27/10/2016
Հարցերի համար զանգահարել 041 620 720
ԿԼԱՐԱ ՊԼԱԶԱ
Մեսրոպ Մաշտոցի պողոտա 8 հասցեում է գտնվում «A» դասին պատկանող «Կլարա Պլազա» բիզնես կենտրոնը, որը կառուցվել է 2016 թվականին:
Բիզնես կենտրոնը առաջարկում է Եվրոպական ստանդարտներին համապատասխան պայմաններ՝ արտաքին և ներքին նորաոճ հարդարում` ճարտարապետական գեղեցիկ լուծումներով: Կենտրոնը ապահովում է 100 մեքենայի համար անվճար և վճարովի կայանատեղի` տարբեր փողոցներից (Մաշտոցի պողոտա և Զաքյան փողոց) երկու մուտքերով: Բիզնես կենտրոնի գրասենյակների տարածքը կազմում է 3000ք.մ.: Նվազագույն վարձակալական մակերեսը՝ 44 ք.մ. է, իսկ առավելագույնը` ձեր բիզնեսի պայմաններին համապատասխան :
«Կլարա Պլազա» բիզնես կենտրոնի հիմնական նպատակն է իր վարձակալների համար ստեղծել առավելագույնս հարմարավետ պայմաններ: Այդ իսկ պատճառով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում գրասենյակային օպտիմալ լուծումներին և մեր հաճախորդների համար վարձակալման առավել շահավետ պայմաններին:
Բիզնես կենտրոնի հաճախորդներն ու վարձակալները ըստ արժանվույն կգնահատեն կենտրոնի հնարավորությունները, ինչպես բիզնեսի վարման, այնպես էլ՝ լիարժեք հանգստի համար:
Մեր հիմնական առավելությունները ՝
• 4 գրասենյակային հարկեր
• 3 ժամանակակից վերելակներ
• Վթարային աստիճաններ բոլոր մակարդակներում
• Մայրաքաղաքի գործարար և առևտրային կենտրոններին, ինչպես նաև հիմնական տրանսպորտային ուղիներին կից
• Ներքին և արտաքին հարդարանքներ բարձրորակ նյութերով
• Շենքի անվտանգության մասնագիտացված կառավարում
• Հագեցած ժամանակակից ճարտարապետական և նախագծային լուծումներով
• 100 մեքենայի համար նախատեսված անվճար և վճարովի վերգետնյա ավտոկայանատեղի