03/07/2020
English text below 👇
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։ Ծրագրի նպատակներից է նաև աջակցել COVID-19 համավարակի հետևանքով փոքր ձեռնարկությունների մոտ առաջացած տնտեսական դժվարությունների չեզոքացմանը։
Մրցույթի կանոններին ծանոթանալու և առցանց հայտադիմումը լրացնելու համար, խնդրում ենք հետևել հղմանը՝ https://www.rtd.am/en/articles/15
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը ժամը 18։00-ն:
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
We are happy to inform you, that UNDP "Sustainable Communities" project is officially launching "Start-Me-Up" innovative business competition with the objective to support entrepreneurs in Agro-Cultural sector, living in 34 border communities of Vayots Dzor and Gegharkunik Marzes.
This will help to boost the development and diversification of agricultural products, create new job opportunities for women and young professionals as well as respond to the economic crisis in the result of COVID-2019.
Please follow the link to see the rules and conditions as well as to apply for the open call https://www.rtd.am/en/articles/15
Deadline for the applications is July 20 COB.
"Sustainable Communities" project is funded by the Russian Federation, implemented by UNDP in Armenia in close cooperation with the Ministry of Territorial Administration and Infrastructure of RA.