19/05/2026
🏨 Wyndham Hotels & Resorts continues its expansion in Armenia with the official announcement and signing ceremony of the Ramada Encore by Wyndham Dilijan hotel development project.
In her opening remarks, Enterprise Armenia CEO Gohar Abajyan highlighted that projects like this are important not only for the tourism sector, but also for Armenia’s broader investment environment. The expansion of international brands into Armenia reflects growing confidence in the country’s long-term potential, increasing tourism attractiveness and regional development opportunities.
She also noted that Armenia is becoming increasingly connected - both physically and economically - with now ranking first among capitals in direct air connectivity and tourist inflows recording strong growth since the beginning of the year. Developing infrastructure, rising international interest and projects like Ramada Encore by Wyndham continue to create new opportunities for investment and regional development.
Sergey Egorov, Head of Development in Israel, Central Asia and CIS Countries at Wyndham Hotels & Resorts, highlighted Armenia’s open and transparent investment environment, as well as government policies that support long-term investment and expansion decisions.
Enterprise Armenia’s Investor Support and Aftercare team, represented by Khanum Gevorgyan and Lusine Kocharyan, also attended the event, supporting Wyndham Hotels & Resorts’ expansion in Armenia. For Enterprise Armenia, supporting initiatives that bring not only investment, but also strengthen Armenia’s international positioning as an open, developing and forward-looking destination, remains an important priority...
🏨 Wyndham Hotels & Resorts -ը շարունակում է ընդլայնվել Հայաստանում՝ պաշտոնապես հայտարարելով և ստորագրելով Ramada Encore by Wyndham Dilijan հյուրանոցային նախագծի զարգացման համաձայնագիրը։
Իր բացման խոսքում «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը նշեց, որ նման նախագծերը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն զբոսաշրջության ոլորտի, այլև Հայաստանի ընդհանուր ներդրումային միջավայրի համար։ Միջազգային բրենդների ընդլայնումը Հայաստանում վկայում է երկրի երկարաժամկետ ներուժի նկատմամբ աճող վստահության, զբոսաշրջային գրավչության բարձրացման և տարածաշրջանային զարգացման հնարավորությունների ընդլայնման մասին։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի փոխկապակցված. Այսօր Երևանը ԱՊՀ մայրաքաղաքների շարքում առաջին տեղում է ուղիղ ավիացիոն կապերի ցուցանիշով, իսկ զբոսաշրջային հոսքերը տարվա սկզբից արձանագրում են զգալի աճ։ Զարգացող ենթակառուցվածքները, աճող միջազգային հետաքրքրությունն ու Ramada Encore by Wyndham Dilijan-ի նման նախագծերը շարունակում են ստեղծել նոր հնարավորություններ ներդրումների և տարածաշրջանային զարգացման համար։
Wyndham Hotels & Resorts-ի Իսրայելի, Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ երկրների զարգացման բաժնի ղեկավար Սերգեյ Եգորովը կարևորել է Հայաստանի բաց և թափանցիկ ներդրումային միջավայրը, ինչպես նաև պետական այն քաղաքականությունները, որոնք աջակցում են երկարաժամկետ ներդրումներին և ընդլայնման որոշումներին։
Միջոցառմանը ներկա էին նաև «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ Խանում Գևորգյանն ու ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման մենեջեր Լուսինե Քոչարյանը։
«Էնթերփրայզ Արմենիա»-ի համար կարևոր առաջնահերթություն է մնում աջակցությունն այն նախաձեռնություններ, որոնք ոչ միայն ներդրումներ են ներգրավում, այլև ամրապնդում են Հայաստանի միջազգային դիրքավորումը՝ որպես բաց, զարգացող և ապագային միտված ուղղություն։