Regional Development Foundation

Regional Development Foundation Regional Development Foundation aims to create prosperous villages with competitive businesses and agriculture.

Տարածքային զարգացման հիմնադրամ

Մենք տեսնում ենք
- ուժեղ և ապահով գյուղեր ու քաղաքներ, որտեղ մարդն արժանավայել ապրում, աշխատում և ստեղծում է,

- փոքր, սակայն աճող և մրցունակ ձեռնարկություններ,


- զարգացած գյուղատնտեսություն, որը նպաստում է գյուղացու և գյուղի բարօրությանը։

Մեր գործողությունները
Համայնքային զարգացում
- Բացահայտել համայնքների զարգացման հեռանկարը և մշակել դրա իրականացման նախաձեռնո

ւթյուններ։ Իրականացնել սոցիալական ծրագրեր և ենթակառուցվածքների բարելավում։

- Մշակել և շահագրգիռ կազմակերպությունների ու պետական մարմինների հետ իրականացնել տարածքային զարգացման ռազմավարություններ։

Ձեռնարկությունների զարգացում

- Մշակել փոքր ձեռնարկությունների զարգացման ռազմավարություններ և քաղաքականություն, իրականացնել դրանք՝ շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների հետ գործակցությամբ։

- Իրականացնել ձեռնարկությունների ֆինանսական աջակցության ծրագրեր՝ վարկային երաշխավորությունների տրամադրման, նոր տեխնոլոգիաների ներդրման դրամաշնորհների, կապիտալում մասնակցության և այլ միջոցներով։


- Ստեղծել ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ տնտեսության զարգացման վրա, տարածել հաջողված փորձը։

- Իրականացնել սկսնակ և գործող ձեռնարկությունների կրթական և տեխնոլոգիական զարգացման ծրագրեր, վերլուծություններ և պլանավորում:

- Աջակցել արտադրանքի արտահանման կառույցների ստեղծմանը կամ ստեղծել դրանք, նպաստել տեղական արտադրանքի արտահանմանը։
Գյուղատնտեսության զարգացում
- Մշակել գյուղտնտեսության զարգացման ռազմավարություններ և քաղաքականություն, պետական կառավարման մարմինների հետ գործակցությամբ իրականացնել դրանք։

- Փորձարկել նոր տեխնոլոգիաներ, սարքավորումներ և տեխնիկա, ներդնել դրանք և տարածել գյուղատնտեսության ոլորտում և փոքր ձեռնարկությունների շրջանում։ Ներկրել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ։



Մեր լավագույն փորձը

- Գործարարության աջակցության ռազմավարությունների մշակում։
- Համայնքային աջակցության ծրագրերի իրականացում ավելի քան հարյուր համայնքներում (PACA, COMPASS, REIGO, GSVC և այլ մեթոդներ)։
- Չորացված մրգերի և բանջարեղենի, կաթնամթերքի և պանրի արտադրության, մրգերի վերամշակման մոդելային ձեռնարկությունների հիմնում։
- Ավելի քան հիսուն փոքր ջերմոցային տնտեսությունների հիմնում։
- Ավելի քան հինգ հարյուր սկսնակ ձեռնարկությունների հիմնադրման աջակցություն։
- Սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորման դրամագլխի ձևավորում և գործարկում։
- Ավելի քան 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ներկրում և իրացում Հայաստանում։

Ներկա ծրագրերը
- Համայնքների մրցունակության ինդեքսի ներդրում Հայաստանում։ Մեթոդաբանությունը մշակված է Հիմնադրամի փորձագետների կողմից։
- Հայաստանի Փոքր և Միջին ձեռնարկատիրության աջակցության ռազմավարության մշակում։
- Հայաստանի ավելի քան երեք հարյուր համայնքների տնտեսական քարտեզների մշակում և ինտերներտային շտեմարանի ստեղծում։


Առաջիկա ծրագրերը
Հիմնադրամը սկսում է միջոցների հավաքագրման գործընթաց հետևյալ ծրագրերի համար՝
- գյուղատնտեսական տեխնիկայի ներկրում և ինքնարժեքով իրացում։
- Դրամագլխի ձևավորում՝ գյուղական բիզնեսի և ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման համար։
- Նվիրաբերողի կողմից ընտրված համայնքում տեղական տնտեսական զարգացման համապարփակ ծրագրերի իրականացում՝ ախտորոշում, պլանավորում, գործարար ծրագրերի կազմում, ֆինանսավորում, վերահսկողություն, ենթակառուցվածքների վերանորոգում կամ կառուցում։

Մեր գործունեության շահառուներն են

- Գործող և սկսնակ ձեռնարկություններ:
- Գյուղացիական տնտեսություններ, ֆերմերներ:
- ՀԿ- ներ, հիմնադրամներ, ասոցիացիներ, կոոպերատիվներ, միություններ:
- Համայնքներ, համայնքների խմբեր, մարզեր:
- Պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ։

Մեր անձնակազմը
Հիմնադրամը միավորում է տարածքային, համայնքային, գործարարության և գյուղատնտեսության զարգացման առաջատար մասնագետների ամբողջ աշխարհից, ովքեր պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը ներդնել Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Մենք աշխատում են ինչպես մակրովերլուծությունների, այնպես էլ մեզո և միկրոմակարդակներում՝ սկսած ընդհանուր տնտեսական քաղաքականության մշակումից մինչև բիզնեսի ռազմավարությունը և տեխնոլոգիաների զարգացումը։


Regional Development Foundation

Our vision
- Strong and secure villages and cities, where people live, work and create with dignity;
- Growing and competitive SMEs;
- Developed agriculture, which promotes the village development and villagers’ wellbeing. Our Activities
Community Development
- Identify community development perspectives and initiatives. Implement social programmes and infrastructure improvement.

- Develop and implement regional development strategies in co-operation with other stakeholders (government agencies, non-governmental organizations, etc). Enterprise Development
- Elaborate SME development strategies and policies in co-operation with interested public and private organizations.

- Implement financial support programmes for the enterprises by providing those with loan guarantees and grants; introducing new technologies, equity financing and other measures.

- Establish enterprises that may have significant influence on economic development of the country; share the gained experience.

- Implement educational and training programmes: analyse, plan and establish start-ups and promote existing enterprises.

- Invest in the establishment of exporting organizations, which will deal with exporting the local products. Agriculture Development
- Elaborate agriculture promotion strategies, and policies and implement them in co-operation with government.

- Test new technologies and equipment, then introduce and distribute them in the agriculture sector and to SMEs. Import necessary agricultural machinery and equipment. Our best experience

- Elaboration of entrepreneurship promotion strategies.
- Implementation of regional development programmes in over than 100 communities (PACA, COMPASS, REIGO, GSVC and other methodologies).
- Establishment of dried fruit, dried vegetables, dairy and cheese production and fruit processing model enterprises;
- Establishment of over 50 greenhouse farms;
- Supporting the establishment of more than 500 start-ups.
- Developing systems for financing the start-ups;
- Import and sale of over 500 items of agricultural machinery and equipment in Armenia. Current Programmes
- Introduction of the Community Competitiveness Index in Armenia. The methodology was elaborated by the experts of the Foundation.
- Elaboration of Small and Medium Entrepreneurship Promotion Strategy of Armenia.
- Development of the economic map and establishment of online database for more than 300 communities of Armenia. Upcoming Projects
The Foundation has already started fundraising for the following projects:
- Import and sale of agricultural machinery at net cost;
- Obtaining capital for financing rural businesses and farmers;
- Implementation of local economic development programmes in communities selected by the sponsors: diagnosis, planning, elaboration of business plans, financing, control, and renovation or construction of infrastructure. Beneficiaries
- Start-ups and functioning enterprises;
- Farmers and agribusinesses;
- NGOs, foundations, associations, cooperatives, unions;
- Communities, community clusters, regions;
- Government and public organizations. Our Staff
The Foundation brings together experts on regional business and agricultural development from all over the world that are ready to share their knowledge to assist in the economic development of Armenia. We work at all levels, starting with the development of general economic policy and continuing through business strategies and technological development.

20/05/2016

Աշխատանք և կրթությու՞ն եք փնտրում:

Սիրելի սիրիահայեր, վաղը' մայիսի 21-ին աշխատանքի և կրթության հնարավորություններն նվիրված օրն է: Հրավիրում ենք ձեզ Երևան Էքսպո ժամը 11-ից:

Այսօր հնարավորություն է ընձեռվել մեր ջերմությամբ և օժանդակությամբ պատասխանել սիրիահայերին, որոնք մինչև սիրիական ճգնաժամը...
15/05/2016

Այսօր հնարավորություն է ընձեռվել մեր ջերմությամբ և օժանդակությամբ պատասխանել սիրիահայերին, որոնք մինչև սիրիական ճգնաժամը և նույնիսկ այս օրերին օգնել են հայրենիքին,-ասում է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Բանաձևը պարզ է` պետք է այցելել սիրիահայերի ապրանքների և ծառայությունների ցուցադրությանը Երևան Էքսպոյում, իմանալ՝ ինչ են արտադրում մեր հայրենակիցները, նպաստել հայրենիքում մնալու նրանց որոշմանը: Մայիսի 19-22-ը Երևան էքսպոյի (Մերգելյան ինստիտուտ) շենքում «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումի դռները կբացվեն սիրիահայերի և նրանց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահող մարդկանց առջև: "Անչափ գունեղ, հետաքրքիր և օգտակար տոնավաճառ-ցուցադրություն-քննարկումների եռօրյակ է սպասվում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին զանգվածային ներգաղթն է տեղի ունեցել",- շեշտում է Կարապետյանը:

Նրա խոսքով` պետք է աջակցել մեր եղբայրներին ու քույրերին, օգնել ոտքի կանգնել սիրիահայ ընտանիքներին, ուր մեծանում են վաղվա մեր գիտնականները, բարերարները, զինվորներն ու արվեստագետները:
Քառօրյա միջոցառման ընթացքում կազմակերպվելու է սիրիահայ գործարարների արտադրանքի ցուցահանդես, տարբեր տաղավարներում քննարկվելու են նրանց աջակցության գործիքները և ծրագրերը, լինելու են հատուկ դասընթացներ սիրիահայերի և բոլոր ցանկացողների համար:
Միջոցառման համար բացվել է հատուկ կայք` www.syrarbi.am :

An exhibition will be organized during four days of the forum. Over 50 enterprises established by Syrian Armenians will present their products and services, state and international agencies will bring their support programmes․

Գեղարքունիքի ԱԱՊ ծրագիրը լավագույնն է ճանաչվել Եվրոպական Թրենինգային Հիմնադրամի կողմից։ Շնորհավորում ենք մեր գործընկերնե...
25/03/2016

Գեղարքունիքի ԱԱՊ ծրագիրը լավագույնն է ճանաչվել Եվրոպական Թրենինգային Հիմնադրամի կողմից։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին հիանալի աշխատանքի համար։

Արենիում գողտրիկ հյուրատուն կա՝ Areni Wine Art. Այստեղ միաժամանակ և՛ ազգային ոճն է ու գույների բազմազանությունը, և՛ նրբա...
23/12/2015

Արենիում գողտրիկ հյուրատուն կա՝ Areni Wine Art. Այստեղ միաժամանակ և՛ ազգային ոճն է ու գույների բազմազանությունը, և՛ նրբագեղ ճաշակն ու ձևավորումը, և՛ հարուստ խոհանոցն ու Արենիի գինեգործական ավանդույթը։
Դավիթ Սիմոնյան՝հյուրընկալության և գյուղական տնտեսության զարգացման գիտակ։
https://www.facebook.com/ARENI-WINE-ART-1390655051261674/timeline

Դպրաբակից դեպի Բարեպատ ու Կալավան ձգվում է դժվարանցանելի և կիսաքանդ ճանապարհ։ Միայն ամենագնացների համար նախատեսված այս ճ...
11/11/2015

Դպրաբակից դեպի Բարեպատ ու Կալավան ձգվում է դժվարանցանելի և կիսաքանդ ճանապարհ։ Միայն ամենագնացների համար նախատեսված այս ճանապարհի բարդությունը փոխհատուցվում է բնության աննկարագրելի գեղեցկությամբ։ Ոլորապտույտ ճանապարհը Բարեպատից ձգվում է Կալավան։ Ձգվում ու հասնում է Ռոբերտենց տուն, ով Թայմ Լենդ կազմակերպության հիմնադիրն է։ Այն զբաղվում է հնագիտական, էկոլոգիական և գյուղական տուրիզմի զարգացմամբ այս տարածաշրջանում։ Մեկ մարդու գիտելիքը, կամքն ու աշխատանքը կենդանություն են տվել մի ամբողջ գյուղի։
- Այս տարի արդեն երեք հազար տուրիստ կընդունեմ,- հպարտությամբ նշում է Ռոբերտը՝ ներկայացնելով կազմակերպության պատմությունն ու առաքելությունը։ Իրենց գյուղի թվացյալ թերությունները ներկայացնելով որպես մրցակցային առավելություններ՝ նա և շուրջը հավաքված արթուն մարդիկ մտածում են գյուղի զարգացման նոր ծրագրերի մասին։

Այսօր ՄԵԾ ՓՈՒՌՆ է Գանձակում: Բաց մի թողեք: Հյուրասիրում են քյավառցիքը:
01/11/2015

Այսօր ՄԵԾ ՓՈՒՌՆ է Գանձակում: Բաց մի թողեք: Հյուրասիրում են քյավառցիքը:

Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղի մեծ մասը վանեցիներ են՝ իրենց բառ ու բանով, ավանդույթներով, կենցաղով։ Մարտունիում է Նուն...
30/10/2015

Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղի մեծ մասը վանեցիներ են՝ իրենց բառ ու բանով, ավանդույթներով, կենցաղով։

Մարտունիում է Նունե Միրզոյանի օթևանատունը։ Բացառիկ վայր, որտեղ Էրգրի խոհանոցը ոչ միայն կհամտեսեք, այլև ձեզ կսովորեցնեն դրա անմահական համի գաղտնիքները։
Նունեն առաջարկում է ոչ միայն անտառի բարիքներից ստեղծվող ուտեստների անհամար տեսականի, այլև ջերմ ու հյուրընկալ միջավայր՝ Ճամբարակում մի քանի անմոռաց օր անցկացնելու համար։

Ճամբարակի շրջանում Մարտունի անունով գյուղ կա։ Երբ մարդկանց հրավիրում ես Մարտունի, պետք է անպայման նշես շրջանը, որ չգնան ...
30/10/2015

Ճամբարակի շրջանում Մարտունի անունով գյուղ կա։ Երբ մարդկանց հրավիրում ես Մարտունի, պետք է անպայման նշես շրջանը, որ չգնան Արցախ կամ ՀՀ Մարտունի քաղաքը։

Մարտունին սկսում է աստիճանաբար հայտնի դառնալ որպես մեղվաբուծական և տուրիստական կենտրոն։ Եվ դա Հայկ Հովհաննիսյանի շնորհիվ է։
Իմաստուն մեղվապահը բոլոր զգայարաններիդ միջոցով մեղր է ներարկում։ Տեսնում ես ավանդական փեթակները և բնութան մեջ առանց մարդու միջամտության աշխատող մեղվին, լսում ես ընտանիքի մոր պատմությունը, շնչում ալպիական մարգագետինների բույրն ու խմում մեղուների անմահական կաթը։ Եվ այս վերջին արտահայտությունը փոխաբերություն չէ։
Հայկը նաև վերամշակում է կավն ու այն վերածում հայկական կահ- կարասու, մեղրի համար նախատեսված ամանեղնի․․․

Արփինե Գյուլումյանը Ճամբարակի Գետիկ գյուղից է։ Իր գիտելիքն ու ջանքը նա ներդրել ու ստեղծել է Գետիկ Օթևանատունը։ Սենյակներ...
27/10/2015

Արփինե Գյուլումյանը Ճամբարակի Գետիկ գյուղից է։ Իր գիտելիքն ու ջանքը նա ներդրել ու ստեղծել է Գետիկ Օթևանատունը։ Սենյակները հարմարեցված են զբոսաշրջիկներին ընդունելու համար:Նախաճաշը համեղ է և տնական,մատուցվում են ինչպես տեղական ուտեստներ, այնպես էլ՝ ըստ հյուրերի ճաշակի: Հյուրատունը ոչ միայն հյուրերին գիշերակաց և նախաճաշ է տրամադրում, այլև կազմակերպում է ժամանցը: Այստեղ հմուտ տանտիկնոջ օգնությամբ բացահայտվում է գյուղական կենցաղը, պատրաստվում են գյուղական ուտեստներ: Եվ, իհարկե, սա իսկական հյուրընկալություն է ընտանիքի ջերմությունը գնահատող մարդկանց համար:

This days we host Frank Waeltring from Mesopartner to work on   issues and strategy for RDF and Armenia. Thank you for y...
19/10/2015

This days we host Frank Waeltring from Mesopartner to work on issues and strategy for RDF and Armenia. Thank you for your support, Frank.

Գետիկի հովտի տուրիստական քարտեզը պատրաստ է։ Հիմա Ճամբարակի այս գեղատեսիլ անկյունում տասը հանգրվաններ սպասում են Ձեզ։ Հեր...
18/10/2015

Գետիկի հովտի տուրիստական քարտեզը պատրաստ է։ Հիմա Ճամբարակի այս գեղատեսիլ անկյունում տասը հանգրվաններ սպասում են Ձեզ։ Հերթով կներկայացնենք բոլորին։

Իջևանի տնտեսական զարգացումը պայմանավորված է նաև տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու վերաբերմունքով և իրականա...
27/08/2015

Իջևանի տնտեսական զարգացումը պայմանավորված է նաև տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու վերաբերմունքով և իրականացված ծրագրերով։

Address

Gavar
1205

Alerts

Be the first to know and let us send you an email when Regional Development Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Regional Development Foundation:

Share