ProReca

ProReca ProReCa ընկերությունը զբաղվում է ռեստորանների՝ բարձր որակի կոմպլեքս ծառայությունների մատուցմամբ։
📞+374 44 07 03 44
UAE 📞 97150 475 6344

ProReCa ընկերությունը, հիմնադրվելով 2019 թվականին, հասցրել է առաջատար դիրք զբաղեցնել շուկայում․ այն կոչված է զբաղվելու ռեստորանների՝ բարձր որակի կոմպլեքս ծառայություններ մատուցմամբ։

29/04/2026

Office drama of the day 😂😈

28/04/2026

We started with a blank page…
and ended with Zula - a new language of Armenian luxury dining in Yerevan.

From concept architecture to brand identity, every detail designed to be felt, not explained.

Created by Proreca Agency.

Այսօր Samurai-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը 😍Արդեն շուրջ 3 տարի է, ինչ միասին անցնում ենք զարգացման, նոր գաղափարների ո...
20/04/2026

Այսօր Samurai-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը 😍

Արդեն շուրջ 3 տարի է, ինչ միասին անցնում ենք զարգացման, նոր գաղափարների ու հաջողությունների ճանապարհը։ Samurai-ի աճը մեր համատեղ աշխատանքի լավագույն արդյունքն է, և մենք իսկապես գնահատում ենք այս վստահությունն ու համագործակցությունը։

Թող առաջիկա տարիները լինեն ավելի մեծ հաղթանակներով, նոր բարձունքներով և առաջընթացով։

Շնորհավոր 20-ամյակդ, Samurai ❤️

20/04/2026

A menu is the first impression of your restaurant, the reflection of your brand identity, and the silent seller working for you every single day.

From structure and psychology to typography, color, and storytelling — we design menus that don’t just look good, but guide your guests’ choices and help increase your revenue.

In the restaurant business, your menu is not just design — it’s strategy.

📩 DM us to create a menu that speaks before your staff does.

🎬 Դարձի՜ր մեր բրենդի դեմքը:Մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք բրենդ ամբասադոր, ով կմասնակցի ֆոտո և վիդեո նկ...
06/04/2026

🎬 Դարձի՜ր մեր բրենդի դեմքը:

Մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք բրենդ ամբասադոր, ով կմասնակցի ֆոտո և վիդեո նկարահանումներին և կներկայացնի այն։

Եթե սիրում ես աշխատել տեսախցիկի հետ, ապա այս հնարավորությունը քեզ համար է 👇

📩 Ուղարկի՜ր CV-ն ու տեսահոլովակը հետևյալ էլ. հասցեին՝
[email protected]

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍Շարունակելով մեր շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք Ամալյա Ավետիսյա...
04/04/2026

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍

Շարունակելով մեր շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք Ամալյա Ավետիսյանին՝ Seven Visions Resort & Places, the Dvin-ի event manager-ին ✨

Ամալյան ոլորտում ունի շուրջ 27 տարվա փորձ։ Իր մասնագիտական ուղին սկսել է գանձապահի պաշտոնից՝ Pizza di Roma-ում, այնուհետև դարձել է մենեջեր։ Աշխատել է նաև Giani Club Restaurant Complex-ում՝ որպես գործադիր տնօրեն, և Bellagio Restaurant-ում՝ որպես մենեջեր, իսկ ավելի ուշ միացել է Seven Visions Resort-ի թիմին, որտեղ մինչ այսօր շարունակում է իր հաջող գործունեությունը։

Ամալյան նշում է, որ անչափ սիրում է իր աշխատանքը, կատարում է այն մեծ նվիրումով և առանձնահատուկ կարևորում է փոխադարձ հարգանքը՝ ինչպես թիմում, այնպես էլ գործընկերների հետ 🤍

Նրա կյանքի և աշխատանքի գլխավոր սկզբունքն է՝
«Առողջ մթնոլորտ և դրական էմոցիաներ․ միայն այսպես կարող ենք այդ էներգիան փոխանցել մեր հյուրերին» ✨

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍Շարունակելով մեր շարքը՝ այս անգամ անդրադառնում ենք Շուշանիկ Միրիջա...
30/03/2026

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍

Շարունակելով մեր շարքը՝ այս անգամ անդրադառնում ենք Շուշանիկ Միրիջանյանին՝ գաստրոէնտերոլոգ, Healthy by Dr. Shushanik նախագծի հիմնադրին:

Հարցին, թե ինչպես ծագեց առողջ սննդի առաքման ծառայություն ստեղծելու գաղափարը, Շուշանիկը նշում է, որ այն վաղուց էր իր մտքում։ Ամեն օր աշխատելով այնպիսի պացիենտների հետ, ովքեր սխալ սնվելու հետևանքով ունենում են մարսողական համակարգի տարբեր խնդիրներ, նա հասկացավ, որ կանխարգելումը ոչ պակաս կարևոր է, քան բուժումը։

Բազմաթիվ պացիենտների խնդրանքով Շուշանիկը ստեղծեց երեքանգամյա առողջ սննդի առաքման ծառայություն, որպեսզի մարդիկ կարողանան պահպանել առողջ սննդակարգը և, ինչպես ինքն է ասում, «ի վերջո չդառնան իմ պացիենտը»։

✨ Շուշանիկ Միրիջանյանը այն կանանցից է, ովքեր իրենց գիտելիքով, հոգատարությամբ և տեսլականով ձևավորում են առողջ ապրելակերպի նոր մշակույթ Հայաստանում։

26/03/2026

POV: getting a flower that says everything about you 🌸

A team of girls who empower, support & shine together ✨

Proreca is hiring 😎We’re looking for an experienced Targeting Specialist to join our team.If you know how to drive resul...
25/03/2026

Proreca is hiring 😎
We’re looking for an experienced Targeting Specialist to join our team.
If you know how to drive results, we want to hear from you ✨

📩 Apply now by sending your CV to [email protected]

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍 Շարունակելով մեր շարքը՝ այս անգամ անդրադառնում ենք Անի Թորոսյանին...
23/03/2026

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍
Շարունակելով մեր շարքը՝ այս անգամ անդրադառնում ենք Անի Թորոսյանին, ով հանդիսանում է «Panatsea Bioproducts» և «Panatsea Frozery» բրենդների հիմնադիրը։

Հարցին՝ ինչից սկսվեց նրա գործունեությունը սննդի ոլորտում, Անին նշում է․ «Ամեն ինչ սկսվեց պրոբիոտիկների արտադրությունից, մասնավորապես՝ Նարինե բիոպրոդուկտից, որն էլ բացեց ճանապարհ դեպի HoReCa ոլորտ»։

Անիի խոսքով՝ սննդի ոլորտում հաջող կառավարման համար կարևոր են երեք հիմնական հատկանիշներ՝
պատասխանատվություն, մաքրասիրություն և մարդասիրություն։

Նրա կյանքի կարգախոսներն են․
«Ինչ լինում է, ուրեմն այդպես էր պետք, և միայն ավելի լավի համար է»։
«Սկսած գործը երբեք կիսատ չթողնել»։

Ըստ նրա՝ HoReCa ոլորտը առաջիկա տարիներին զգալի առաջընթաց կունենա Հայաստանում, քանի որ արդեն այսօր ունենք բավականին կայուն և բարձր մակարդակ, ինչը նաև նպաստում է զբոսաշրջության ակտիվացմանը։

✨ Անի Թորոսյանը այն կանանցից է, ովքեր իրենց արժեքներով, նպատակասլացությամբ և աշխատանքով զարգացնում են ոլորտը և ոգեշնչում մյուսներին։

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍Շարունակելով մեր շարքը՝ այս անգամ անդրադառնում ենք Էլինա Բաղդասարյ...
18/03/2026

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍

Շարունակելով մեր շարքը՝ այս անգամ անդրադառնում ենք Էլինա Բաղդասարյանին՝ “Felinger Group”-ի հիմնադիր տնօրենին։

“Felinger Group”-ը ներառում է երեք կառույց՝ Felinger հյուրանոցը, Soft Touch սպա կենտրոնը և Tonir ռեստորանը։

Ըստ Էլինայի՝ բիզնեսը հաջողությամբ կառավարելու համար կարևոր են երեք հիմնական հատկանիշներ՝ բաց լինել նոր գիտելիքների համար, կարողանալ կայացնել նոր որոշումներ և ունենալ ուժեղ էմոցիոնալ ինտելեկտ։

«Սահմանափակումները միայն քո գլխում են» - սա է այն կարգախոսը, որով առաջնորդվում է Էլինան։

Նրա խոսքով՝ իրեն կարող է մոտիվացնել ցանկացած իրավիճակ՝ մոտիվացված աշխատակիցները, լավ գնահատականը, դրական արդյունքները և ստեղծարար գործընթացները, որոնք բերում են նոր ու ոգեշնչող գաղափարների։

✨ Էլինա Բաղդասարյանը այն կանանցից է, ովքեր իրենց մտածողությամբ, առաջնորդությամբ և ստեղծարարությամբ զարգացնում են ոլորտը և ոգեշնչում մյուսներին։

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍Մեր շարքի հաջորդ հերոսուհին Շաղիկ Տեր-Վարդանյանն է՝ «Shaghig» ռեստ...
17/03/2026

Կանայք բիզնեսում. պատմություններ, որոնք ոգեշնչում են 🤍

Մեր շարքի հաջորդ հերոսուհին Շաղիկ Տեր-Վարդանյանն է՝ «Shaghig» ռեստորանի սեփականատերը և շեֆ խոհարարը։

Նրա համար սնունդը պարզապես կերակուր չէ․ այն ժառանգություն է, արվեստ և զգացմունք։
Երբ հաճախորդները վայելում են իր պատրաստած ուտեստները, Շաղիկը զգում է խորագույն հպարտություն և ուրախություն։

Լինելով Հայաստանի առաջատար երիտասարդ կին խոհարարներից մեկը՝ Շաղիկը ստեղծել է ռեստորան, որը միաժամանակ պահպանում է ավանդույթները և ներկայացնում նորարարությունը։

Շաղիկի ազդեցությունը ոլորտում չի սահմանափակվում միայն խոհանոցով։ Նա նաև հեռուստախոհարար է, ով հայկական խոհարարական ավանդույթները հասցրել է հազարավոր ընտանիքների։

Ռեստորանից դուրս Շաղիկը ստեղծել է ամբողջական խոհարարական էկոհամակարգ՝ իր տեսլականը ավելի լայն տարածելու համար։
Գյուղատնտեսության և սննդաբանության իր փորձի հիման վրա նա հիմնադրել է «Balance by Shaghig» առողջ սննդի առաքման ծառայությունը՝ ձևավորելով նոր մշակույթ Հայաստանում, որտեղ համեղն ու հավասարակշռվածը դառնում են հասանելի։

✨ Շաղիկ Տեր-Վարդանյանը այն կանանցից է, ովքեր իրենց տաղանդով, նվիրվածությամբ և տեսլականով վերաիմաստավորում են հայկական խոհանոցը և ոգեշնչում նոր սերնդին։

Address

Yerevan

Telephone

+37444070344

Alerts

Be the first to know and let us send you an email when ProReca posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ProReca:

Share