ProMotion

ProMotion PROMOTION-ը համալիր ծառայություններ է մատուցում գնման գործընթացում

24/08/2026

Գնման յուրաքանչյուր գործընթաց ավարտվում է ոչ միայն արդյունքով, այլև պատշաճ փաստաթղթավորմամբ 📑

Մեր կողմից իրականացվող բոլոր գնման ընթացակարգերը ամփոփվում և ամբողջությամբ փաստաթղթավորվում են՝ ՀՀ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան։

Այսպիսով ապահովում ենք գործընթացների հստակությունը, համակարգվածությունն ու համապատասխանությունը սահմանված պահանջներին։

📄 Գնման ընթացակարգերի շրջանակներում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկ...
18/08/2026

📄 Գնման ընթացակարգերի շրջանակներում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին:

«Promotion» ընկերության տնօրեն Հայկ Հովհաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «Գնումների մասին» օրենքում կատարված ...
14/08/2026

«Promotion» ընկերության տնօրեն Հայկ Հովհաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «Գնումների մասին» օրենքում կատարված փոփոխություններին և ռազմական գնումների ընթացակարգերին։

Հարցազրույցն ամբողջությամբ 👉🏻 https://www.youtube.com/watch?v=O7GVxBO8VOE

«Գնումների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ են կատարվել, որոնց շուրջ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք Promotion ընկերութան տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ։ Ն...

📃 Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրա...
06/08/2026

📃 Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու նախաորակավորման հայտարարության պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:

Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը՝🔹 ...
27/07/2026

Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, որը՝

🔹 համակարգում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ընդունում կամ ներկայացնում է դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը
🔹 պատվիրատուներին մեթոդական օժանդակություն է ցուցաբերում գնումների գործի կազմակերպման հարցում
🔹 ապահովում է գնումների համակարգողների որակավորման շնորհումը և վերջիններիս շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը

17/07/2026

«Գնումների մասին» ՀՀ օրենսդրությունում նախատեսվող փոփոխությունները։

💦 Շնորհավո՜ր Վարդավառ։Մաղթում ենք, որ այս գեղեցիկ տոնը ձեր օրը լցնի թարմությամբ, լույսով և դրական հույզերով։
12/07/2026

💦 Շնորհավո՜ր Վարդավառ։

Մաղթում ենք, որ այս գեղեցիկ տոնը ձեր օրը լցնի թարմությամբ, լույսով և դրական հույզերով։

🇦🇲 Հուլիսի 5-ը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է։Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետականության հիմքերը...
05/07/2026

🇦🇲 Հուլիսի 5-ը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է։

Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետականության հիմքերը՝
📜 Սահմանադրությունը՝ որպես երկրի իրավական հենարան,
🇦🇲 Եռագույնը՝ որպես մեր միասնության ու պայքարի խորհրդանիշ,
🛡 Զինանշանն ու օրհներգը՝ որպես ազգային ինքնության և արժանապատվության արտահայտություն։

Գնման ընթացակարգի հրավերը պետք է պարունակի`▫️ հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը▫️մրց...
24/06/2026

Գնման ընթացակարգի հրավերը պետք է պարունակի`

▫️ հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը
▫️մրցույթի ծածկագիրը
▫️հայտերի պատրաստման հրահանգները
▫️որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը
▫️գնման գինը
▫️գնման առարկայի բնութագրերը
▫️հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրության կարգը
▫️պայմանագրի նախագիծը

18/06/2026

📜 Փակ բաժնետիրական ընկերությունները և հիմնադրամները կապիտալ ծախսերի իրականացման նպատակով կազմակերպում են գնման ընթացակարգեր։

Մասնակիցների հետ պայմանագրեր կնքելուց հետո նրանք դիմում են կառավարությանը, ստանում համապատասխան ֆինանսավորում, ապա պատվիրատուի, կառավարության ներկայացուցչի և մասնակցի միջև կնքվող եռակողմ համաձայնագրերի հիման վրա ձեռք են բերում անհրաժեշտ ապրանքները։

Address

ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 78, 8-րդ հարկ
Erevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37498389689

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ProMotion posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ProMotion:

Shortcuts

Share