IMPACT Solutions Consulting Company

IMPACT Solutions Consulting Company Իմփեքթ Սոլյուշնս խորհրդատվական ընկերությունը առաջարկում է հաճախորդամետ խորհրդատվություն և վերապատրաստում։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իմփեքթ Սոլյուշնս խորհրդատվական ընկերությունը ստեղծված է օգնելու կազմակերպություններին ապահովել կայուն զարգացում՝ հաճախորդամետ խորհրդատվություն և վերապատրաստման ծառայություններ առաջարկելու միջոցով: Մեր թիմի կոմպետենցները հիմնված են բազմաթիվ գործընկերների դրական հետադարձ կապի և խորհրդատվության և թրեյնինգի ոլորտում հարուստ աշխատանքային փորձի վրա՝ սկսած 2000 թ․-ից։

Ընկերությունը առանձնանում է նորարարական մեթոդների կիրառմամբ, առաջարկում է համակարգային մոտեցում և լուծումներ։
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խորհրդատվություն հետևյալ ոլորտներում՝
• Ռազմավարական պլանավորում և կառավարում
• Բիզնեսի մոդելավորում
• Նոր շուկաների որոնում
• Սպասարկման և վաճառքի բաժինների ստեղծում
• Սպասարկման և վաճառքի չափանիշների ներդնում
Վերապատրաստման հիմնական թեմաներն են՝
• Վաճառքներ և սպասարկում
• Բանակցություններ
• Բիզնես պրեզենտացիա
• Թրեյներների վերապատրաստում
• Մենեջմենթ
• Hi-tech մարքետինգ
Թիմերի զարգացում
• Թիմի կառուցման միջոցառումների սցենարների մշակում և կազմակերպում
• Կորպորատիվ մշակույթի զարգացում
Մեր մոտեցումը
Մեր մեթոդաբանությունը ուղղված է կարճ ժամանակում պրակտիկ կարողությունների զարգացմանը, հիմնված է խառը ուսուցման (Blended Training) սկզբունքի վրա և ներառում է այնպիսի մեթոդներ, ինչպես՝ բիզնես-խաղերը, փորձարկումներ, հմտարան, ուսուցում աշխատանքի ընթացքում, անհատական խորհրդատվություն, մենթորինգ և այլն։
Մեր մոտեցման առավելություններն են՝
• Ուսուցման արդյունքների փոխանցում իրական կյանք
• Դասավանդողների հասանելիությունը դասընթացից հետո
• Անհատական մոտեցում ուսուցման որոշակի փուլերում

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when IMPACT Solutions Consulting Company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to IMPACT Solutions Consulting Company:

Shortcuts

Share