15/02/2026
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝
1․ Հիմնվելով էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում տեղի ունեցած պատահարների վերլուծության վրա, ներդնել ընկերության մասնագետների բազմամյա փորձը, գիտելիքները և հմտությունները՝ նպաստել էներգատեղակայանքների հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմանը, ինչպես նաև մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին հասցվող վնասի պատճառմամբ դեպքերի կանխարգելմանը և առկա ռիսկերի նվազեցմանը
2․ Խորհրդատվությունների միջոցով նպաստել էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում գործող իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավագիտակցության բարձացմանը՝ կապված էներգետիկայի ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի շրջանակներում իրենց իրավունքների և պարտականությունների կատարման հետ։
3․ Համագործակցելով էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանաց հետ դառնալ անկախ և վստահելի գործընկեր B2B շուկայում։