Mantashyants Entrepreneurs Union Lori Branch

Directions Contact the business

Mantashyants Entrepreneurs Union Lori Branch Խոշոր գործարարների միություն
Գործարար կապեր Հայաստանում, արտերկրում
Ներդրումային և զարգացման ծրագրեր

🇦🇲🇨🇦 ՏՈՐՈՆՏՈ․ «ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ» 28-ՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸԿանադայի Տորոնտո քաղաքում կայացավ «Մանթաշյանց» գործարարն...
14/10/2026

🇦🇲🇨🇦 ՏՈՐՈՆՏՈ․ «ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ» 28-ՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի 28-րդ մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառումը համախմբել էր տեղի հայ գործարարներին՝ նշանավորելու ակումբի գործունեության մեկնարկը Տորոնտոյում։

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվեց նոր մասնաճյուղը, տեղի ունեցավ ակումբականների պաշտոնական ընդունելությունն ու անդամակցության հավաստագրերի հանձնումը։

Շնորհավորում ենք Տորոնտոյի մասնաճյուղի բոլոր ակումբականներին և մաղթում արդյունավետ ու հաջողություններով լի գործունեություն։

🇦🇲🇨🇦 «Մանթաշյանց» գործարարների ակումբի 29-րդ մասնաճյուղը բացվեց Մոնրեալում։Հայկական գործարար ցանցի միջազգային ընդլայնում...
14/10/2026

🇦🇲🇨🇦 «Մանթաշյանց» գործարարների ակումբի 29-րդ մասնաճյուղը բացվեց Մոնրեալում։

Հայկական գործարար ցանցի միջազգային ընդլայնումը շարունակվում է՝ այս անգամ Կանադայի Մոնրեալ քաղաքում։

Նոր մասնաճյուղը ևս մեկ կարևոր քայլ է տարբեր երկրներում գործող հայ գործարարներին միավորելու, նոր համագործակցություններ ձևավորելու և Հայաստանի ու Սփյուռքի միջև տնտեսական կապերն ամրապնդելու ճանապարհին։

29 մասնաճյուղ՝ տարբեր քաղաքներում, բայց մեկ միասնական գործարար ցանցում։

«Մենքն ուժեղ է եսից»։

🇦🇲🇺🇸 Նյու Յորքում բացվեց «Մանթաշյանց» գործարարների ակումբի 27-րդ մասնաճյուղը։Հայկական գործարար համայնքի միջազգային ցանցն...
14/10/2026

🇦🇲🇺🇸 Նյու Յորքում բացվեց «Մանթաշյանց» գործարարների ակումբի 27-րդ մասնաճյուղը։

Հայկական գործարար համայնքի միջազգային ցանցն ընդլայնվում է՝ այս անգամ միավորելով Նյու Յորքի հայ գործարարներին։

Մասնաճյուղի պաշտոնական բացման ընթացքում տեղի ունեցավ նոր ակումբականների ընդունելության և անդամակցության հավաստագրերի հանձնման արարողությունը։

Բացման միջոցառումը նաև նոր գործարար ծանոթությունների, համագործակցության հնարավորությունների և հետագա համատեղ նախաձեռնությունների քննարկման առիթ դարձավ։

Նյու Յորքը ևս միացավ «Մանթաշյանցի» միջազգային գործարար ցանցին՝ ամրապնդելով Հայաստանի և Սփյուռքի գործարար կապերը։

27 մասնաճյուղ՝ մեկ գաղափարի շուրջ. «Մենքն ուժեղ է եսից»։

🇺🇸 Վաշինգտոնում բացվեց «Մանթաշյանցի» 26-րդ մասնաճյուղըԲացման միջոցառմանը մեկ վայրում համախմբվել էին գործարարներ Վաշինգտո...
14/10/2026

🇺🇸 Վաշինգտոնում բացվեց «Մանթաշյանցի» 26-րդ մասնաճյուղը
Բացման միջոցառմանը մեկ վայրում համախմբվել էին գործարարներ Վաշինգտոնից, Հայաստանից և Լոս Անջելեսից՝ ստեղծելով նոր ծանոթությունների, կապերի և տարբեր քաղաքների միջև համագործակցության հնարավորություններ։

Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև հանդիպում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ գործարար համայնքի ներուժը և Հայաստանի ու Սփյուռքի միջև տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները։

Յուրաքանչյուր նոր մասնաճյուղ պարզապես նոր կետ չէ քարտեզի վրա։ Այն ևս մեկ հանգույց է, որի միջոցով հայ գործարարները կարող են գտնել միմյանց, ձևավորել վստահություն և միասին բիզնես անել։
Պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ նաև բիզնես այց դեպի Itaberco պաղպաղակի գործարան, որը պատկանում է հայ գործարարի՝ «Մանթաշյանց» Վաշինգտոնի մասնաճյուղի ակումբականի։

Այսուհետ Վաշինգտոնն էլ «Մանթաշյանցի» բիզնես քարտեզի վրա է։

🌍 «Մանթաշյանց» բիզնես ակումբը բացեց իր 28-րդ մասնաճյուղը՝ Տորոնտոյում։Հայ գործարարների միջազգային ցանցն ընդլայնվում է՝ ս...
12/10/2026

🌍 «Մանթաշյանց» բիզնես ակումբը բացեց իր 28-րդ մասնաճյուղը՝ Տորոնտոյում։

Հայ գործարարների միջազգային ցանցն ընդլայնվում է՝ ստեղծելով նոր հնարավորություններ համագործակցության, գործարար կապերի ամրապնդման և համատեղ նախագծերի իրականացման համար։

Տորոնտոյի մասնաճյուղը ևս մեկ կարևոր հանգույց է, որը միավորում է տեղի հայ գործարարներին Հայաստանի և աշխարհի տարբեր քաղաքներում գործող «Մանթաշյանց» համայնքի հետ։

28 մասնաճյուղ, մեկ միասնական գործարար ցանց և շարունակաբար ընդլայնվող հնարավորություններ։

«Մենքն ուժեղ է եսից»։

«Մանթաշյանց» բիզնես ակումբի 27-րդ մասնաճյուղը բացվեց Նյու Յորքում։ 🇺🇸Շարունակում ենք ընդլայնել մեր միջազգային ներկայությ...
08/10/2026

«Մանթաշյանց» բիզնես ակումբի 27-րդ մասնաճյուղը բացվեց Նյու Յորքում։ 🇺🇸

Շարունակում ենք ընդլայնել մեր միջազգային ներկայությունը՝ այս անգամ միավորելով հայ գործարարներին աշխարհի խոշորագույն բիզնես կենտրոններից մեկում։

Նոր մասնաճյուղը ևս մեկ հնարավորություն է Հայաստանի և Սփյուռքի գործարարների միջև կապերն ամրապնդելու, նոր գործընկերություններ ձևավորելու և համատեղ բիզնես նախագծեր իրականացնելու համար։

27 մասնաճյուղ՝ մեկ միասնական հայկական գործարար ցանց։

«Մանթաշյանց» բիզնես ակումբը շարունակում է ընդլայնել իր միջազգային ներկայությունը՝ բացելով իր 26-րդ մասնաճյուղը Վաշինգտոն...
06/10/2026

«Մանթաշյանց» բիզնես ակումբը շարունակում է ընդլայնել իր միջազգային ներկայությունը՝ բացելով իր 26-րդ մասնաճյուղը Վաշինգտոնում 🇺🇸

Նոր մասնաճյուղը ևս մեկ հնարավորություն է ԱՄՆ-ում գործող հայ գործարարներին միավորելու, նոր գործարար կապեր ստեղծելու և Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության հնարավորություններն ընդլայնելու համար։

Վաշինգտոնի մասնաճյուղով «Մանթաշյանց»-ի միջազգային ցանցին միանում է ևս մեկ կարևոր գործարար կենտրոն՝ ստեղծելով նոր հնարավորություններ ակումբականների համար տարբեր շուկաներում։ 🤝

«ՄԵՆՔ»-ն ուժեղ է «ԵՍ»-ից։

Այսօր հաջողությունը որոշվում է ոչ միայն նրանով, թե ինչ գիտեք, այլև՝ թե ում հետ եք կառուցում ձեր ճանապարհը։Ուժեղ շրջապատը...
26/09/2026

Այսօր հաջողությունը որոշվում է ոչ միայն նրանով, թե ինչ գիտեք, այլև՝ թե ում հետ եք կառուցում ձեր ճանապարհը։

Ուժեղ շրջապատը պարզապես կապեր չեն․ այն ազդեցություն, նոր հնարավորություններ և աճ ստեղծող կապիտալ է։

Նոյեմբերի 8-ին Մարգուլան Սեյսեմբայը Երևանում կներկայացնի թեման՝

💡 «Ինչպես կառուցել կապեր, որոնք ուժեղացնում են ազդեցությունը, կարիերան և բիզնեսը»

Կխոսենք այն մասին, թե ինչպես գիտակցված ձևավորել մասնագիտական շրջապատ, կառուցել ամուր հարաբերություններ և սոցիալական կապիտալը վերածել իրական հնարավորությունների՝ բիզնեսում և կարիերայում։

Ինչպե՞ս ուժեղ շրջապատն օգնում է՝
• ավելի արագ լուծել բարդ խնդիրները,
• հասնել անհրաժեշտ մարդկանց և որոշում կայացնողներին,
• ստեղծել նոր գործընկերություններ,
• ուժեղացնել ազդեցությունը և բացել աճի նոր հնարավորություններ։

📚 Մարգուլան Սեյսեմբայ
Գործարար, ներդրող, Allosta AI-first էկոհամակարգի հիմնադիր

📆 Նոյեմբերի 8
🕕 18:00
📍 Երևան | Prime Hall
🇷🇺 Միջոցառման լեզուն՝ ռուսերեն
⏳ Տևողությունը՝ 3 ժամ

🎟 Տոմսերը՝

Professional — 58 000 դրամ
Business — 78 000 դրամ
Premium — 98 000 դրամ
VIP / All Inclusive — 520 000 դրամ

👉 Տոմսերի ձեռքբերում և մանրամասներ՝
https://mantashyants.org/hy/events/show/margulan-seissembai-in-yerevan

❗️Տեղերի քանակը սահմանափակ է։

📞 Հարցերի համար՝ +374 33 26 92 81
Գլխավոր հովանավոր՝ 𝗙𝗹𝗮𝘀𝗵 ընկերություն։

24/08/2026
Այս անգամ Մանթաշյանց Լոռիի ակումբականները մեկ հարկի տակ էին հավաքվել՝ խոսելու բիզնեսում հաճախ թերագնահատվող, բայց կարևոր...
24/08/2026

Այս անգամ Մանթաշյանց Լոռիի ակումբականները մեկ հարկի տակ էին հավաքվել՝ խոսելու բիզնեսում հաճախ թերագնահատվող, բայց կարևոր գործոնի՝ անձի բրենդի մասին։

Հանդիպման հյուրը Աննա Սալոմեն էր՝ մարքեթինգի մասնագետ և անձնական բրենդինգի էքսպերտ։

💬 Հանդիպման ընթացքում քննարկեցինք՝ ինչպես ձևավորել ուժեղ անձի բրենդ, ճիշտ դիրքավորվել, կառուցել վստահություն և սեփական անունը դարձնել բիզնեսի զարգացման լրացուցիչ ռեսուրս։

Խոսեցինք ոչ միայն տեսանելի լինելու, այլև ճիշտ ընկալում ձևավորելու, հեղինակության և հետևողական հաղորդակցության մասին։

Մանթաշյանցում շարունակում ենք ստեղծել միջավայր, որտեղ գործարարները ոչ միայն նոր կապեր են ձևավորում, այլև ստանում են գիտելիք ու գործիքներ՝ իրենց և իրենց բիզնեսը զարգացնելու համար։

Address

Vanadzor

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mantashyants Entrepreneurs Union Lori Branch posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mantashyants Entrepreneurs Union Lori Branch:

Shortcuts

Share