04/10/2022
«Կադրային գործ․ պրակտիկ դասընթաց 0-ից մինչև մասնագետ», որը նախատեսված է՝
✅ Ոլորտում սկսնակների,
✅ Կադրային գործավարություն վարողների,
✅ Կադրային հաշվապահությամբ զբաղվող հաշվապահների,
✅ ՄՌ ոլորտի աշխատակիցների,
✅ Նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն:
Դասընթացը ներառում է անհատական աշխատանքային հարաբերություններին վերաբերող ՀՀ Աշխատանքային օրենսդրությամբ և գործարար շրջանառության կանոններով նախատեսված հարաբերությունների ողջ շղթան՝ սկսած անձնակազմի պլանավորման, հավաքագրման, մրցույթների և հարցազրույցների կազմակերպման հարցերից մինչև աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման, դադարեցման, արձակուրդների և գործուղումների ձևակերպման, խրախուսման և պատասխանատվության միջոցներին, աշխատաժամանակին, աշխատավարձին, նպաստներին, աշխատանքային վեճերին վերաբերող հարցեր։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին՝
✅ Կտրվեն տեսական և գործնական գիտելիքներ, կներկայացվեն պրակտիկ օրինակներ, կքննարկվեն աշխատանքային իրավիճակներ․
✅ Կտրամադրվեն դասընթացի թեմաներին առնչվող փաստաթղթերի նմուշային օրինակներ, ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փաթեթ, ինչպես նաև այլ անհրաժեշտ նյութեր։
👩💻 Արդյունքում՝ կտիրապետեք Կադրային գործավարության և Մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի հիմնական գործառույթներին, ՀՀ օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով նախատեսված դրանց իրականացման մեխանիզմներին, հիմքերին, ընթացակարգերին և փաստաթղթերի կազմման հմտություններին։
Դասընթացի մասնակիցներին` Աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում և հետագա աշխատանքային գործունեության 6 ամիսների համար տրվում է անվճար խորհրդատվություն ։
🔜 Մեկնարկը՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ին
📲 044-144-406
#ՄՌԿ