11/06/2019
English text below!
Երիտասարդների տունը ձեր աջակցության կարիքն ունի 📣
ԵՆԿ-ի և Երիտասարդների տան սիրելի ընկերներ, կյանքեր փոխող այս հաստատության ապագան այժմ կախված է ձեզանից: Խնդրում ենք հետևեք հղմանը և օգնեք մեզ հայթհայթել միջոցներ, որպեսզի կարողանանք շարունակել փոփոխություններ բերել այս հրաշալի երիտասարդների կյանքում: 🏡🚶 🚶
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն սկսում է քրաուդֆանդինգի արշավ՝ «Երիտասարդների տան»` Գյումրիում առաջին բաց երիտասարդական կենտրոնի 2019 թվականի գործունեության ծախսերը հոգալու համար:
Երիտասարդների տունը Գյումրիի ամենախոցելի թաղամասերում բնակվող 13-ից 18 տարեկան երիտասարդների առջև իր դռներն առաջին անգամ բացել է 2018 թվականի մայիսին՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Գյումրու քաղաքապետարանի և բազմաթիվ առատաձեռն անհատների աջակցությամբ: Տարեկան այն փոխում է ավելի քան 600 երիտասարդի կյանք՝ մատուցելով տարատեսակ մասնագիտացված երիտասարդական ծառայություններ, որոնց մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այցելելով Երիտասարդների տան պաշտոնական էջ:
Վերջին 6 ամիսների ընթացքում՝ կենտրոնի գործունեության համար տրամադրված նախնական ֆինանսական միջոցների սպառումից հետո, ԵՆԿ-ն ֆինանսավորել է կենտրոնի ծախսերը կազմակերպության խնայողությունների հաշվին՝ հավատալով մեր գործի կարևորությանը և մշտապես ստանալով մեր շահառուների, իրենց ընտանիքների և այլ շահագրգիռ կողմերի դրական և մոտիվացնող արձագանքները: Սակայն, դժբախտաբար, մենք հնարավորություն չունենք ինքնաֆինանսավորելու կենտրոնը տևական ժամանակով:
Ձեր նվիրաբերած ցանկացած լուման կենսական նշանակություն ունի կենտրոնի համար։
Նվիրատվությունների համար այցելեք մեր քրաուդֆանդինգի արշավի էջը՝ 👉https://fundrazr.com/c1TRK2?ref=ab_b7ieP0_ab_8EOrnEkOshG8EOrnEkOshG
-------------------
The Youth House needs your support!!! 📣📣
Dear friends of YIC and the Youth House, the future of this live-changing institution now relays on your support. Please follow and link and help us raise funds to continue making a difference in the lives of these amazing youngsters. 🏡🚶 🚶
Gyumri “Youth Initiative Centre” NGO is starting a crowdfunding campaign to contribute to the operational costs of the “Youth House”: the first open youth centre in Gyumri in 2019.
The “Youth House” has first opened its doors to 13-18 year-old young people from most vulnerable neighbourhoods of Gyumri in May 2018 with the support of the European Union funding, Gyumri municipality and many generous private sponsors. Yearly it changes lives of over 600 youngsters, providing variety of professional youth services which you can learn about on the Youth House official page.
For the recent 6 months, after the initial funding for centre’s operations came to end, YIC has been financing the operations of the centre from it’s reserve funds, believing in the importance of what we do and constantly receiving positive and motivating feedback from our beneficiaries, their families and other stakeholders. But unfortunately we cannot afford self-funding the centre for too long.
Each donation of any amount is of vital importance for the Centre.
For donation please visit our crowdfunding campaign page:👉https://fundrazr.com/c1TRK2?ref=ab_b7ieP0_ab_8EOrnEkOshG8EOrnEkOshG
Over 44% of youth in Gyumri, Armenia live in poor conditions. The Open Youth House was created to assist youngsters in their day to day struggles. Help us in raising funds to keep our newly opened Youth House operational for 2019. Every bit helps.