02/10/2026
«Համազգային Վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Ոսկե նշաձող» մրցանակաբաշխությունը միավորեց տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական գործունեությամբ, պատասխանատու աշխատանքով և ձեռքբերումներով առանձնացած կազմակերպությունների ու մասնագետների։
🏆 «Ոսկե նշաձողը» բարձր չափանիշների, շարունակական զարգացման և նոր ձեռքբերումների ձգտման խորհրդանիշն է։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Էլբակյան կրթահամալիրի» և «EcoPen» ընկերության թիմին՝ համագործակցության և աջակցության համար, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ բարձր մակարդակով կազմակերպված մրցանակաբաշխության և կատարած մեծ աշխատանքի համար։
✨ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս կարևոր և հիշարժան օրվա կայացման գործում։