմփընի #Անկանխիկգործարքներ

Սիրելի՛ գործընկերներ,​«Լիդերս Քոմփընի» հաշվապահական գրասենյակից սրտանց շնորհավորում ենք Ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դ...
01/09/2026

Սիրելի՛ գործընկերներ,

​«Լիդերս Քոմփընի» հաշվապահական գրասենյակից սրտանց շնորհավորում ենք Ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ 📚

​Բիզնեսում և ֆինանսներում հաջողության հիմքը խորը գիտելիքն ու շարունակական զարգացումն են: Այսօր՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ցանկանում ենք հաջողություն մաղթել բոլոր նրանց, ովքեր նպատակ են դրել սովորելու, կատարելագործվելու և հասնելու նոր բարձունքների տնտեսագիտության ու հաշվապահության ոլորտներում։

​Թող այս տարին լինի նորարար գաղափարների, մասնագիտական ձեռքբերումների և արդյունավետ համագործակցությունների ժամանակաշրջան:

​Սիրով՝
«Լիդերս Քոմփընի»
Գործընկերության իրական ձևաչափ 💼

29/08/2026

Շնորհակալ ենք Ձեր աջակցության և բարձր գնահատականի համար։ 🌷 Ձեր վստահությունը մեզ համար լավագույն մոտիվացիան է՝ շարունակելու աշխատել նույն նվիրվածությամբ, պատասխանատվությամբ և սիրով։ 🤝✨

Address

Ինտերնացիոնալ 3 շենք, 1/7
Abovyan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477252082

Alerts

Be the first to know and let us send you an email when «Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ:

Shortcuts

Share