Vip Guard Security

Call Directions Website Contact the business

Vip Guard Security Պրոֆեսիոնալ թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություն

«ՎԻՊԳԱՐԴ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ.-ին: Այն մատուցում է անվտանգության բազմապրոֆիլ ծառայություններ: Թիմը համալրված է պրոֆեսիոնալ մարզիկներով և պահեստազորի փորձառու սպաներով, ովքեր ունեն համապատասխան որակավորում։
«ՎԻՊԳԱՐԴ» ՍՊԸ-ն գործում է ըստ Ոստիկանության կողմից տրված լիցենզիայի՝ օրենքով սահմանված կարգով:

Բուժհաստատություններում անվտանգությունը պահանջում է առանձնահատուկ մոտեցում։Բուժառուների և նրանց հարազատների հուզական կամ...
12/10/2026

Բուժհաստատություններում անվտանգությունը պահանջում է առանձնահատուկ մոտեցում։

Բուժառուների և նրանց հարազատների հուզական կամ լարված վիճակը որոշ իրավիճակներում կարող է վերածվել կոնֆլիկտի՝ վտանգելով բուժանձնակազմի, մյուս այցելուների անվտանգությունն ու հաստատության բնականոն աշխատանքը։

𝐕𝐈𝐏 𝐆𝐔𝐀𝐑𝐃 -ի անվտանգության աշխատակիցները անցնում են ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն՝ կարողանալով ոչ միայն արձագանքել միջադեպերին, այլև հնարավորության դեպքում կանխել դրանց զարգացումը՝ կիրառելով իրավիճակին համապատասխան դեէսկալացիոն մոտեցումներ։

Բուժհաստատությունների անվտանգության շրջանակում ապահովում ենք՝

• հասարակական կարգի պահպանում և կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելում,
• բուժանձնակազմի, բուժառուների և այցելուների անվտանգության ապահովում,
• կողմնակի անձանց մուտքի վերահսկում սահմանափակ հասանելիությամբ տարածքներ,
• դեղորայքի, բժշկական սարքավորումների և այլ գույքի պահպանություն,
• տարածքի մշտական վերահսկողություն և օպերատիվ արձագանք արտակարգ իրավիճակներին։

Մեր նպատակը բուժհաստատությունում տեսանելի ներկայություն ապահովելը չէ միայն։ Կարևոր է ստեղծել վերահսկվող և անվտանգ միջավայր, որտեղ բուժանձնակազմը կարող է կենտրոնանալ իր աշխատանքի, իսկ բուժառուները՝ բուժման վրա։

𝐕𝐈𝐏 𝐆𝐔𝐀𝐑𝐃 — մասնագիտական անվտանգություն բուժհաստատությունների համար։

Համագործակցության և խորհրդատվության համար՝
📲 033 33 44 44
📩 [email protected]
📍 Արտեմ Միկոյան 10/5

Բեռի անվտանգությունը կարևոր է ոչ միայն մեկնարկի և նշանակման կետերում, այլև ամբողջ ճանապարհին։Արժեքավոր, խոցելի կամ հատու...
06/10/2026

Բեռի անվտանգությունը կարևոր է ոչ միայն մեկնարկի և նշանակման կետերում, այլև ամբողջ ճանապարհին։

Արժեքավոր, խոցելի կամ հատուկ վերահսկողություն պահանջող բեռների տեղափոխման ընթացքում յուրաքանչյուր փուլ պահանջում է համակարգված աշխատանք և անվտանգության հստակ կազմակերպում։

𝐕𝐈𝐏 𝐆𝐔𝐀𝐑𝐃-ի բեռների ուղեկցման ծառայությունը նախատեսված է տեղափոխման ամբողջ ընթացքում բեռի անվտանգության վերահսկման և հնարավոր ռիսկերի նվազեցման համար։

Ծառայությունը ներառում է՝
• բեռնատարների ուղեկցում մասնագիտացված անվտանգության անձնակազմով,
• մշտական կապ և վերահսկողություն երթուղու ընթացքում,
• բարձրարժեք բեռների համար անվտանգության հատուկ ռեժիմի կազմակերպում,
• արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանք՝ նախապես սահմանված գործողությունների ընթացակարգով։

Ծառայությունը մատուցվում է բացառապես օրինական և համապատասխան փաստաթղթերով ձևակերպված բեռների տեղափոխման դեպքում։

Կապվեք մեզ հետ՝ ծառայության պայմաններին և արժեքին ծանոթանալու համար։
📲 033 33 44 44
📍 Արտեմ Միկոյան 10/5
🌐 www.vipguard.am
📩 [email protected]
-
-
#թիկնապահ #բեռիուղեկցում

Շինհրապարակում աշխատանքային օրը կարող է ավարտվել, բայց անվտանգության վերահսկողությունը՝ ոչ։Շինանյութեր, թանկարժեք սարքավ...
30/09/2026

Շինհրապարակում աշխատանքային օրը կարող է ավարտվել, բայց անվտանգության վերահսկողությունը՝ ոչ։

Շինանյութեր, թանկարժեք սարքավորումներ, տեխնիկա և մշտապես փոփոխվող աշխատանքային միջավայր․
շինարարական տարածքներում անվտանգության ճիշտ կազմակերպումը կարևոր է ինչպես գույքի պահպանության,
այնպես էլ չարտոնված մուտքերի և հնարավոր միջադեպերի կանխարգելման համար։

𝐕𝐈𝐏 𝐆𝐔𝐀𝐑𝐃 -ն ապահովում է շինհրապարակների համալիր անվտանգություն՝ յուրաքանչյուր օբյեկտի առանձնահատկություններին համապատասխան։

• մուտքի և ելքի վերահսկում
• չարտոնված մուտքերի կանխարգելում
• շինանյութերի, գործիքների և տեխնիկայի պահպանություն
• տարածքի պարբերական շրջայց և վերահսկողություն
• տեսահսկման համակարգերի մոնիթորինգ
• արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանք

Մեր անվտանգության աշխատակիցները պատրաստված են աշխատելու շինարարական օբյեկտներում՝
պահպանելով սահմանված անվտանգության ռեժիմը և վերահսկելով տարածքը ծառայության ամբողջ ընթացքում։
Փոքր շինարարական տարածքից մինչև խոշոր կառուցապատման նախագիծ՝ 𝐕𝐈𝐏 𝐆𝐔𝐀𝐑𝐃-ը պատրաստ է ապահովել Ձեր օբյեկտի անվտանգությունը։
Համագործակցության համար՝
📲 033 33 44 44
📍 Արտեմ Միկոյան 10/5
📩 [email protected]
🌐 www.vipguard.am

Դպրոցի ղեկավարի ամենակարևոր առաքելություններից մեկը՝ ապահով և խաղաղ միջավայր ստեղծելն է, որտեղ երեխաները կարող են անվտան...
22/09/2026

Դպրոցի ղեկավարի ամենակարևոր առաքելություններից մեկը՝ ապահով և խաղաղ միջավայր ստեղծելն է, որտեղ երեխաները կարող են անվտանգ սովորել, իսկ ծնողները՝ հանգիստ վստահել իրենց երեխաներին։

Ցավոք՝ այսօր դպրոցները հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝
• Թմրամիջոցների շրջանառությունը
• Բռնությունը և շորթումը
• Գողություններն ու գույքին վնաս հասցնելը

Երեխաները և դեռահասները հեշտությամբ են տրվում այս բացասական երևույթներին, ինչը կարող է վտանգել դպրոցի հեղինակությունը և ծնողների վստահությունը ։

«𝗩𝗜𝗣 𝗚𝗨𝗔𝗥𝗗» անվտանգության Ընկերությունը առաջարկում է համալիր անվտանգության ծառայություններ, որոնք ուղղված են դպրոցական միջավայրի լիարժեք պաշտպանությանը․

✔️ Հսկողության սահմանում դպրոցի մուտքի, ելքի և դպրոցին պատկանող հարակից տարածքի վրա։
✔️ Կանխարգելիչ անվտանգության միջոցառումներ։
✔️ Տեսահսկման համակարգերի ներդրում և մոնիթորինգ։
✔️Դպրոցական բազմամարդ միջոցառումների ժամանակ անվտանգության նորմերի սահմանում և ապահովում։
✔️ Արագ արձագանք արտակարգ իրավիճակներին։
✔️ Պրոֆեսիոնալ և բարեկիրթ անվտանգության աշխատակիցներ։

🛡️ Մեր գլխավոր նպատակն է՝
📌 Ապահովել դպրոցի բարձր հեղինակությունը
📌 Ծնողների շրջանում ստեղծել վստահություն դեպի դպրոցը
📌 Երեխաներին ու ուսուցիչներին տրամադրել խաղաղ և անվտանգ միջավայր

Եկեք միասին դարձնենք Ձեր դպրոցը ամենաապահով վայրը ուսման համար։
Համագործակցության և անվճար խորհրդատվության համար։
📲 +374 33334444
🔗 www.vipguard.am
📧 [email protected]
📍 Արտեմ Միկոյան 10/5
-
#դպրոց #անվտանգություն #մասնավորդպրոց #պետականդպրոցներ

Գողության, ներխուժման կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում կարևոր է ոչ միայն ոարակյալ ազդանշանային համակարգը․այլ նաև կարևո...
14/09/2026

Գողության, ներխուժման կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում կարևոր է ոչ միայն ոարակյալ ազդանշանային համակարգը․
այլ նաև կարևոր է, թե ով է արձագանքում դրան։

🛡️ VIP GUARD-ընկերության անվտանգության համակարգը համատեղում է ժամանակակից ազդանշանային
տեխնոլոգիաները և շուրջօրյա արագ արձագանքման ծառայությունը՝ ապահովելով իրական
պաշտպանություն ձեր տան, բնակարանի կամ բիզնեսի համար։

✅ 24/7 մոնիթորինգի կենտրոն
✅ Ահազանգերի ակնթարթային մշակում
✅ Արագ արձագանքման խմբերի օպերատիվ ժամանում
✅ Կանխարգելիչ անվտանգության միջոցառումներ
✅ Շարունակական վերահսկողություն ամբողջ տարվա ընթացքում

Անվտանգությունը սկսվում է ճիշտ որոշումից։
📞 033 33 44 44
📩 [email protected]
🌐 www.vipguard.am

#անվտանգություն #պահպանություն #արագարձագանքում

«ՎԻՊԳԱՐԴ» անվտանգությոն Ընկերությունը հրավիրում է աշխատանքի անվտանգության աշխատակիցների (պահնորդ)։📍 Աշխատանքի վայր՝Արագա...
27/08/2026

«ՎԻՊԳԱՐԴ» անվտանգությոն Ընկերությունը հրավիրում է աշխատանքի անվտանգության աշխատակիցների (պահնորդ)։

📍 Աշխատանքի վայր՝
Արագածոտնի մարզ, Փարպի գյուղ,
Երևան–Գյումրի ավտոմայրուղի

🕐 Աշխատանքային գրաֆիկ՝
𝟐𝟒-ժամյա հերթափոխ
𝟏 օր աշխատանք / 𝟐 օր հանգիստ

💰 Աշխատավարձ՝
𝟏𝟐𝟎𝟎𝟎 դրամ՝ մեկ հերթափոխի համար

Պարտականություններ
• Պահպանվող տարածքի և օբյեկտի անվտանգության մշտական վերահսկողություն։
• Այցելուների մուտքի և ելքի վերահսկում՝ սահմանված կարգի համաձայն։
• Տարածքի և օբյեկտի իրավիճակի վերահսկում տեսահսկման համակարգերի միջոցով։
• Կասկածելի իրավիճակների, խախտումների կամ միջադեպերի դեպքում արագ արձագանք և անմիջական ղեկավարի տեղեկացում։

Պահանջներ
• Տարիքը՝ 𝟐𝟏–𝟓𝟓 տարեկան
• Պարտադիր զինվորական ծառայություն անցած
• 24-ժամյա հերթափոխով աշխատելու հնարավորություն
• Պարտաճանաչ և պատասխանատու մոտեցում աշխատանքին
• Արագ կողմնորոշվելու և իրավիճակին համապատասխան գործելու ունակություն

📞 Աշխատանքի համար զանգահարել՝
𝟎𝟗𝟒 𝟕𝟔 𝟕𝟔 𝟔𝟕

🕙 Զանգերի ընդունման ժամերը՝ 𝟏𝟎:𝟎𝟎–𝟏𝟕:𝟎𝟎

Բարձրակարգ սպասարկումը սկսվում է այն միջավայրից, որտեղ հյուրն իրեն ապահով է զգում։Ռեստորանային համալիրներում անվտանգությ...
21/08/2026

Բարձրակարգ սպասարկումը սկսվում է այն միջավայրից, որտեղ հյուրն իրեն ապահով է զգում։

Ռեստորանային համալիրներում անվտանգությունը պետք է լինի մշտական, համակարգված և միաժամանակ՝ աննկատ հյուրերի համար։

𝐕𝐈𝐏 𝐆𝐔𝐀𝐑𝐃-ն ապահովում է ռեստորանային համալիրների անվտանգությունը՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները, հյուրերի հոսքը և սպասարկման միջավայրին ներկայացվող պահանջները։

Մեր ծառայությունը ներառում է՝
• մուտքի և հարակից տարածքների վերահսկողություն,
• անվտանգության աշխատակիցների մշտական ներկայություն և պարբերական շրջայցեր,
• տեսահսկման համակարգերի միջոցով տարածքի վերահսկողություն,
• կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելում և մասնագիտական կառավարում,
• արտակարգ իրավիճակների դեպքում արագ և համակարգված արձագանք։

🛡️ Հյուրերը վայելում են իրենց ժամանակը։ Մենք վերահսկում ենք անվտանգությունը։

Համագործակցության համար՝
📲 033 33 44 44
📩 [email protected]
🌐 www.vipguard.am

#անվտանգություն #պահնորդականծառայություն

Բնակելի համալիրի անվտանգությունը սկսվում է վերահսկվող մուտքից և շարունակվում ամբողջ տարածքում։«𝗩𝗜𝗣 𝗚𝗨𝗔𝗥𝗗»-ի անվտանգությա...
11/08/2026

Բնակելի համալիրի անվտանգությունը սկսվում է վերահսկվող մուտքից և շարունակվում ամբողջ տարածքում։

«𝗩𝗜𝗣 𝗚𝗨𝗔𝗥𝗗»-ի անվտանգության աշխատակիցներն իրականացնում են՝
• բնակելի համալիրի տարածքի մշտական վերահսկողություն,
• բնակիչների և այցելուների ելումուտի վերահսկում,
• ավտոմեքենաների մուտքի և ելքի վերահսկողություն,
• ընդհանուր օգտագործման տարածքների հսկողություն,
• հնարավոր վտանգների և միջադեպերի կանխարգելում ու անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանք։

Մեր նպատակը բնակելի համալիրում անվտանգության և կարգուկանոնի ապահովումն է՝
հստակ սահմանված գործառույթներով և պատասխանատու ծառայությամբ։

Անվտանգության ծառայության կազմակերպման համար կապվեք մեզ հետ։
📲 Կապվեք մեզ հետ և ստացեք անհրաժեշտ խորհրդատվություն հենց Ձեր տարածքի համար։
☎️ 033334444
📍 Արտեմ Միկոյան 10/5
📩 [email protected]
🌎 www.vipguard.am
-
-
#անվտանգություն #թիկնապահ #պահնորդականընկերություն
#պահեստներիանվտանգություն

Address

Արտեմ Միկոյան
Yerevan
10/5

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37433334444

Alerts

Be the first to know and let us send you an email when Vip Guard Security posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vip Guard Security:

Shortcuts

Share