03/09/2026
Ֆինանսական ճեղքվածքների պատճառը հաճախ ոչ թե վատ շուկան է, այլ բիզնեսի ներսում թույլ ֆինանսական կառավարումը։
5 հիմնական սխալները, որոնք կարող են բիզնեսը կանգնեցնել լուրջ ֆինանսական խնդիրների, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ սնանկացման առաջ․
1️⃣ Ինքնարժեքի թերի հաշվարկ
Անտեսվում են վարչական, գործառնական և այլ թաքնված ծախսերը, ինչի արդյունքում ապրանքը վաճառվում է՝ առանց իրական շահույթ ապահովելու։
2️⃣ Շահույթի և Cash Flow-ի շփոթում
Թղթի վրա գրանցված շահույթը դեռ չի նշանակում, որ գումարը հասանելի է։ Կանխիկը կարող է «սառած» լինել չվճարված հաշիվներում և ուշացած դեբիտորական պարտքերում։
3️⃣ Բիզնեսի և անձնական ֆինանսների խառնում
Ընկերության հաշվից անձնական ծախսեր կատարելը խեղաթյուրում է բիզնեսի իրական ֆինանսական պատկերը և դժվարացնում արդյունավետ կառավարումը։
4️⃣ Փաստաթղթավորման ձգձգում
Ֆինանսական փաստաթղթերի ժամանակին չձևակերպումը կարող է հանգեցնել հարկային խնդիրների, տույժերի և լրացուցիչ չնախատեսված ծախսերի։
5️⃣ Օրենսդրական փոփոխությունների անտեսում
Հարկային և այլ ֆինանսական պահանջների փոփոխություններին չհետևելը կարող է բերել չնախատեսված պարտավորությունների և ֆինանսական կորուստների։
📍 Ռոստոմի 30
📞 +374 96 33 33 65