02/04/2026
🇪🇺 Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության 4 երկրների համար՝ Հայստան, Վրաստան, Մոլդովա և Ադրբեջան, մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսն իրականացվելու է «Մենթորություն» խորագիրը կրող ծրագիրը, որը Հայաստանում համակարգում է «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը:
🤩 Ծրագրի շրջանակներում ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնը, Կրթական համակարգի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, Եվրամիության Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մարտի 23-27-ը Ֆինլանդիայում ուսումնական այցով հյուրընկալեց վերոնշյալ երկրների պատվիրակություններին:
🎯Ուսումնական այցի նպատակն է՝ նպաստել երիտասարդական աշխատանքի ոլորտում շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ամրապնդմանը, եվրոպական փորձի տեղայնացմանն ու տեղի համայնքներում վերջինիս կիրառմանը:
Հայաստանից ծրագրում ներգրավված են «Եվրոպան տեղայնացվում է» ծրագրի գործընկեր հանդիսացող Ապարան, Ստեփանավան, Վեդի և Նոյեմբերյան համայնքները:
Ուսումնական այցի հայկական պատվիրակության կազմում էին Ապարանի համայնքապետարանի համայնքի ղեկավարի երիտասարդության հարցերով ռեֆերենտ Գոհար Սահակյանը, Ստեփանավանի համայնքապետարանի երիտասարդական աշխատող Գայանե Ղալաչյանը, Վեդիի համայնքապետարանի զարգացման ծրագրերի գլխավոր մասնագետ Ռուզաննա Գաբրիելյանը և Նոյեմբերյանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի պետ Լիանա Ալավերդյանը։
🎯«Մենթորության» ծրագրի նպատակն է համայնքապետարանների ներկայացուցիչներին զինել համապատասխան գիտելիքներով և փորձով՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի ռազմավարության մշակման, երիտասարդական ծրագրերի իրականացման և երիտասարդական աշխատանքի եվրոպական փորձի տեղայնացման նպատակով:
📍 «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ (2021-2027թթ.) ծրագրի նպատակն է եվրոպական ընդգրկուն ցանցի ստեղծումը և միջազգային համագործակցության հաստատումը Եվրոպական միության ու Արևելյան գործընկերության երկրների համայնքապետարանների, տեղական երիտասարդական հասարակական, հովանոցային կազմակերպությունների և անհատ փորձագետների միջև:
📍 Հայաստանում տեղեկատվական կենտրոնի աշխատանքների համակարգումն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն: