27/08/2026
📢 Կարևոր տեղեկություն ներմուծողների համար
2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող մի շարք արտադրանքների ներմուծման համար ՀՀ մաքսային սահմանին պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։
Պահանջը վերաբերում է, մասնավորապես, հետևյալ 8 տեսակի արտադրանքներին․
🔹 օծանելիքակոսմետիկական արտադրանք
🔹 վառելիքի առանձին տեսակներ
🔹 որոշակի ճանապարհաշինական արտադրանք
🔹 հյութամթերք
🔹 հատուկ նշանակության սննդամթերք
🔹 ծխախոտային արտադրանք
🔹 հեղուկացված ածխաջրածնային գազեր
🔹 փաթեթավորված խմելու ջուր
❗ Ի՞նչ է կարևոր իմանալ
Համապատասխանության գնահատման փաստաթուղթը ձևակերպվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Միևնույն սերտիֆիկատում հնարավոր է ներառել մի քանի արտադրատեսակ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։
Սերտիֆիկացման արժեքը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։
🤝 Մենք առաջարկում ենք համապատասխանության գնահատման և սերտիֆիկացման գործընթացի կազմակերպման ծառայություն։
Մեր մասնագետները կօգնեն՝
✔️ պարզել՝ արդյոք ձեր ներմուծվող արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման,
✔️ ընտրել անհրաժեշտ համապատասխանության գնահատման ձևը,
✔️ կազմակերպել անհրաժեշտ փորձարկումների և սերտիֆիկացման գործընթացը,
✔️ ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ մաքսային ձևակերպումների ընթացքում խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար։
🔬 Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։
Եթե պատրաստվում եք ներմուծում իրականացնել, նախապես ճշտեք՝ արդյոք ձեր արտադրանքի համար անհրաժեշտ է համապատասխանության գնահատման փաստաթուղթ։
📞 Մանրամասների և խորհրդատվության համար՝
091 95 94 / 60 72 11
#համապատասխանությանգնահատում #սերտիֆիկացում #ներմուծում #ԵԱՏՄ #մաքսայինձևակերպում