Optimize Consulting & Academy

Optimize Consulting & Academy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Optimize Consulting & Academy, Consulting Agency, Abelyan 6/4, Yerevan.

Established in Armenia, Optimize Consulting & Academy specializes in Outsourced CFO services, Management Advisory, Risk Management, Business Plans, and Professional Training & Education. 📈

21/08/2026

Վերջապես մեր ձեռքում է ՀՖՖ Տղաների ԱԽ 2025/26 մրցաշրջանի առաջնության մեդալը:

Ուրախ ենք, որ Optimize Consulting-ը ևս իր ներդրումն է ունեցել Սարդարապատ Ֆութբոլային Ակումբի այս ճանապարհին՝ իր վրա վերցնելով Sardarapat Football Club -ի ֆինանսական կառավարման բեռը։

Գնահատում ենք ձևավորված համագործակցությունը և մաղթում «Սարդարապատ» ՖԱ-ին նոր հաջողություններ, կայուն զարգացում և շարունակական հաղթանակներ։

13/08/2026

🇺🇸🇦🇲 Այս ամառ մենք մեծ սիրով հյուրընկալեցինք Ալեքին՝ ԱՄՆ-ից ժամանած մասնակցի, ով Հայաստանում AYF Internship in Armenia ծրագրի շրջանակում իր մասնագիտական փորձառությունն անցնելու համար ընտրեց հենց Optimize-ը։

Շատ ուրախ ենք, որ Ալեքը ընտրեց մեր ընկերությունը, և շնորհակալ ենք AYF Internship in Armenia -ին մեզ կապելու և այս համագործակցությունը հնարավոր դարձնելու համար։ 🤝

Ծախսերի աճը միշտ չէ, որ անմիջապես նկատելի է։Հաճախ խնդիրը սկսվում է փոքր շեղումներից՝մի փոքր ավելի բարձր ընթացիկ ծախս,մի ...
08/08/2026

Ծախսերի աճը միշտ չէ, որ անմիջապես նկատելի է։

Հաճախ խնդիրը սկսվում է փոքր շեղումներից՝
մի փոքր ավելի բարձր ընթացիկ ծախս,
մի քանի նոր կրկնվող վճարում,
մի բաժին, որի ծախսերն աճում են ավելի արագ, քան արդյունքը։

Երբ այդ փոփոխությունները ժամանակին չեն դիտարկվում, դրանք կարող են աստիճանաբար ազդել շահույթի, մարժայի և կանխիկի վրա։

Ֆինանսական կառավարումը միայն ծախսերը «կրճատելու» մասին չէ։
Այն օգնում է հասկանալ՝

* ո՞ր ծախսերն են իրականում աճում,
* ինչո՞ւ են աճում,
* որո՞նք են հիմնավորված,
* և որտեղ է անհրաժեշտ վերանայել մոտեցումը։

Լավ կառավարումը սկսվում է ոչ թե ծախսը պարզապես նվազեցնելուց, այլ դրա պատճառը հասկանալուց։

Ձեր բիզնեսում ո՞ր 3 ծախսերն են վերջին շրջանում ամենաշատը աճել։ Գրեք մեկնաբանություններում։

Optimize Consulting-ին վստահվել էր Women’s Entrepreneurship Fellowship ծրագրի շրջանակում անցկացնել գործնական դասընթացներ...
04/08/2026

Optimize Consulting-ին վստահվել էր Women’s Entrepreneurship Fellowship ծրագրի շրջանակում անցկացնել գործնական դասընթացների շարք, որն իրականացվում է Impact Hub Armenia Social Innovation Development Foundation-ի կողմից։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կին ձեռներեցներին՝ տրամադրելով գիտելիքներ, գործիքներ և գործնական մոտեցումներ, որոնք կարող են օգնել նրանց զարգացնել ավելի կայուն և պատրաստված բիզնեսներ։

Ծրագրի շրջանակում Optimize Consulting-ի CEO Հրայր Պարսումեանը անցկացրեց դասընթացներ՝ նվիրված ֆինանսական կառավարմանը, ներդրումային պատրաստվածությանը, pitching-ին և բիզնեսի ներկայացմանը։

Դասընթացների ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպես ավելի հստակ հասկանալ բիզնես մոդելը, կառավարել ֆինանսները, պատրաստվել աճին և ներկայացնել իրենց գաղափարները ներդրողներին ավելի հիմնավորված ձևով։

Ծրագրի շրջանակում անցկացվեց նաև AI for Business դասընթացը, որը վարեց Զավեն Գրիգորյանը՝ Optimize Academy-ի AI for Business դասընթացի դասընթացավարը։

Այս դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան, թե ինչպես կարող են AI գործիքները օգնել ձեռներեցներին աշխատել ավելի արդյունավետ, բարելավել բիզնես գործընթացները և ավելի գործնական մոտեցում ունենալ ամենօրյա խնդիրների լուծմանը։

Ուրախ ենք մեր ներդրումն ունենալ նման նախաձեռնություններում, որոնք աջակցում են Հայաստանում կին ձեռներեցներին՝ համադրելով ֆինանսական գիտելիքը, բիզնես մտածողությունը և ժամանակակից գործիքները։

Աճը միշտ չէ, որ նշանակում է ավելի ուժեղ բիզնես։Շատ ընկերություններ աճի փուլում սկսում են ավելի շատ վաճառել, բայց միաժամա...
03/08/2026

Աճը միշտ չէ, որ նշանակում է ավելի ուժեղ բիզնես։

Շատ ընկերություններ աճի փուլում սկսում են ավելի շատ վաճառել, բայց միաժամանակ ավելի մեծ ճնշում են զգում կանխիկի վրա։

Պատճառը հաճախ ոչ թե շահույթի պակասն է, այլ այն, որ աճը պահանջում է ավելի շատ պաշարներ, ավելի մեծ գործառնական ծախսեր և ավելի շատ շրջանառու կապիտալ։

Հենց այդ պատճառով արագ աճը պետք է ուղեկցվի ոչ միայն վաճառքների ավելացմամբ, այլ նաև ֆինանսական ճիշտ կառավարմամբ։

Հարցը միայն «Որքա՞ն ենք աճել» չէ։

Հարցն այն է՝ «Կարո՞ղ ենք ֆինանսավորել այդ աճը»։

Optimize Consulting-ում մենք օգնում ենք բիզնեսներին աճել այնպես, որ աճը չվերածվի կանխիկի ճգնաժամի, այլ ստեղծի երկարաժամկետ արժեք։

Որքա՞ն արժե մեկ սխալ որոշումը։Բիզնեսում սխալ որոշման արժեքը միշտ չէ, որ երևում է նույն պահին։Երբեմն այն երևում է ամիսներ...
27/07/2026

Որքա՞ն արժե մեկ սխալ որոշումը։

Բիզնեսում սխալ որոշման արժեքը միշտ չէ, որ երևում է նույն պահին։
Երբեմն այն երևում է ամիսներ անց՝

ուշացած վճարումների,
սխալ գնագոյացման,
չպլանավորված ծախսերի,
հարկային ռիսկերի,
կանխիկի պակասի
կամ կորցրած հնարավորությունների տեսքով։

Շատ ղեկավարներ որոշումներ են կայացնում փորձի և ինտուիցիայի հիման վրա։ Դա կարևոր է։ Բայց երբ այդ ինտուիցիան չի ամրապնդվում թվերով, ռիսկը մեծանում է։

Ֆինանսական կառավարումը օգնում է հասկանալ՝

Որ որոշումն է շահավետ,
ինչ ռիսկ կա դրա հետևում,
ինչ ազդեցություն կունենա այն կանխիկի վրա,
և արդյոք բիզնեսը պատրաստ է այդ քայլին։

Optimize Consulting-ում մենք օգնում ենք բիզնեսներին և որոշում կայացնողներին տեսնել թվերի իրական պատկերը, գնահատել ռիսկերը և կայացնել ավելի վստահ որոշումներ։

Մեկ սխալ որոշումը կարող է թանկ արժենալ։
Իսկ ճիշտ վերլուծությունը կարող է կանխել այն։

BusinessInArmenia

AI for Business դասընթացի 5-րդ խումբն արդեն SOLD OUT է։Շնորհակալ ենք վստահության և մեծ հետաքրքրության համար։ Հետևեք մեր ...
24/07/2026

AI for Business դասընթացի 5-րդ խումբն արդեն SOLD OUT է։

Շնորհակալ ենք վստահության և մեծ հետաքրքրության համար։ Հետևեք մեր էջին՝ հաջորդ խմբի մեկնարկը բաց չթողնելու համար։

Նոր սարքավորում, նոր մասնաճյուղ, նոր տեխնոլոգիա, նոր թիմ…Բիզնեսում ներդրում կատարելը հեշտ որոշում չէ։Յուրաքանչյուր մեծ ն...
22/07/2026

Նոր սարքավորում, նոր մասնաճյուղ, նոր տեխնոլոգիա, նոր թիմ…
Բիզնեսում ներդրում կատարելը հեշտ որոշում չէ։

Յուրաքանչյուր մեծ ներդրում կարող է դառնալ աճի նոր փուլ։

Կամ՝ երկարաժամկետ ֆինանսական բեռ։

Տարբերությունը հաճախ ոչ թե ներդրման չափի, այլ որոշման որակի մեջ է։

Նախքան ներդրում կատարելը, կարևոր է հասկանալ՝

• Ի՞նչ խնդիր է այն լուծում։
• Ի՞նչ արդյունք է ակնկալվում։
• Ե՞րբ է այն վերադարձնելու իր արժեքը։
• Ի՞նչ ռիսկեր կան։
• Իսկ եթե այսօր չներդնեք, ի՞նչ ազդեցություն կունենա դա բիզնեսի վրա։

Ֆինանսական կառավարումը սկսվում է ոչ թե այն պահին, երբ գումարն արդեն
ծախսվել է, այլ այն պահին, երբ որոշումը դեռ քննարկման փուլում է։

Optimize Consulting-ի հետ յուրաքանչյուր ներդրում
հիմնված է վերլուծության, ոչ թե ենթադրությունների վրա։

Որովհետև կայուն աճը կառուցվում է ոչ թե մեծ ներդրումներով, այլ ճիշտ որոշումներով։

Լավ ղեկավար դառնալըառաջին հերթին մտածելակերպի և ձևավորված սովորությունների արդյունք է։Ամեն օր կայացվող փոքր որոշումները ...
15/07/2026

Լավ ղեկավար դառնալը
առաջին հերթին մտածելակերպի և ձևավորված սովորությունների արդյունք է։

Ամեն օր կայացվող փոքր որոշումները ժամանակի ընթացքում ձևավորում են բիզնեսի
մշակույթը, թիմի աշխատանքը և ընկերության աճի տեմպը։

Մենք հաճախ տեսնում ենք, որ հաջողակ ղեկավարներին միավորում են
մի քանի ընդհանուր սովորություններ.

✔ որոշումներ կայացնել տվյալների հիման վրա,
✔ կառուցել համակարգեր, ոչ թե միայն վերահսկել մարդկանց,
✔ ժամանակին վերանայել իրենց որոշումները,
✔ չափել այն, ինչ իսկապես կարևոր է,
✔ մտածել երկարաժամկետ արժեք ստեղծելու մասին։

Optimize Consulting-ում մենք հավատում ենք, որ հաջող բիզնեսը սկսվում է
ուժեղ ղեկավարից, իսկ ուժեղ ղեկավարն աշխատում է ոչ թե ինտուիցիայով,
այլ համակարգված մտածողությամբ։

Ի վերջո, ղեկավարի ամենակարևոր որոշումը ոչ թե հաջորդ քայլն է,
այլ այն համակարգը, որով այդ քայլերը կայացվում են։




Becoming a great leader starts with the right mindset and well-developed habits.

The small decisions made every day gradually shape a companies culture, the way its team works, and the pace of its growth.

Over the years, we have noticed that successful leaders tend to share a few common habits:

✔ Make decisions based on data, not assumptions.
✔ Build systems instead of relying solely on people.
✔ Regularly review and improve their decisions.
✔ Measure what truly matters.
✔ Focus on creating long-term value rather than short-term results.

At Optimize Consulting, we believe every successful business starts with strong leadership. And strong leaders don’t rely only on intuition, they make decisions through structured thinking and well-designed management systems.

In the end, a leader’s most important decision is not the next step to take, but the system through which every step is made.

Օփթիմայզ ակադեմիայում մեկնարկում է AI for Business դասընթացի 5-րդ խումբը։Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկա...
10/07/2026

Օփթիմայզ ակադեմիայում մեկնարկում է AI for Business դասընթացի 5-րդ խումբը։

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են՝

✅ ստեղծել AI agent-ներ
✅ ավտոմատացնել աշխատանքային գործընթացները
✅ կառուցել AI workflow-ներ
✅ սովորել ճիշտ պատվիրակել աշխատանք AI-ին
✅ խնայել ժամեր և բարձրացնել արդյունավետությունը

Դասընթացի արդյունքում սովորում են կառուցել AI աշխատակից, որը կկատարի իրական աշխատանք։

📅 Հուլիսի 27, 29, 31

📍 Աբելյան 6/4

📞 Գրանցում՝ +374 55 066 055
Հղումը՝ bio-ում

⚠️ Տեղերը սահմանափակ են։

Address

Abelyan 6/4
Yerevan
0038

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37494889009

Alerts

Be the first to know and let us send you an email when Optimize Consulting & Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Optimize Consulting & Academy:

Shortcuts

Share