«Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվ

  • Home
  • Armenia
  • Khndzoresk
  • «Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվ

«Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from «Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվ, Business Center, Khndzoresk.

Մենք աճեցնում, մշակում և Ձեզ ենք առաջարկում տեղական, օգտակար, առանց քիմիական հավելումների, սյունիքյան համ ու հոտով՝
📌 Լոբի
📌 Սիսեռ
📌 Ոլոռ
📌 Ոսպ
📌 Հաճարի ձավար
Ընտրեք մեր արտադրանքը՝ դարձնելով այն Ձեր և Ձեր ընտանիքի առողջ սննդակարգի բաղկացուցիչ մասը։ «Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվը (ԳԿ կամ Կոոպերատիվ) հիմնադրվել է 2023 թվականի մայիսի 03-ին՝ հիմնականում Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ, UN, ООН) պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և մասամբ Գորիս խոշորացված համայնքի ֆինանսավորմամբ: Կոոպերատիվի ստեղծման հիմքում մեծավ մասամբ ՄԱԿ-ի քաղաքականության արդյունքում ստեղծված ծրագիրն է, որն ամբողջ աշխարհում լուծում է համաշխարհային պարենային բնույթի բազում խնդիրներ՝ դրանց մի մասը համարելով նաև այս ծրագրի շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում նմանօրինակ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանն աջակցելն ու ֆինանսավորելը: Ինչպես ՄԱԿ-ի ցանկացած, այնպես էլ այս ծրագրի շնորհիվ այլևս հնարավոր դարձավ պարենային անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող հատիկաընդեղենի ազգային հարստության խթանումը՝ շեշտը դնելով կոնկրետ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անմիջական մասնակցությանն ու նրանց՝ Կոոպերատիվի աշխատանքներին ներգրավվածությանը:
Սա մի կողմից խթանում է գյուղատնտեսությունը՝ ավելի բարձր տեխնոլոգիաների և կազմակերպվածության շնորհիվ արդյունավետ գործակցության հաշվին, մյուս կողմից՝ լուծում է մեր պետության անվտանգության համար կարևոր՝ իր արտադրանքը տեղում իրացնելու և դրանից եկամուտ ստանալու, իր բնակավայրում աշխատելու և բնակավայրը չլքելու հայ գյուղացու խնդիրները:
📌Կոոպերատիվի գերնպատակներից է՝
սահմանամերձ դարձած բնակավայրերում հիմք դնել հատիկաընդեղենի մշակությանը, այդ բնակավայրերում զարգացնել գյուղատնտեսության այս նոր ճյուղը և տեղաբնակների համար առնվազն ստեղծել փոքր և քիչ հողակտորներից մեծ արդյունք ստանալու հնարավորություն, որպեսզի սահմանամերձ բնակավայրի արտադրանքը հասանելի լինի հայ և օտարերկրյա սպառողին, այդ թվում՝ արտերկրի մեր հայրենակիցներին:
📌Կոոպերատիվի առանձնահատկությունն է․
Պատրաստի արտադրանքը (լոբի, սիսեռ, ոսպ, ոլոռ, հաճարի ձավար և այլն) ստացվում է սահմանամերձ հողից՝ հատիկաընդեղենը ցանելու, մշակելու, հնձելու, պահեստավորելու, որակի և անվտանգության ապահովման համար հատուկ սարքավորումների օգնությամբ հատուկ գործընթացի միջով անցկացնելու և վերջնարդյունքում՝ հատուկ տարբերանշանով (լոգո) փաթեթավորելու արդյունքում, ընդ որում, այս ամբողջ գործընթացին նախատեսվում է մասնակից դարձնել տեղաբնակներին՝ աշխատանքի համար սահմանելով համապատասխան վարձատրություն, որով որոշակիորեն կլուծվի նաև սահմանապահ բնակչության զբաղվածության խնդիրը:
📍Կարևոր է ընդգծել, որ Կոոպերատիվի արտադրանքը բացառում է քիմիական հավելումները:
📍Միաժամանակ հարկ է նշել, որ
Կոոպերատիվը չի հետապնդում բիզնես նպատակ՝ հաշվի առնելով, որ այն ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների կամավոր միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված իրավաբանական անձ է, որի անդամները բացառապես Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներ են: Սա նշանակում է, որ Կոոպերատիվի ստացած եկամուտների հաշվին բավարարվելու են կոնկրետ սահմանամերձ գյուղի բնակիչների նյութական կարիքները, որպիսի խնդիրը ոչ միայն ՄԱԿ-ի ծրագրերի և պետության🇦🇲 քաղաքականության, այլ նաև մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում պետք է լինի։
📍Մեր կարգախոսն է՝
«Պետությունն ուժեղ է, եթե սահմանամերձ հայրենի հողը գյուղացին չի լքում․ այնտեղ ապրում և օգտագործում է հողի հնարավորությունները խելացի կերպով»:
Կոոպերատիվի նախագահ Երվանդ Մալունցը և կոոպերատիվի 13 անդամներ հիմնադրման օրվանից օր ու գիշեր աշխատում են և շարունակում են իրենց աշխատանքը՝ ծրագրի նպատակներն իրագործելու, արդյունքի հասնելու և հատկապես՝ արտադրանքը ճանաչելի դարձնելու համար:
📌Հարգելի՛ սպառող, մեր հաջողության գրավականը Ձեր ճաշացանկում այս մաքուր և որակյալ արտադրանքն օգտագործելու մեջ է:
📌Հարգելի՛ իրացնող, մեր հաջողության գրավականը Ձեր՝ արտադրանքն իրացնելու ցանկության և պահանջարկը խթանելու մեջ է:
📌Ուրեմն, եկե՛ք միասին նպաստենք Կոոպերատիվի նպատակների իրագործմանը և իրացման ու սպառման միջոցով գնահատենք հայ գյուղացու աշխատանքը՝ դրանով իսկ լուծելով մեր հայրենի պետության սահմանամերձ գյուղերում բնակվող հայրենակիցների բազմաթիվ խնդիրները:
#առողջսնունդ
#Խնձորեսկիբարիքներ
#Սնունդսահմանից
#Տեղականարտադրանք
#Հատիկաընդեղեն

📣📣📣«Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվը տեղեկացնում է, որ սկսվել էգարնանացան հատիկընդեղենի սերմացուի վաճառքը և նախ...
07/02/2026

📣📣📣«Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվը տեղեկացնում է, որ սկսվել է
գարնանացան հատիկընդեղենի սերմացուի վաճառքը և նախնական պատվերների ընդունումը։

Հատիկընդեղենները գարնանացան մշակաբույսեր են, և ճիշտ ժամանակին ցանքն ու որակյալ սերմացուն
անմիջականորեն ազդում են բերքի քանակի և որակի վրա 🌾

📅 Ցանման խորհուրդ տրվող ժամկետներ մեր տարածաշրջանի հարավային գոտիների համար․
✅Ոլոռ, ոսպ, սիսեռ – մարտից մինչև ապրիլ
(գարնանային տեղումները նպաստում են արմատավորման ու բարձր բերքատվության)

✅Լոբի – ապրիլի 25-ից մինչև մայիսի 5
(քանի որ լոբին ցրտասեր չէ)

📦 Սերմացուի ձեռքբերում
Խնդրում ենք դիմել նախապես՝ այսօրվանից մինչև մարտի 10-ը,
որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ քանակը։

🔥 Առկա են բարձր որակի սերմացուներ․
🔴 Կարմիր խոշոր լոբի
🟢 Ոլոռ
🟡 Ոսպ
🟤 Սիսեռ

✅ Սերմացուները հարմարեցված են մեր տարածաշրջանի պայմաններին
✅ Բարձր ծլունակություն
✅ Արդյունքում՝ կայուն և առատ բերք

📍 Հին Խձորեսկ գյուղատնտեսական կոոպերատիվ

🌾 Տեղական արտադրող | Վստահելի գործընկեր գյուղացու համար

📞 Մանրամասների, պատվերների և խորհրդատվության համար՝
կապ հաստատեք մեզ հետ այսօր👇
098 80-81-05
094 16-55-14




Հավե՜րժ փառք մեր հերոսներին։ 🇦🇲Նրանք ապրում են մեր հիշողության մեջ, մեր աղոթքներում՝ որպես ազատության և արժանապատվության...
27/01/2026

Հավե՜րժ փառք մեր հերոսներին։ 🇦🇲

Նրանք ապրում են մեր հիշողության մեջ, մեր աղոթքներում՝ որպես ազատության և արժանապատվության հավերժ պահապաններ։

«Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվը Դուբայի միջազգային ցուցահանդեսում (Նոյեմբերի 17–19)———————————-«Հին Խնձորեսկ»...
17/11/2025

«Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվը Դուբայի միջազգային ցուցահանդեսում (Նոյեմբերի 17–19)
———————————-
«Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվը hպարտությամբ ներկայացնում է Սյունիքի հարուստ գյուղատնտեսական ավանդույթները Դուբայում անցկացվող միջազգային ցուցահանդեսում՝ նոյեմբերի 17–19-ը։
Մեր կոոպերատիվը հիմնված է Խնձորեսկի պատմական ու բերրաբեր մարզում, որտեղ հողն է տալիս իր իսկական համն ու որակը։
Ցուցահանդեսում մենք կներկայացնենք մեր լավագույն գյուղատնտեսական արտադրանքը՝
բարձրորակ հատիկաընդեղեն,
լոբազգիների բազմատեսականի նմուշներ,
բնական ու մաքուր գյուղմթերք, որոնք արտադրվում են առանց քիմիական հավելումների։
Մեր նպատակն է ներկայացնել հայկական գյուղատնտեսության անփոխարինելի արժեքը, ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ և բացել արտահանման նոր ուղիներ։

«Հին Խնձորեսկ» — որտեղ պատմությունն ու հողը ծնունդ են տալիս որակին։





🌾 Ուսուցողական այց «Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվ——————————————————————✅Այսօր Գ․ Սևունցի անվան միջնակարգ դպրո...
18/04/2025

🌾 Ուսուցողական այց «Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվ
——————————————————————
✅Այսօր Գ․ Սևունցի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն այցելեցին «Հին Խնձորեսկ» հատիկաընդեղենի գյուղատնտեսական կոոպերատիվ։
💁Այցը նպատակ ուներ աշակերտներին ծանոթացնել տեղական արտադրության կարևոր ճյուղերից մեկի՝ հատիկեղենի և ընդեղենի մշակման, պահեստավորման ու իրացման գործընթացին։
✅Կոոպերատիվի նախագահ Ե․ Մալունցը և կոոպերատիվի անդամ Ա․ Բաբալարյանը մեծ սիրով ու պատասխանատվությամբ ներկայացրին իրենց աշխատանքը, պատմեցին կոոպերատիվի գործունեության մասին, կիսվեցին փորձով և կարևորեցին համատեղ աշխատանքի դերը համայնքի զարգացման մեջ։ Նրանք իրենց պարզ ու հասանելի բացատրություններով կարողացան ոգեշնչել երեխաներին՝ ցույց տալով, թե ինչպես է հնարավոր ստեղծել արդյունավետ և կայուն արտադրություն։

🔍 Աշակերտները մեծ հետաքրքրությամբ հետևում էին ողջ գործընթացին՝ սերմերի ընտրությունից մինչև վերջնական արտադրանքի պատրաստում։
Այս այցը նրանց համար դարձավ ոչ միայն նոր գիտելիքի աղբյուր, այլև լավ հնարավորություն՝ գնահատելու մեր գյուղատնտեսության դերը և տեղական արտադրանքի կարևորությունը։

#ՀինԽնձորեսկ #Հատիկաընդեղեն #ԳյուղատնտեսականԿոոպերատիվ #ՈւսուցողականԱյց #ՀամայնքայինԶարգացում #ԵրիտասարդՆերուժ #ՄերՀամայնքը

❤️💙🧡Շնորհավո՜ր տոնդ, Հայո՜ց բանակԱյսօր քո օրն է՝ մեր հպարտության և խաղաղության պահապան։ Շնորհավորում ենք բոլոր զինվորներ...
28/01/2025

❤️💙🧡
Շնորհավո՜ր տոնդ, Հայո՜ց բանակ

Այսօր քո օրն է՝ մեր հպարտության և խաղաղության պահապան։ Շնորհավորում ենք բոլոր զինվորներին, սպաներին և հայրենիքի պաշտպաններին, ովքեր իրենց կյանքն ու ջանքերը նվիրում են հայրենիքի անվտանգությանը։
Ցանկանում ենք ի խորոց սրտի շնորհակալություն հայտնել բոլոր զինվորներին, սպաներին, ովքեր ծառայել ու շարունակում են ծառայել մեր հայրենիքի պաշտպանության գործին։ Ձեր քաջությունը, նվիրվածությունը և անսասան հավատը մեր երկրի ուժեղ ու անկախ լինելու հիմքն են։
Մեր բանակը դարձել է այն ուժը, որը ոչ միայն մեր սահմանների պաշտպանությունն է ապահովում, այլ նաև կրում է մեր ժողովրդի համարձակության, պայքարի և հաղթանակի խորհրդանիշը։

Փա՜ռք ու պատիվ հայոց բանակին և նրա զինվորներին։

28/01/2025

‼️‼️‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

📢 «Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվը տեղեկացնում է․․․
—————————————————

Սիրելի՛ բնակիչներ, ուրախ ենք տեղեկացնել, որ սկսում ենք հատիկընդեղենի սերմացուի վաճառքը: Առաջարկում ենք բարձրորակ, թարմ և բերքատու սերմացու, որը մշակված է՝ պահպանելով բնապահպանական բոլոր նորմերը և գյուղատնտեսության կայունության սկզբունքները։

Մեր տեսականին ներառում է՝
🌾 Լոբի՝ բարձր բերքատվությամբ
🌾 Ոսպ՝ հատուկ ընտրված սորտ
🌾 Ոլոռ՝ սննդարար
🌾 Սիսեռ՝ հարուստ վիտամիններով
🌾 Հնդկաձավար՝ առողջարար

🔸 Մեր առավելությունները՝

✅Բարձր բերքատվության երաշխիք
✅Որակյալ և բնական արտադրանք՝ առանց քիմիական վնասակար հավելումների
✅Մշակման ընթացքում օգտագործվում են միայն բնությանն անվնաս մեթոդներ
✅Հողերի և ջրային պաշարների խնամքով պահպանություն

📌 Վաճառքի մանրամասներ՝
Վաճառքը կկայանա փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը։
‼️Սերմացուի քանակը սահմանափակ է, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես պատվիրել։

Վաճառման և վճարման պայմանները կարելի է ճշտել զանգահարելով։
📍 Մեր հասցեն՝ Խնձորեսկ բնակավայր
📞 Հեռախոս՝ 098 80 81 05
📧 Էլ. փոստ՝ [email protected]
🕒 Աշխատանքային ժամեր՝ 9։00-18։00

🙋Միացե՛ք մեր համայնքին, և դարձեք բնության հավասարակշռությունը պահպանող հաջողակ գյուղատնտես։


26/10/2024
ՄԵՆՔ՝ ԱգրիՖեսթին․․․ ————————————👉ԱգրիՖեսթը կազմակերպվել էր Իմփաքթ Հաբ Սյունիքի, ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գորիսի համայնքապետարա...
01/10/2024

ՄԵՆՔ՝ ԱգրիՖեսթին․․․
————————————
👉ԱգրիՖեսթը կազմակերպվել էր Իմփաքթ Հաբ Սյունիքի, ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գորիսի համայնքապետարանի համագործակցության շրջանակներում, որտեղ միաձուլվելու էին ավանդույթներն ու նորարարությունը:

Այս միջոցառման ընթացքում Գորիսի գյուղական արտադրողները հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց արտադրանքը՝ ցուցադրելով տեղական գյուղատնտեսության ներուժը:
Փառատոնի հիմնական նպատակներից մեկը համայնքի ինքնաբավության խթանումն էր գյուղմթերքի արտադրության տեսանկյունից:

🙋Օրը լի էր ամենատարբեր միջոցառումներով, տեղական համերով և ընտանեկան ժամանցով:
_____________________________________
«Հին Խնձորեսկ» ԳԿ-ի ստեղծումը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ։


Address

Khndzoresk
3207

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հին Խնձորեսկ» գյուղատնտեսական կոոպերատիվ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share