10/02/2020
Ներկած մազերի խնամքի 10 խորհուրդ
⠀
Մենք՝ աղջիկներս, չենք սիրում որևէ սահմանափակում։ Մեզ պետք է հասանելի լինեն բոլոր հնարավորությունները։ Եթե ունենք ուղիղ մազեր, ապա ամեն քայլի կդիմենք, որպեսզի ունենանք առատ գանգուրներ։ Եթե ունենք մուգ շագանակագույն մազեր, պիտի անպայման երազենք շիկահեր լինելու մասին։ Եվ, պարզ է, եթե շիկահեր ենք, համոզված պիտի լինենք, որ մուգ մազերը ավելի լավ կընդգծեին մեր գեղեցիկ աչքերը։🤭
⠀
Բարեբախտաբար հիմա ունենք բոլոր հնարավորությունները մեր ցանկացած քմահաճույք և աղջկական փոքրիկ երազանք իրականացնելու համար։ 🤩
⠀
Գունափոխման ողջ ուրախ ընթացքի մեջ կա մի շատ կարևոր բայց․․․
Ինչպե՞ս խուսափել մազերի որակը կորցնելուց և առավելագույնս երկար պահել նոր գույնը։ Մի մտահոգվի՜ր, քանի որ -ի մասնագետները պատրաստել են 🔟 խորհուրդ, որոնք կօգնեն քեզ գրագետ խնամել ներկած մազերդ և հնարավորինս երկար վայելել քեզ այդքան սազող գույնը։
Դե, գնացի՜նք․😊
⠀
1️⃣ Մազերդ ներկելուն պատրաստվի՛ր նախապես։ 2 ամիս առաջ սկսի՛ր հեռացնել մազերիդ վնասված և ճյուղավորված մազերը։ 2-3 օրը մեկ մազերիդ ծայրերին քսիր հատուկ յուղ, առավոտյան խնամքով լվա և փորձիր չգործածել հարդարման տաք գործիքներ։ Շաբաթը մեկ անգամ կիրառիր փափկեցնող դիմակներ։ 💯
⠀
2️⃣ Ուշադիր ընտրի՛ր այն բյութի բարը, որտեղ պիտի ներկես մազերդ։ Մասնագետին խնդրի՛ր, որպեսզի քեզ համար ընտրի հնարավորինս քիչ վնասակար նյութեր պարունակող ներկ։ Կամ նախապես ուսումնասիրիր և հետդ տար քո ներկը։ Ներկը ընտրելիս ուշադրություն դարձրու, որպեսզի այն զերծ լինի ամոնիակից։🏩
⠀
3️⃣ Ներկելուց հետո փորձիր 2-3 օր չլվանալ մազերը։ Երբ դեռ ներկը լիովին չի հասցրել ներծծվել մազերի մեջ, շամպունը կարող է ներկի զգալի մաս հեռացնել։ Փորձիր լվանալ միայն ջրով և կոնդիցիոներով։ Առհասարակ գույնը երկար պահելու համար աշխատիր շաբաթվա մեջ 3 անգամից ավելի չլվանալ մազերդ։🚿
⠀
4️⃣ Ընտրիր շամպուն առանց սուլֆատների։ Որակյալ շամպունը չի պարունակում սուլֆատներ և պարաբեններ։ Որքան քիչ արհեստական նյութեր պարունակի շամպունդ, այդքան մազերդ շնորհակալ կլինեն քեզ։ Լավ շամպունի համար, իհարկե, պետք է մի փոքր ավելին վճարես։ Փոխարենը՝ կունենաս առողջ և սնուցված մազեր։🧴
⠀
5️⃣ Խուսափիր հարդարման տաք գործիքներից։ Դրանք չորացնում և վնասում եմ առանց այդ էլ ներկից տուժած մազերդ։ Եթե, այնուամենայնիվ, պետք է կիրառես հարդարման տաք գործիքներ, նախապես մազերդ մշակիր պաշտպանիչ նյութերով և համզոված եղիր, որ մազերդ չոր են, քանի որ տաք գործիքները պարզապես «տապակում են» խոնավ մազերը ու վնասում դրանք։🌀
⠀
6️⃣ Կիրառի՛ր փափկեցնող դիմակներ։ 🍃
⠀
7️⃣ Հիշի՛ր, որ լավ մաշկի եւ մազերի համար առաջին հերթին պատասխանատու ես հենց դու և այն սնունդը, որն ուտում ես։ Վնասակար և անառողջ սնունդը միանգամից արտացոլվում է մազերիդ որակի վրա։ Գործածիր երկաթով և պրոտեինով հարուստ ուտելիք՝ թռչնի միս, ձուկ, սունկ, սպանախ, ձու, ընկուզեղեն։ Մի՛ մոռացիր առավոտյան եւ ցերեկային ժամերին շատ միրգ և հում բանջարեղեն ուտել։🥗
⠀
8️⃣Պաշտպանի'ր մազերդ քլորից։ Եթե լողավազան ես հաճախում, անպայման ռետինե գլխարկ դիր, որպեսզի մազերդ չթրջվեն և քլորը չվնասի մազերդ։ 💎
⠀
9️⃣ 3-4 շաբաթը մեկ կտրիր մազերիդ ծայրերը։ Ներկելուց հետո դրանք ավելի են հակված ճյուղավորվելու ռ անկենդան տեսք ունենալու։ Վնասված մազերի հեռացումը նաև խնամված և կոկիկ տեսք կհաղորդի քեզ։✂️
⠀
🔟 Եվ վերջապես, փորձի'ր 5-6 շաբաթից ավելի հաճախ չներկել մազերդ և դրանց սթրեսի չենթարկել։📅 😊
⠀
#մազերիխնամք