22/09/2026
ARM/ENG
📌🌱 Սեպտեմբերի 8-16-ը «Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենի անվտանգության բարելավման» (CAFSEP) ծրագրի շրջանակում Շիրակի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում իրականացվել են գյուղատնտեսական գործելակերպերի գործնական դասընթացներ։
🚜 Դասընթացների ընթացքում պտղահատապտղատու այգիների և ջերմատների պայմաններում մասնակիցներին գործնականում ներկայացվել են ընթացիկ խնամքի հիմնական աշխատանքները՝ կանաչ հատումներ և սաղարթի նոսրացում, միջշարքերի և միջառային տարածքների փխրեցում, մոտոբլոկների և կցվող գործիքների կիրառություն, բույսերի բուժման աշխատանքներ և բաքային խառնուրդների ճիշտ պատրաստում, ինչպես նաև սնուցման և պարարտացման տարբեր եղանակներ՝ ներառյալ կաթիլային ոռոգման համակարգի կիրառումը։
📍 Գործնական դասընթացներն անցկացվել են Շիրակի մարզի Ամասիա, Ազատան, Ձիթհանքով, Հոռոմ և Նոր Կյանք, ինչպես նաև Տավուշի մարզի Խաշթառակ, Գանձաքար, Հաղթանակ, Դեբեդավան և Թեղուտ բնակավայրերում։
🎯 Գործնական ուսուցման միջոցով դասընթացները նպաստում են գյուղատնտեսական գիտելիքների կիրառմանը տեղում՝ խթանելով ավելի արդյունավետ, կայուն և կլիմայական փոփոխություններին հարմարվող գյուղատնտեսական գործելակերպերի կիրառումը։
🤝«Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման (CAFSEP)» ծրագիրը ֆինանսավորվում է ԱԶԲ-ի միջոցով Ճապոնիայի՝ Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հիմնադրամի (JFPR) կողմից։ Իրականացնող մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ որպես խորհրդատվական ինստիտուտ հանդես է գալիս Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)։
Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Ծրագիրը կենտրոնանալու է Շիրակի և Տավուշի մարզերի վրա։ Վերջնարդյունքն է բարձրացնել ընտրված գյուղական համայնքների և տնային տնտեսությունների կլիմայական հարմարվողականությունը։
📌🌱 From 8 to 16 September, practical agricultural training sessions were conducted in a number of settlements across Armenia’s Shirak and Tavush regions under the Climate-Adaptive Food Security Enhancement Project (CAFSEP).
🚜 The hands-on sessions covered essential practices for the current management of fruit and berry orchards and greenhouses, including green pruning and canopy thinning, inter-row and intra-row soil loosening, the use of motor cultivators and attached equipment, crop treatment and proper preparation of tank mixtures, as well as different methods of plant nutrition and fertilisation, including application through drip irrigation systems.
📍 The practical trainings were held in Amasia, Azatan, Dzithhankov, Horom and Nor Kyank in Shirak, and Khashtarak, Gandzakar, Haghtanak, Debedavan and Teghut in Tavush.
🎯 Through practical, field-based learning, the sessions support the application of agricultural knowledge on the ground and promote more efficient, sustainable and climate-adaptive farming practices.
🤝“Climate-Adaptive Food Security Enhancement Project (CAFSEP)” is financed through Asian Development Bank (ADB) by Japan Fund for Prosperous and Resilient Asia and the Pacific (JFPR). Ministry of Economy of the Republic of Armenia acts as implementing agency, while World Food Programme (WFP) serves as technical advisory institution.
aims to support Government of Armenia in strengthening resilience of agricultural livelihoods and improving food security in rural areas highly vulnerable to climate change impacts. Focus areas include Shirak and Tavush marzes. Final objective is to enhance climate adaptability of selected rural communities and households.