20/01/2025
Ապրանքային նշանի գրանցման ընթացքում շատ կարևոր է խուսափել որոշ սխալներից, որոնք կարող են հանգեցնել գրանցման մերժմանը։
1.Ձեր ապրանքանիշը նույնական կամ նման է այլ նշանի
Սխալ․ եթե ապրանքային նշանը նման է արդեն գրանցված կամ գործող նշանի, ապա այն կարող է առաջացնել շփոթություն և հայտը կմերժվի։
Լուծում․ համոզվեք, որ ձեր նշանը իսկապես յուրահատուկ է և չի խախտում այլ, արդեն գործող բրենդերի իրավունքները:
2. Համընդհանուր կիրառելի բառերի և նշանների օգտագործում
Սխալ․ որպես բրենդի հիմնական տարր մի օգտագործեք նկարագրական բնույթ կրող բառեր, պատկերներ կամ նշաններ, օրինակ՝ «լավագույն», «համեղ», «վայֆայի նշանը», «խաչի և օձի պատկերը» և այլն։
Լուծում․ կիրառեք յուրահատուկ ձևակերպումներ և դիզայն, որոնք լայն կիրառում չունեն և իրենցից չեն ներկայացնում ապրանքի կամ ծառայության անվանում:
3. Բիզնես ոլորտի սխալ ընտրություն
Սխալ. Հայտում ցանկալի չէ նշել լայն ոլորտներ, որոնք չեն համընկնում ձեր իրական գործունեության հետ։
Լուծում․ գրանցեք նշանը միայն այնպիսի ոլորտներում, որոնցում դուք իրականում գործում եք կամ մտադիր եք գործել:
🔹️《 Brand Register Armenia》
ապրանքային նշանների պետական գրանցման մասնագիտացված ծառայություն։
🔹️ ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար գրե՛ք մեր էջին կամ զանգահարե՛ք՝ 095 644 204։
#ապրանքայիննշան #ապրանքանիշ #ապրանքայիննշանիգրանցում #ապրանքանիշիգրանցում #հայկականբրենդ #բրենդիգրանցում #բրենդ