Vecankyun/Վեցանկյուն

Vecankyun/Վեցանկյուն Բիզնես դասընթացներ
Սոցիալական ձեռնարկատիրություն

«ՎԵՑԱՆԿՅՈՒՆ» Բիզնես խորհրդատվական ընկերությունը, որպես իրավաբանական անձ գործունեություն է ծավալում 2017թ-ի հունվարից։
Սակայն կազմակերպության փորձագետները ոլորտում են՝ 10 տարուց ավել։

Հիմնական ուղղությունները վեցն են, որտեղից էլ ծագել է անվանումը՝ «Վեցանկյուն»։

Հիմնադիր Վլադիմիր Սահակյանը 2009թ-ից աշխատել է բանկային համակարգում՝
2012թ-ից ՓՄՁ Զարգացման Ազգային Կենտրոն հիմնադրամում, որպես ֆինանսական փորձագետ և սկսնակների գծով պատասխանատու
2013թ-ից ՀՀ Կենտրոնական Բանկում, Վիճ․ վարչության միկրոտվյալների շտեմարան ծրագրում, որպես տնտեսագետ-վերլուծաբան
2018թ-ի օգոստոսից «Մերձավոր Արևելք Հայաստան» Հիմնադրամում, որպես Սոցիալական Ձեռներեցության (ՍՁ) Փորձագետ

Ունե՞ք լավ բիզնես գաղափար կամ գործող բիզնես, բայց պետք է այն ներկայացնեք ներդրողին։Մի քանի էջանոց ճիշտ կառուցված ներկայա...
15/09/2026

Ունե՞ք լավ բիզնես գաղափար կամ գործող բիզնես, բայց պետք է այն ներկայացնեք ներդրողին։

Մի քանի էջանոց ճիշտ կառուցված ներկայացումը կարող է որոշիչ դեր ունենալ։

Սա է Pitch Deck-ը՝ ներդրումային ներկայացումը։

Այն սովորաբար ներառում է՝
▫️ բիզնեսի գաղափարը
▫️ առկա խնդիրը և լուծումը
▫️ ապրանքը կամ ծառայությունը
▫️ շուկան
▫️ բիզնես մոդելը
▫️ մրցակցային առավելությունները
▫️ ֆինանսական կանխատեսումները
▫️ անհրաժեշտ ներդրումը
▫️ թիմը։

📌 Pitch Deck-ի նպատակը միայն տեղեկատվություն ներկայացնելը չէ։

Դրա նպատակը ներդրողին հետաքրքրելն է և պատասխանել ամենակարևոր հարցին՝

«Ինչո՞ւ պետք է ներդնեմ հենց այս բիզնեսում»։

Լավ գաղափարը կարևոր է։
Բայց ներդրողին այն ճիշտ ներկայացնելը՝ ոչ պակաս կարևոր։

Revenue — հասույթ (выручка) 📈Revenue-ն բիզնեսի վաճառքից ստացված ընդհանուր հասույթն է՝ նախքան ծախսերը հանելը։Օրինակ՝ եթե ...
08/09/2026

Revenue — հասույթ (выручка) 📈

Revenue-ն բիզնեսի վաճառքից ստացված ընդհանուր հասույթն է՝ նախքան ծախսերը հանելը։

Օրինակ՝ եթե մեկ ամսում վաճառել եք 10 մլն դրամի ապրանք, ապա ձեր Revenue-ն 10 մլն դրամ է։

Բայց սա դեռ շահույթ չէ։

Այդ 10 մլն-ից պետք է վճարեք՝
▫️ ապրանքի ինքնարժեքը
▫️ աշխատավարձերը
▫️ վարձակալությունը
▫️ հարկերը
▫️ մարքեթինգը
▫️ այլ ծախսեր։

📌 Ուստի միայն վաճառքի ծավալը մեծացնելը դեռ չի նշանակում, որ բիզնեսը ավելի շահութաբեր է դարձել։

Revenue-ն ասում է՝ որքան վաճառեցիք։ Profit-ը՝ որքան մնաց։

Եթե ցանկանում եք հասկանալ ձեր բիզնեսի իրական ֆինանսական պատկերը, Վեցանկյունը միշտ պատրաստ էր օգնել։

02/09/2026
Շատերը կարծում են, թե թղթի վրա գրանցված շահույթը երաշխավորում է բիզնեսի անվտանգությունը։ Իրականում տասնյակ ընկերությունն...
28/08/2026

Շատերը կարծում են, թե թղթի վրա գրանցված շահույթը երաշխավորում է բիզնեսի անվտանգությունը։ Իրականում տասնյակ ընկերություններ թղթերով շահութաբեր են, բայց փակվում են, որովհետև ժամանակին չեն կարողանում վճարել աշխատավարձերն ու հարկերը։

Պատճառը Cash Flow-ի (Դրամական հոսքերի) սխալ կառավարումն է։

🔍 Ի՞նչ տարբերություն.

Շահույթը (Profit) ցույց է տալիս բիզնեսի արդյունավետությունը թղթի վրա։

Cash Flow-ն ցույց է տալիս, թե որքան իրական գումար ունեք հաշվին հենց այս պահին։

📌 Օրինակ․

Վաճառել եք 10 մլն դրամի ապրանք, բայց հաճախորդը վճարելու է 60 օր հետո։ Թղթերով շահույթ ունեք, բայց այսօրվա աշխատավարձը վճարելու համար փող չկա։ Ահա սա է «դրամարկղային ճեղքվածքը» (Cash Gap)։

🎯 Ինչո՞ւ է այն կենսական․
✅ Կանխում է ֆինանսական ճգնաժամերը

✅ Ապահովում է անխափան վճարումներ

✅ Թույլ է տալիս կայացնել ճիշտ կառավարչական որոշումներ

⚠️ Շահույթը բիզնեսի նպատակն է, բայց Cash Flow-ն դրա «թթվածինն» է։

💬 Իսկ դուք վարո՞ւմ եք Cash Flow-ի աղյուսակ, թե՞ հետևում եք միայն շահույթին։ Գրեք մեկնաբանություններում։ 👇

#Ֆինանսներ #ԲիզնեսԿառավարում #ՖինանսականՊլանավորում

AI-ն արդեն փոխում է աշխատաշուկան, և որոշ մասնագիտություններն ավելի արագ են զգում այդ փոփոխությունը, քան մյուսները։Տվյալն...
25/08/2026

AI-ն արդեն փոխում է աշխատաշուկան, և որոշ մասնագիտություններն ավելի արագ են զգում այդ փոփոխությունը, քան մյուսները։

Տվյալների մուտքագրում, մեքենագրում, պարզ հեռախոսային սպասարկում, գանձապահություն և մեխանիկական գրասենյակային աշխատանքներ․ այս ոլորտներում ավտոմատացումը արդեն մեծ դեր ունի։

Բայց սա չի նշանակում, որ մարդն այլևս պետք չէ։

Փոխվում է աշխատանքի ձևը, և ավելի պահանջված են դառնում այն մասնագետները, որոնք կարողանում են մտածել, վերլուծել, ստեղծել և աշխատել նոր տեխնոլոգիաների հետ։

👉 Սահիր կարուսելը և տես՝ որ մասնագիտություններն են ամենաշատը փոփոխվում։

Իսկ քո մասնագիտությունը որքանո՞վ է պաշտպանված AI-ից։ Գրիր մեկնաբանությունում 👇

22/08/2026

🐜 Vecankyun Business Consulting Company
🌐 Vecankyun.com
📧 [email protected]
📞+37493216370/+37495216370

16/08/2026

🐜 Vecankyun Business Consulting Company
📞+37493215370/+37495216370
📧 [email protected]
🌐 Vecankyun.com

10/08/2026

Vecankyun Business Consulting Company 🐜
🌐 vecankyun.com
📞+37493216370/+37495216370
📧 [email protected]

Քո մասնագիտությունը այս ցանկում կա՞։Ահա 5 մասնագիտություն, որոնք AI-ը դեռ երկար չի կարող փոխարինել։🧑‍⚕️ Բուժաշխատողներ Տ...
06/08/2026

Քո մասնագիտությունը այս ցանկում կա՞։
Ահա 5 մասնագիտություն, որոնք AI-ը դեռ երկար չի կարող փոխարինել։
🧑‍⚕️ Բուժաշխատողներ
Տեխնոլոգիաները օգնում են, բայց հիվանդի առողջության համար պատասխանատվությունը մնում է բժշկի վրա։
🧑‍🏫Մանկավարժներ
Գիտելիքը կարելի է փոխանցել առցանց, բայց ոգեշնչել, դաստիարակել և ուղղորդել կարող է միայն մարդը։
🧑‍🔧🧑‍🏭 Վարպետներ եւ արհեստավորներ
Այս աշխատանքները պահանջում են փորձ, ճշգրտություն և տեղում լուծումներ, որոնք դժվար է ավտոմատացնել։
🧑‍💼 Հոգեբաններ և սոցիալական աշխատողներ
Մարդուն լսելու, հասկանալու և աջակցելու համար ապրումակցում ու ջերմություն է պետք, իսկ AI-ը կարող է միայն խորհուրդ տալ։ Վստահությունն ու մարդու զգացմունքները հասկանալը մնում են մարդկային արժեք։
🧑‍💻 Բիզնես խորհրդատուներ, վաճառքի և բանակցությունների մասնագետներ
Բիզնեսում կարևոր է ոչ միայն հաշվարկը, այլև վստահությունը, ռազմավարությունը, շփումը և ճիշտ որոշումը։
Նրանք ովքեր կկարողանան համադրել փորձը վերլուծությունն ու AI գործիքները, կդառնան ավելի պահանջված։

Address

Vanadzor
2002

Alerts

Be the first to know and let us send you an email when Vecankyun/Վեցանկյուն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vecankyun/Վեցանկյուն:

Shortcuts

Share