«Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Noyemberyan
  • «Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ

«Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ Հաշվապահ I Հաշվապահական ծառայություններ Նոյեմբերյանում
«Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ - Խնայե՛ք Ձեր ժամանակն ու ֆինանսները:
(4)

«Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Նոյեմբերյան քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է:

Պրոֆթիմի ներկայացուցիչներն այցելել են ընկերության երկարամյա ու հավատարիմ հաճախորդներին` հանձնելու շնորհակալական վկայագրե...
13/08/2026

Պրոֆթիմի ներկայացուցիչներն այցելել են ընկերության երկարամյա ու հավատարիմ հաճախորդներին` հանձնելու շնորհակալական վկայագրեր ի նշան ամուր և արդյունավետ գործընկերության։
Շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության և բարձր վստահության համար։
Վստահ ենք, որ առջևում դեռ բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ ենք ունենալու։
Սիրով և հարգանքներով` Պրոֆթիմ Ըքաունթինգ 🥰❤️

📍 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ✍️ Հուլիսի 27-30-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամնե...
03/08/2026

📍 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

✍️ Հուլիսի 27-30-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Տավուշի մարզ` հանդիպելու Բերդ քաղաքում գործող «Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» Հաշվապահական ընկերության, Նոյեմբերյան քաղաքում գործող «Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի, Իջևան քաղաքում գործող «Ֆինօպտիմա Սոլուշնս» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի և Դիլիջան քաղաքում գործող «Ֆին Քընթրոլ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի անդամներին` տեղում ծանոթանալու իրենց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին։

🖊️ Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակներում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։

📚 Հանդիպումների շրջանակներում Ասոցիացիայի կողմից գրասենյակների երկարամյա աշխատակիցներին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեցին գրքային նվերներ՝ արժևորելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։

🤝 Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը:

#Ասոցիացիա #աշխատանքայինշրջայց #Տավուշիմարզ

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/tavvoushi-marz-2

Ընտրությունը սկսվում է Պրոֆթիմից...🥰
01/08/2026

Ընտրությունը սկսվում է Պրոֆթիմից...🥰

11.06.26Պրոֆթիմը Սյունիքում է...🥰💙
30/07/2026

11.06.26
Պրոֆթիմը Սյունիքում է...🥰💙

Պրոֆթիմ + ընկերություն + ջերմություն = բարձր տրամադրություն ☀️💙🥰
30/07/2026

Պրոֆթիմ + ընկերություն + ջերմություն = բարձր տրամադրություն ☀️💙🥰

📍 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 34-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎՀուլիսի 25-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների...
28/07/2026

📍 ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 34-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հուլիսի 25-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 34-րդ արտահերթ համաժողովը, որին մասնակցում էին Ասոցիացիայի 119 անդամներ։

Մինչ համաժողովի օրակարգային հարցերին անցնելը, Ասոցիացիայի հիմնադիր, Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց Ասոցիացիայի անդամ Հովհաննես Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ապա ողջունեց Ասոցիացիային նոր անդամագրված անդամներին։

📄 Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց համաժողովի օրակարգային հարցերը.
1. 2026-2030 թվականների ռազմավարական ուղղությունների քննարկում,
2. Խնդիրների բարձրաձայնում և առաջարկների ներկայացում։

Համաժողովը կայացավ պատվիրակների մասնակցությամբ և համարվեց իրավազոր։ Ներկայացված օրակարգային բոլոր հարցերը բաց քվեարկությամբ ընդունվեցին միաձայն։

🖊️ Համաժողովի առաջին հատվածում Ասոցիացիայի անդամները քննարկեցին կազմակերպության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ուղղությունները, ներկայացրին իրենց առաջարկներն ու բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրները։

🖊️ Համաժողովի երկրորդ հատվածում Վահագն Համբարձումյանը անցկացրեց «Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինարը` միտված Ասոցիացիայի անդամների մասնագիտական, կառավարման և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։

🗓 Այնուհետև տեղի ունեցավ օրենսդրական փոփոխություններին նվիրված քննարկում, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, կարծիքներ փոխանակեցին և ստացան մասնագիտական պարզաբանումներ։

🖇️ Համաժողովի ավարտին «Տոչ Մաստեր» ՍՊԸ-ի (Touch Master) տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը և ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Լաերտ Թորոսյանը ներկայացրին ՀԴՄ սարքերի նոր լուծումներն ու հնարավորությունները՝ անդրադառնալով դրանց կիրառման առանձնահատկություններին և առավելություններին, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության, կառուցողական քննարկումների և արժեքավոր առաջարկների համար, ինչպես նաև մեր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։

#Ասոցիացիա #համաժողով

Դիտել կայքում`
https://armaa.am/am/conference/asvociaciayi-eresvounchvorservord-artaherth-hamazhvoghvov

24/07/2026

🗣 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ
մեր մասնագետների կատարած աշխատանքի շնորհիվ` Վարչական դատարանի վճռով, անվավեր է ճանաչվել հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության ճշտության ստուգման արդյունքում Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունված որոշումը:

Արդյունքում՝
մեր վստահորդներին
առաջադրված պարտավորությունը ≈ ❗ 90 000 ՀՀ դրամ ❗️ = է 🅾️ - ի։

⚖️ Վարչական մարմինների հետ իրավահարաբերություններում Ձեր իրավունքների պաշտպանության համար դիմե՛ք մեր փորձառու մասնագետներին, ովքեր բազմիցս դրական արդյունքներով են հանդես եկել՝ պաշտպանելով հարկ վճարողների օրինական շահերը։
__________________
#ՎարչականԱկտեր #Խորհրդատվություն #Տույժ #Տուգանք #Ակտ #Պատասխանատվություն #ՎարչականԴատարան #Հայց #ՕրինապահՀարկՎճարող #ԳոհունակՀաճախորդ #հանրայինսննդիկազմակերպում #թույլտվություն #ծանուցում

📞 011 60 00 00
📧 [email protected]
📍 ք․Երևան, Վ․ Վաղարշյան 12, Ակցեռնի շենք, 5-րդ հարկ

24/07/2026
Պրոֆթիմը Ձեր լավագույն ընտրությունն է✨️Բոլոր հարցերի պատասխանները մեկ տեղում են
23/07/2026

Պրոֆթիմը Ձեր լավագույն ընտրությունն է✨️
Բոլոր հարցերի պատասխանները մեկ տեղում են

Address

ք. Նոյեմբերյան, Զ. Անդրանիկի 6/3
Noyemberyan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37493328100

Alerts

Be the first to know and let us send you an email when «Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Պրոֆթիմ Ըքաունթինգ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակ:

Shortcuts

Share