18/09/2025
🤝 DX Group-ի կրթական բաժնի ղեկավար Լիա Հակոբյանը և Իրավունքի Անկյուն խորհրդատվական և կրթական կենտրոնի տնօրեն Վանուհի Գասպարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով խթանել Շիրակի մարզում ՓՄՁ-ների զարգացումանը և ձևավորել իրավագիտակից ու ժամանակակից գործարար միջավայր։
Այս համագործակցության շրջանակում նախատեսվում է․
☑️ Կազմակերպել իրավական թեմաներով և արհեստական ինտելեկտի (AI) թվայնացման բաղադրիչով դասընթացներ՝ նորաստեղծ բիզնեսներին և ՓՄՁ-ներին տրամադրելով գործնական գիտելիքներ և արդյունավետ կառավարման գործիքներ
☑️ Ստեղծել տեղեկացնող և կրթական տեսանյութեր՝ բարձրացնելով գործարարների իրավագիտակցությունը և ապահովելով նրանց պաշտպանված ու պատասխանատու գործունեությունը
☑️ Զարգացնել համատեղ ծառայություններ՝ ներառյալ իրավաբանական, հաշվապահական և կադրային խորհրդատվություն, որոնք կարևոր են բիզնեսի կայունության և աճի համար
☑️ Աջակցել նորաստեղծ բիզնեսներին՝ օգնելով նրանց հաղթահարել առաջին քայլերի դժվարությունները, մուտք գործել շուկա և ստեղծել վստահելի գործընկերային հարաբերություններ
📈 Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ժամանակակից գիտելիքներ, թվային լուծումներ և հուսալի խորհրդատվություն հասանելի դարձնելու, իրավագիտակցությունը բարձրացնելու և գործարար միջավայրը խթանելու գործում։
#Թվայնացում #ՓՄՁ