11/09/2026
📢 ԲԱՑ ՀԱՍՏԻՔՆԵՐ | ԳՅՈՒՄՐԻ
Մեր գործընկեր կազմակերպություններում այս պահին բաց են մի շարք աշխատանքային հնարավորություններ Գյումրիում՝ սպասարկման, վաճառքի, հաշվառման, ներմուծման և FinTech ոլորտներում։
Ծանոթացեք հաստիքներին և դիմեք ըստ համապատասխանության։
━━━━━━━━━━━━━━
🔧 Ոլորտ՝ գազաբալոնային համակարգեր / սպասարկում / վաճառք
1️⃣ Սպասարկման և վաճառքի մասնագետներ
Վայր՝ Գյումրի, Գայի 1
Հիմնական ուղղություն՝ հաճախորդների խորհրդատվություն, ծառայությունների և սարքավորումների ներկայացում, վաճառքների իրականացում, հաճախորդների հարցումներին և դիմումներին արձագանքում։
Պահանջվում է հաղորդակցման հմտություն, պատասխանատվություն, սովորելու պատրաստակամություն և հաճախորդների հետ աշխատելու կարողություն։
━━━━━━━━━━━━━━
⛽ Ոլորտ՝ գազի ներմուծում / հաշվառում
2️⃣ Հաշվետար
Վայր՝ Գյումրի, Մ․ Խորենացի փոցող
Հիմնական ուղղություն՝ ներքին հաշվառման վարում, մուտքերի և ելքերի գրանցում, մնացորդների վերահսկում, օրական և ամսական հաշվետվությունների պատրաստում, փաստաթղթերի կարգավորում։
Պահանջվում է հաշվապահական կամ ֆինանսական գիտելիք, Excel-ի վստահ օգտագործում, պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
━━━━━━━━━━━━━━
📦 Ոլորտ՝ ներմուծում / պահեստ
3️⃣ Օպերատոր
Վայր՝ Գյումրի, Գարեգին Նժդեհ, OK սուպերմարկետի հետնամաս
Հիմնական ուղղություն՝ տվյալների մուտքագրում, պատվերների և փաստաթղթերի համակարգում, ընթացիկ օպերացիոն աշխատանքների աջակցություն։
Պահանջվում է Word/Excel-ի իմացություն, ճշտապահություն և տվյալների հետ ուշադիր աշխատելու կարողություն։
4️⃣ Պահեստի աշխատակից
Վայր՝ Գյումրի
Հիմնական ուղղություն՝ ապրանքների ընդունում, դասավորում, պահեստային շարժի վերահսկում, պատվերների հավաքագրում և կարգուկանոնի պահպանում։
Պահանջվում է պատասխանատվություն, ֆիզիկապես ակտիվ աշխատանքի պատրաստակամություն և կազմակերպվածություն։
5️⃣ Վարորդ-առաքիչի օգնական
Վայր՝ Գյումրի
Հիմնական ուղղություն՝ ապրանքների առաքման գործընթացին աջակցություն, բեռնման և բեռնաթափման աշխատանքներ, պատվերների ճիշտ և ժամանակին փոխանցում։
Պահանջվում է պատասխանատվություն, ճշտապահություն և ակտիվ աշխատանքային ռիթմով աշխատելու պատրաստակամություն։
━━━━━━━━━━━━━━
💻 Ոլորտ՝ FinTech / բիզնեսի ավտոմատացում
6️⃣ Ծրագրային սպասարկման խորհրդատու / կրտսեր մասնագետ
Վայր՝ Գյումրի, Գայի 1
Հիմնական ուղղություն՝ ծրագրային լուծումների սպասարկում, հաճախորդների խորհրդատվություն, խնդիրների վերլուծություն և տեխնիկական թիմի հետ կապի պահպանում։
Հարմար է սկսնակ մասնագետների համար, ովքեր ունեն տեխնիկական մտածողություն և ցանկանում են զարգանալ FinTech ոլորտում։
7️⃣ Ծրագրավորող / սկսնակ մակարդակ
Վայր՝ Գյումրի, Գայի 1
Հիմնական ուղղություն՝ ծրագրային լուծումների մշակմանն աջակցություն, տեխնիկական առաջադրանքների կատարում, բիզնեսի ավտոմատացման նախագծերում ներգրավում։
Պահանջվում են ծրագրավորման բազային գիտելիքներ, տեխնիկական մտածողություն և սովորելու մեծ ցանկություն։
━━━━━━━━━━━━━━
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն՝ նշելով հետաքրքրող հաստիքի անվանումը։
TalentLi Solutions
📞 +374 98 240748՝ WhatsApp / Telegram
📧 [email protected]
📧 [email protected]
Խնդրում ենք դիմել միայն այն դեպքում, երբ Ձեր փորձը կամ հմտությունները համապատասխանում են տվյալ հաստիքի պահանջներին։