11/09/2025
📣 ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասալսումներ իրականացնող մասնագետների ներգրավման մրցույթ
ՀՀ կրթության տեսչական մարմինը և «Կոմպասս գրուպ» ընկերությունը «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի շրջանակում հրավիրում են համապատասխան մասնագետների (ուսուցիչների)՝ Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում դասալսումներ իրականացնելու համար:
Դասալսումները կիրականացնեն մրցութային (հարցազրույցի միջոցով) կարգով ընտրված հետևյալ առարկաների մասնագետները՝
📌 Հայոց լեզու («Մայրենի», «Գրականություն», «Հայ գրականություն»).
📌 Մաթեմատիկա («Հանրահաշիվ», «Երկրաչափություն»).
📌Ֆիզիկա.
📌 Քիմիա.
📌 Կենսաբանություն:
Դասալսումների ընթացքում մասնագետները կիրականացնեն՝
✅ ուսումնական պարապմունքների լսումներ, դասավանդողի և սովորողի գործողությունների դիտարկում, գնահատում.
✅ դասավանդողի մանկավարժական-մեթոդական կարողությունների, մասնագիտական գիտելիքների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման զարգացմանն ուղղված մեթոդական աջակցության տրամադրում.
✅ «Հայոց լեզու» («Մայրենի», «Գրականություն», «Հայ գրականություն»), «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն) առարկաներից՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից տրվող գրավոր աշխատանքների անցկացման և դրանց ստուգման ընթացքի նկատմամբ հսկողություն, ուսուցչի կողմից ստուգված գրավոր աշխատանքների վերստուգում.
✅ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների լաբորատոր և գործնական աշխատանքների իրականացման բնութագրի կազմում.
✅ դասալսումների հիման վրա դասալսվող առարկայի դասավանդման բնութագրի կազմում, մասնագիտական կարծիքի (ամփոփ եզրակացություն) ներկայացում սովորողների ուսումնառության, ուսուցիչների դասավանդման և կրթության կազմակերպման որակի վերաբերյալ:
Մրցույթի մասին առավել մանրամասն⬇️
https://drive.google.com/file/d/1o0HRRA8YUt45Bg_uhu_bdq85kTNL4bOi/view?usp=sharing
Հետաքրքրված մասնագետներին խնդրում ենք մինչև 2025 թվականի սեպտեմբերի 14-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել՝
✅ CV (հակիրճ կենսագրական).
✅ բարձրագույն կրթությունը և մասնագիտական կամ գիտամանկավարժական փորձառությունը հիմնավորող փաստաթղթերը:
☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 78 38 48 հեռախոսահամարով։