«Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակ

«Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակ Հաշվապահ I Հաշվապահական ծառայություններ Վանաձորում

«Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակը հիմնադրվել է 2013 թվականի մայիսի 15-ին Վանաձոր քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:

28/07/2026
Դիպլոմների հանձման արարողությունը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղումՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնա...
24/07/2026

Դիպլոմների հանձման արարողությունը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Տոնական օրն սկսվեց Հայաստանի հանրապետության և Պոլիտեխնիկի օրհներգներով։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Արմեն Խառատյանը․
-Այս տարի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղն ունեցել է աննախադեպ՝ շուրջ 200 շրջանավարտ՝ ավագ դպրոցից, բակալավրիատից և մագիստրատուրայից։ Հատկանշական է, որ նրանք կրթություն են ստացել ժամանակակից տեխնոլոգիական միջավայրում, որտեղ կենտրոնացած են ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, Վանաձորի մասնաճյուղը և մեր գործընկեր կազմակերպությունները, որոնցում մեր շատ ուսանողներ սովորելուն զուգահեռ, կարողացել են աշխատել և իրագործել իրենց աշխատանքային կարիերան։
-Սիրելի, շրջանավարտներ, շնորհավորում ենք Ձեզ, այս կարևոր և հիշարժան օրվա առթիվ։ Այն խորհրդանշում է ոչ միայն ուսումնառության մի կարևոր փուլի ավարտը, այլև՝ նոր ճանապարհի սկիզբը, որտեղ ձեզ սպասում են նոր նպատակներ և նոր հնարավորություններ։

Պարոն Խառատյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսորադասախոսական կազմին՝ տարիներ շարունակ նվիրված աշխատանքի, կրթության և արժեքավոր գիտելիքներ փոխանցելու համար։

Մեր բուհի կարևորագույն ձեռքբերումներից մեկը գործատուների հետ ձևավորված ամուր և շարունակաբար ընդլայնվող գործընկերային կապերն են։ Այդ համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ ոչ միայն որակյալ կրթություն, այլև ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին, մասնակցել մասնագիտական պրակտիկաների և զարգացնել իրենց հմտությունները։ Մասնաճյուղի հարգարժան գործընկերները եկել էին կիսելու մեր շրջանավարտների այս կարևոր և հիշարժան օրը և ողջույնի, շնորհավորանքի խոսքով հանդես եկան՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի կառավարչի տեղակալ Արման Մամաջանյանը, «Բիզնես Աջակից» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սեդա Ղազարյանը, «Մայքրոչիփ Արմենիա» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի պատասխանատու, ավագ ինժեներ Էլեոնորա Մաթևոսյանը։

Տոնական միջոցառումը զարդարեցին Վանաձորի «Տաթև» արվեստի կենտրոնի տաղանդավոր սաները իրենց անզուգական և եթերային պարով։ Նշենք, որ «Տաթև» արվեստի կենտրոնի հիմնադիր տնօրենն է բազմավաստակ Ֆլորա Ասոյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ պարուհի Տաթևիկ Գալստյանը։
Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին Մասնաճյուղի տնօրեն, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Խառատյանը և Ուսումնամեթոդական բաժնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Միքայել Նաջարյանը։

Սիրելի՛ շրջանավարտներ, թող այս դիպլոմը դառնա ձեր մասնագիտական ուղու վստահելի ուղեկիցը, նոր հնարավորությունների և մեծ ձեռքբերումների մեկնակետը։

21/07/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։ Միջոցառման նպատակն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության միջոցով ապահովել ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությունը։ Որոշմամբ սահմանվել են փոխհատուցման տրամադրման չափերը, կարգը, շահառուների շրջանակը և դիմումների ներկայացման ժամկետները։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#ջերմատնայինտնտեսություն #սուբսիդավորում #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/jermatnayin-tntesvouthyvounnerin-tramadrvvogh-varkeri-tvokvosadrvouyqneri-svoubsidavvorman-nvor

🔊 Հարգելի՛ գործընկերներ.ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվակ...
21/07/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման կարգը։
Հաշվետվությունը ներկայացնելու են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Սահմանվել են նաև հաշվետվության ներկայացման պարբերականությունը և լրացման առանձնահատկությունները։ Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 3-ից։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#ՏՏ #վիճակագրականհաշվետվություն #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/teghekatvakan-tekhnvolvogianeri-ev-teghekatvakan-tsarayvouthyvounneri-masin-nvor-vitchakagrakan

21/07/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ բարձրացվել է հարկային պարտավորության դադարման համար սահմանված շեմը, որը չգերազանցող գումարներով չկատարված հարկային պարտավորությունները դրանց կատարման վերջնաժամկետից որոշակի ժամանակ անց դադարում են։ Փոփոխությունը չի կիրառվում օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սնանկության վարույթում գտնվող հարկ վճարողների նկատմամբ։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#հարկայինպարտավորություն #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/harkayin-partavvorvouthyvounneri-dadarman-sahmanachapheri-phvophvokhvouthyan-masin

21/07/2026

🔊 Հարգելի՛ գործընկերներ.

«Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, սահմանվել է, որ գնահատման գործունեության իրականացնողները փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր մուտք են գործելու «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով և ծրագրում մուտքագրելու են անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ օրենքով սահմանված տվյալները։ Իսկ անշարժ գույքի գնահատման` օրենքով սահմանված պարտադիր դեպքերում ծրագրում մուտքագրվելու են նաև անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները։
Միաժամանակ, սահմանվել են նաև գնահատողների որակավորման նոր պահանջներ և կանոններ։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։

📞 Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։
————————————————————
#Գնահատմանգործունեություն #անշարժգույքիգնահատում #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/phvophvokhvouthyvounner-gnahatman-gvortsvounevouthyan-volvortvoum

🍑🍷 ԱՐՏԱՀԱՆՈ՞ՒՄ ԵՔ ՀՀ-ԻՑ։ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ՁեզԵթե Ձեր ընկերությունը կամ ԱՁ-ն Հայաստանից արտահանում է թար...
09/07/2026

🍑🍷 ԱՐՏԱՀԱՆՈ՞ՒՄ ԵՔ ՀՀ-ԻՑ։ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ Ձեզ
Եթե Ձեր ընկերությունը կամ ԱՁ-ն Հայաստանից արտահանում է թարմ մրգեր, խաղողի գինի, բրենդի, հանքային ջուր, պտղահատապտղային գինի, չորացրած մրգեր/բանջարեղեն կամ իշխան ու թառափ ձուկ, ապա կարող եք դիմել կառավարության դրամական փոխհատուցման ծրագրին։
✅ Ովքե՞ր կարող են դիմել - ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, ԱՁ-ները և ֆիզիկական անձինք, որոնք 2026 թ. հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը արտահանել են վերոնշյալ արտադրանքը։
💰 Ինչքա՞ն է փոխհատուցումը - Կախված ապրանքատեսակից՝ 150-ից մինչև 1350 դրամ՝ ըստ քաշի կամ ծավալի միավորի (օրինակ՝ ծիրան՝ 200 դր/կգ, կոնյակ՝ 830 դր/լիտր, թառափի ձուկ՝ 1350 դր/կգ)։
📅 Կարևոր ժամկետներ - Դիմումներն ընդունվում են ամսական պարբերականությամբ, բայց ոչ ուշ, քան 2026 թ. սեպտեմբերի 1-ը։
📝 Ինչպե՞ս դիմել - Դիմումը (անհրաժեշտ փաստաթղթերով) ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարությունը 12 աշխատանքային օրում ուսումնասիրում է դիմումը, և հաստատման դեպքում 5 աշխատանքային օրում գումարը փոխանցվում է Ձեր հաշվեհամարին։
Սա հնարավորություն է բարձրացնելու Ձեր արտադրանքի մրցունակությունը արտաքին շուկաներում և նվազեցնելու արտահանման ծախսերը։

✍️ Հունիսի 23-ին հյուրընկալել էինք Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մեր գործընկերներին։🤝 Շնորհակալ ենք վստահության և հ...
26/06/2026

✍️ Հունիսի 23-ին հյուրընկալել էինք Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մեր գործընկերներին։

🤝 Շնորհակալ ենք վստահության և համագործակցության համար։

🚨 ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՁեր բիզնեսը պատրա՞ստ է նոր պահանջներին։Հարկային օրենսդրության փոփոխութ...
25/06/2026

🚨 ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ՝
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձեր բիզնեսը պատրա՞ստ է նոր պահանջներին։
Հարկային օրենսդրության փոփոխությունները կարող են ազդել Ձեր գործունեության, հարկային պարտավորությունների և հաշվապահական հաշվառման վրա։

✅ Հարկային խորհրդատվություն,
✅ Հաշվապահական սպասարկում,
✅ Հարկերի և վճարների հաշվարկ,
✅ Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
✅ Աջակցություն օրենսդրական փոփոխությունների կիրառման հարցերում:

📌 Մի՛ սպասեք վերջին պահին։ Ստացե'ք մասնագիտական խորհրդատվություն և խուսափե'ք հնարավոր ռիսկերից։

📈 «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակ` Ձեր աջակիցը բիզնեսում

☎️ 077 723995
📍 ք․ Վանաձոր, Տիգրան Մեծ 20

#Հաշվապահություն #ՀարկայինՓոփոխություններ #ԲիզնեսԱջակից #ՀարկայինԽորհրդատվություն #Բիզնես #Հաշվապահ

22/06/2026

Address

Տիգրան Մեծ 20
Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

093723995

Alerts

Be the first to know and let us send you an email when «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակ:

Shortcuts

Share