TML Consulting LLC

Call Directions Website Contact the business

TML Consulting LLC Consulting and modern financial technologies.

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 08-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել Ձև 29-ԳՏ (տա...
12/10/2026

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 08-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել Ձև 29-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևում և լրացման հրահանգում։

Փոփոխությունների համաձայն՝ բազմամյա տնկարկների վերաբերյալ վիճակագրական տվյալները ներկայացվում են ավելի մանրամասն՝ առանձին ըստ պտղատեսակների, հատապտուղների և խաղողի տեսակների։

Մասնավորապես, հաշվետվության մեջ առանձնացվում են խնձորը, տանձը, սերկևիլը, ծիրանը, դեղձը, կեռասը, սալորը, ընկույզը, նուռը, թուզը, ելակը, ազնվամորին, հաղարջը, ինչպես նաև տեխնիկական, սեղանի և ունիվերսալ խաղողը։

Փոփոխությունները վերաբերում են նաև նշված մշակաբույսերի ցանքային/տնկարկային տարածությունների, համախառն բերքի և միջին բերքատվության վերաբերյալ տվյալների ներկայացմանը։

Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի սեպտեմբերի 16-ից։

Պաշտոնական աղբյուր՝ https://www.arlis.am/hy/acts/230988

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի N 1384-Ն որոշմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 26-ից սահմանվել է Հայաստանի Հան...
09/10/2026

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 24-ի N 1384-Ն որոշմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 26-ից սահմանվել է Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված՝ սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը։

Ժամանակավոր արգելքը սահմանվել է վեց ամիս ժամկետով և ներառում է, մասնավորապես՝

• սնդիկ-օքսիդային առաջնային տարրեր և մարտկոցներ,
• սնդիկային լամպեր,
• սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման միջոցներ՝ ջերմաչափեր, բարոմետրեր, հիգրոմետրեր, մանոմետրեր, սֆիգմոմանոմետրեր և այլն,
• սնդիկի առանձին քիմիական միացություններ։

Արգելքը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարություն՝ արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտական (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման կամ որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակներով։

Բացառություն է սահմանված նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար։

📌 Ապրանքների ամբողջական ցանկը և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերը սահմանված են որոշման հավելվածով։

Պաշտոնական աղբյուր՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/GVB9-9B64-E83C-26A9/1384.pdf

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի N 1371-Ն որոշմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 19-ից փոփոխություններ են կատարվ...
08/10/2026

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 17-ի N 1371-Ն որոշմամբ՝ 2026 թվականի սեպտեմբերի 19-ից փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերում։

Փոփոխությունները վերաբերում են՝

▪️ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին,
▪️ ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ՝ հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին,
▪️ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների հաստատություններին։

Նշված ոլորտների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է թարմացված ստուգաթերթերի հիման վրա՝ համապատասխան սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և հանրային առողջապահական պահանջների պահպանման գնահատմամբ։

📌 Փոփոխված ստուգաթերթերը սահմանված են ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման համապատասխան հավելվածներով։

Պաշտոնական աղբյուր՝ https://www.arlis.am/hy/acts/227431

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի N 1313-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀԴՄ կիրառության ...
02/10/2026

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի N 1313-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀԴՄ կիրառության կանոնները սահմանող ՀՀ կառավարության N 1976-Ն որոշման մեջ։

Փոփոխություններով սահմանվել է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)՝ առանձին N 10 հավելվածով։

Մասնավորապես, ՀԴՄ կտրոնում նախատեսվում է արտացոլել՝

• կտրոնի հերթական համարը,
• ՀԴՄ կիրառողի անվանումը և ՀՎՀՀ-ն,
• ՀԴՄ-ի կիրառության վայրի հասցեն,
• ՀԴՄ-ի գրանցման համարը,
• կտրոնի տպագրման ամսաթիվը և ժամը,
• ապրանքի անվանումը և ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,
• աշխատանքի կամ ծառայության անվանումը և համապատասխան կոդը,
• օրենքով և կառավարության որոշմամբ նախատեսված այլ տվյալներ։

Փոփոխությունները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքում կատարված վերջին օրենսդրական փոփոխությունների համապատասխանեցմամբ և նպատակ ունեն հստակեցնել ՀԴՄ կտրոնի պարտադիր վավերապայմանների կազմը։

📌 Որոշումն ուժի մեջ է մտել 2026 թվականի սեպտեմբերի 4-ից։
Մանրամասները՝ https://www.arlis.am/hy/acts/230618

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 1338-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել գյուղատնտեսական...
02/10/2026

ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 1338-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։

Մասնավորապես՝

• 2026 թվականին խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակում, տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, նախատեսվել է մինչև 50% չափով բյուջետային երաշխիքի տրամադրում՝ սահմանված պայմաններով։

• Բյուջետային երաշխիքը տրամադրվում է 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը՝ առավելագույնը 2025 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափով։

• 2024 և 2025 թվականներին տրամադրված վարկերի մասով, ֆինանսական կառույցի և շահառուի փոխադարձ համաձայնությամբ, կարող են սահմանվել մայր գումարի մարման համար մինչև 6 ամիս լրացուցիչ արտոնյալ ժամկետներ, ինչպես նաև վարկի մարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 6 ամսով։

Կարգավորումների նպատակն է աջակցել մթերումներ իրականացնող տնտեսավարողների ֆինանսավորման և վարկային պարտավորությունների սպասարկման գործընթացին։

📌 Կարգավորումը սահմանված է ՀՀ կառավարության N 201-Լ որոշման շրջանակում՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 1338-Լ որոշմամբ կատարված փոփոխություններով։

Մանրամասները՝ https://www.arlis.am/hy/acts/230922

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1232-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ-ում ջերմատնայի...
23/09/2026

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1232-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում։

Մասնավորապես՝
🔹 երկարաձգվել է ջերմատան կառուցման աշխատանքների ավարտման առավելագույն ժամկետը․ նախկին 1,5 տարվա փոխարեն այն սահմանվել է 2 տարի՝ հաշվարկված վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից,
🔹 սահմանվել է սուբսիդավորվող վարկի մեկանգամյա տեղափոխման հնարավորություն․ յուրաքանչյուր շահառու իրավունք ունի վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխելու այլ ֆինանսական կառույց,
🔹 վարկի տեղափոխումն իրականացվում է ֆինանսական կառույցների փոխադարձ համաձայնությամբ՝ վարկի պահանջի իրավունքի զիջման միջոցով,
🔹 վարկի տեղափոխման դեպքում տոկոսադրույքի սուբսիդավորումը շարունակվում է տրամադրված վարկի պայմաններով։

Նոր ֆինանսական կառույցը պետք է հանդիսանա ծրագրի մասնակից ֆինանսական կառույց, իսկ վարկի պահանջի իրավունքի զիջման գործընթացն իրականացվում է ծրագրով սահմանված ընթացակարգով։

Փոփոխությունների նպատակն է ծրագրի շրջանակում ներդրումային գործընթացների իրականացման համար ապահովել ավելի ճկուն պայմաններ և շահառուների համար ընդլայնել ֆինանսավորման կառավարման հնարավորությունները։

Մանրամասները՝ http://arlis.am/hy/acts/229856?utm_source

«Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով վերանայվել և հստակեցվել են գնումների գործընթացի մի շարք առանցքա...
21/09/2026

«Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով վերանայվել և հստակեցվել են գնումների գործընթացի մի շարք առանցքային կարգավորումներ։

Մասնավորապես՝

🔹 վերանայվել են գնում կատարելու ընթացակարգերի տեսակները, դրանց կիրառման դեպքերն ու պայմանները,
🔹 հստակեցվել են գնումների ընթացակարգերի իրականացման և կիրառման կանոնները,
🔹 վերանայվել են պետական գնում համարվելու դեպքերը,
🔹 փոփոխություններ են կատարվել օրենքում կիրառվող մի շարք հասկացությունների և սահմանումների շրջանակում,
🔹 սահմանվել են նաև գնումների գործընթացի առանձին փուլերին վերաբերող նոր և հստակեցված կարգավորումներ։

Փոփոխությունների նպատակն է կատարելագործել գնումների իրավական կարգավորումները, հստակեցնել ընթացակարգերի կիրառման շրջանակը և ապահովել գնումների գործընթացի առավել արդյունավետ ու կանխատեսելի իրականացում։

📌 Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից և, օրենքով սահմանված անցումային դրույթների համաձայն, կիրառվելու են դրանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։

Մանրամասները՝ https://www.arlis.am/hy/acts/228204?utm_source

ՀՀ կառավարության N 839-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման...
17/09/2026

ՀՀ կառավարության N 839-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառումը։

Միջոցառման նպատակն է արտահանվող արտադրանքի մրցունակության բարձրացումը՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցման տրամադրման միջոցով։

Ծրագրի շրջանակում սահմանվել են՝
🔹 փոխհատուցման շահառուների շրջանակը,
🔹 աջակցության ենթակա արտադրանքի տեսակները և դրանց ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,
🔹 փոխհատուցման չափերը՝ ըստ արտադրանքի քանակական միավորի,
🔹 փոխհատուցման տրամադրման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերը,
🔹 դիմումների ներկայացման և փոխհատուցման տրամադրման ժամկետները։

Գործող կարգավորումներով աջակցության շրջանակն ընդգրկում է, մասնավորապես, թարմ պտուղ, շշալցված խաղողի և պտղահատապտղային գինի, հայկական բրենդի/կոնյակ, բնական հանքային ջուր, ինչպես նաև մի շարք այլ արտադրատեսակներ։

Վերջին փոփոխությամբ արտահանման աջակցության կիրառման ժամանակահատվածը երկարաձգվել է՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար սահմանվել են փոխհատուցման նոր չափեր։

📌 Արտահանող տնտեսավարող սուբյեկտների համար փոխհատուցման իրավունքի իրացման նպատակով անհրաժեշտ է պահպանել որոշմամբ սահմանված շահառուության, արտադրանքի դասակարգման, արտահանման և փաստաթղթավորման պահանջները։

Մանրամասները՝ https://www.arlis.am/hy/acts/230582?utm_source

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի N 1192-Ն և N 1189-Ն որոշումներով փոփոխություններ են կատարվել էլեկտրոնային առ...
15/09/2026

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 13-ի N 1192-Ն և N 1189-Ն որոշումներով փոփոխություններ են կատարվել էլեկտրոնային առևտրի շրջանակում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտների հարկային հաշվառման և ԱԱՀ-ի պետական բյուջե վճարման կարգավորումներում։

Մասնավորապես՝
🔹 կարգավորումները համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի 70-րդ, 78-րդ և 288-րդ հոդվածների նոր դրույթներին,
🔹 ընդլայնվել և հստակեցվել են ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգի (e-VAT համակարգ) կիրառության դեպքերը,
🔹 հստակեցվել են էլեկտրոնային առևտրի շրջանակում ապրանքների մատակարարման դեպքում ԱԱՀ հաշվարկման և պետական բյուջե վճարման կարգն ու ժամկետները,
🔹 համապատասխանեցվել են նաև էլեկտրոնային առևտրի հարթակները շահագործող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետությունների կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվող կարգավորումները։

Փոփոխությունների համաձայն՝ համապատասխան դեպքերում ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարվում հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ Կառավարության սահմանած կարգով։

📌 Փոփոխությունները նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։

Մանրամասները՝ https://www.arlis.am/hy/acts/229376?utm_source

ՀՀ հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են բանկերի կողմից վճար...
14/09/2026

ՀՀ հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են բանկերի կողմից վճարվող կամ բաշխվող որոշակի շահաբաժինների նկատմամբ նոր հարկային և պետական տուրքի կարգավորումներ։

Մասնավորապես՝
🔹 2027 թվականի փետրվարի 1-ից բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից, ինչպես նաև բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից կամ փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինների նկատմամբ կկիրառվի 15% շահութահարկի դրույքաչափ։
🔹 Շահութահարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունը սահմանվել է հարկային գործակալի՝ բանկի համար։

🔹 Միաժամանակ, 2026 թվականի հուլիսի 30-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ, նույն կարգավորման շրջանակում շահաբաժին վճարելու կամ իրավաբանական անձ հանդիսացող մասնակցին շահաբաժին բաշխելու մասին որոշում ընդունելու համար սահմանվել է շահաբաժնի 15%-ի չափով պետական տուրք։
🔹 Պետական տուրքի ճիշտ հաշվարկման և ժամանակին վճարման պատասխանատվությունը նույնպես դրվում է բանկի վրա։

📌 Կարգավորումները նախատեսում են նաև համապատասխան տեղեկատվության ներկայացման և պետական տուրքի վճարման ժամկետներ։ Մասնավորապես, պետական տուրքը պետք է վճարվի շահաբաժնի վճարման կամ բաշխման մասին որոշման ընդունման ամիսը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

Մանրամասները՝ https://www.arlis.am/hy/acts/228632?utm_source

Address

Teryan 1/1-7
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411222552

Alerts

Be the first to know and let us send you an email when TML Consulting LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TML Consulting LLC:

Shortcuts

Share